Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-7704-27.04.2015-ԱՄ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ ՝ օրենսգիրք) 280-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «պատրաստելը» բառից հետո լրացնել «կամ արտադրելը» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգիրքը լրացնել նոր 280.1 հոդվածով.

ՀՈԴՎԱԾ 280.1 ԴԵՂԵՐԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼԸ ԿԱՄ ԹԱՔՑՆԵԼԸ

1.Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը

պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարհինգհարյուրապատիկի չափով,

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ միջին ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը ՝

պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարհինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը երեք ամիս ժամկետով

2. Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը ՝

պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով

3. Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ ՝

պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով ՝ մինչեւ երեք տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ ՝

պատժվում է ազատազրկմամբ հինգից տասը տարի ժամկետով տարի ժամկետով ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով ՝ մինչեւ երեք տարի ժամկետով:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: