Armenian ARMSCII Armenian
Կ-7702-27.04.2015-ԱՄ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«35. դեղերի պետական գրանցման համար`

ա) դեղերի համար, այդ թվում` նոր, վերարտադրված, կենսատեխնոլոգիական ծագման, արյունից կամ պլազմայից ստացված, իմունաբանական (պատվաստանյութեր, շիճուկներ, ալերգածիններ), ռադիոակտիվ, բազմաբաղադրատարր հոմեոպաթային, անասնաբուժական

բազային տուրքի 60-ապատիկի չափով

բ) դեղերի յուրաքանչյուր դեղաչափի եւ (կամ) դեղաձեւի համար

բազային տուրքի 40-ապատիկի չափով

գ) գրանցված դեղերի նոր ցուցում(ներ)ի համար

բազային տուրքի 40-ապատիկի չափով

դ) գրանցված դեղերի նոր համակցությունների համար

բազային տուրքի 60-ապատիկի չափով

ե) ավանդական եւ բուսական դեղերի համար (այդ թվում` փաթեթավորված եւ պիտակավորված դեղաբուսական հումք, բուժիչ թեյեր)

բազային տուրքի 10-ապատիկի չափով

զ) միաբաղադրատարր հոմեոպաթային դեղերի առաջին դեղաձեւի, դեղաչափի, յուրաքանչյուր հաջորդ դեղաձեւի, դեղաչափի, նոր ցուցում(ներ)ի համար

բազային տուրքի 5-ապատիկի չափով

է) հիվանդությունների հարուցիչների, ինչպես նաեւ դրանց փոխանցող միջատներին, մակաբույծներին ոչնչացնող հակասեպտիկները եւ հակապարազիտային դեղերը, որոնք նախատեսված են մաշկի, լորձաթաղանթի, մազերի, եղունգների համար

բազային տուրքի 20-պատիկի չափով

ը) պետական գրանցման հավաստագրի վերաձեւակերպման համար

բազային տուրքի 5-ապատիկի չափով

թ) վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 60-ապատիկի չափով » :

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ2.9-րդ կետով`

« 2.9. դեղերի մեծածախ իրացում

տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով »:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ50-52-րդ կետերով.

« 50. պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր տալու համար

տարեկան բազային տուրքի 30-ապատիկի չափով

51. պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր տալու համար

տարեկան բազային տուրքի 30-ապատիկի չափով

52. դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի եւ հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման կամ արտահանման հավաստագիր տալու համար

տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով »:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: