Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7702-27.04.2015-ԱՄ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

35. Դեղերի պետական գրանցման համար`

ա) դեղերի համար, այդ թվում` նոր, վերարտադրված, կենսատեխնոլոգիական ծագման, արյունից կամ պլազմայից ստացված, իմունաբանական (պատվաստանյութեր, շիճուկներ, ալերգածիններ), ռադիոակտիվ, բազմաբաղադրատարր հոմեոպաթային, անասնաբուժական

բազային տուրքի 60-պատիկի չափով

բ) դեղերի յուրաքանչյուր դեղաչափի եւ (կամ) դեղաձեւի համար


բազային տուրքի 40-պատիկի չափով

գ) գրանցված դեղերի նոր ցուցում(ներ)ի համար

բազային տուրքի 40-պատիկի չափով

դ) գրանցված դեղերի նոր համակցությունների համար


բազային տուրքի 60-պատիկի չափով


ե)
ավանդական եւ բուսական դեղերի համար (այդ թվում` փաթեթավորված եւ պիտակավորված դեղաբուսական հումք, բուժիչ թեյեր),

բազային տուրքի 10-պատիկի չափով

զ) միաբաղադրատարր հոմեոպաթային դեղերի առաջին դեղաձեւի, դեղաչափի, յուրաքանչյուր հաջորդ դեղաձեւի, դեղաչափի, նոր ցուցում(ներ)ի համար

բազային տուրքի հնգապատիկի չափով

է) հիվանդությունների հարուցիչների, ինչպես նաեւ դրանց փոխանցող միջատներին, մակաբույծներին ոչնչացնող հակասեպտիկները եւ հակապարազիտային դեղերը, որոնք նախատեսված են մաշկի, լորձաթաղանթի, մազերի, եղունգների համար

բազային տուրքի 20-պատիկի չափով

ը) պետական գրանցման հավաստագրի վերաձեւակերպման համար

բազային տուրքի հնգապատիկի չափով

թ) վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարացման համար

բազային տուրքի 60-պատիկի չափով

ՀՈԴՎԱԾ 2 . Օրենքի 19-րդ հոդվածի «2.ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.8 կետով`

2.8 Դեղերի մեծածախ իրացում` տարեկան

բազային տուրքի 200-ապատիկի չափով

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել նոր 50,51,52 կետերով.

50.Պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր տալու համար

տարեկան` բազային տուրքի 30-պատիկի չափով

51.Պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր տալու համար

տարեկան` բազային տուրքի 30-պատիկի չափով

52.Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի եւ հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման կամ արտահանման հավաստագիր տալու համար` մեկ տարվա համար

բազային տուրքի հնգապատիկի չափով

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: