Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-771-28.04.2015-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 219-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ պարբերություններից հանել «186,»թիվը։

Հոդված 2. Օրենսգրքի 223.1 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները քննում են ուղղիչ հիմնարկներում եւկալանավորվածներին պահելու վայրերում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում, վարչական տույժեր նշանակում է քրեակատարողական հիմնարկի պետը:

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի «հասարակականկարգիապահովմանվարչությանպետը, նրատեղակալը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների պետերը, իսկ Երեւան քաղաքում՝ Երեւան քաղաքի վարչության պետը» բառերով:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել նոր 224.1-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 224.1 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարմիններում ձերբակալվածների պահելու վայրերում քննում են սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված ձերբակալվածներին պահելու վայրերում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ձերբակալվածներին պահելու վայրերի պետը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 235-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3) սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար՝ կարգապահական գումարտակի հրամանատարը կամ կայազորային ռազմական ոստիկանության պետը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: