Armenian ARMSCII Armenian
Կ-771-28.04.2015-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 219-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ պարբերություններից հանել   «186,» թիվը։

Հոդված 2.  Օրենսգրքի  223.1-ին  հոդվածը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները քննում են ուղղիչ հիմնարկներում եւ կալանավորվածներին պահելու վայրերում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում, վարչական տույժեր նշանակում է քրեակատարողական հիմնարկի պետը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի «հասարակական կարգի ապահովման վարչության պետը, նրա տեղակալը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների պետերը, իսկ Երեւան քաղաքում՝ Երեւան քաղաքի վարչության պետը» բառերով:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 224.1-ին հոդվածով.

«Հոդված 224.1.  Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարմիններում ձերբակալվածներին պահելու վայրերում քննում են սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված ձերբակալվածներին պահելու վայրերում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ձերբակալվածներին պահելու վայրերի պետը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 235-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  3-րդ կետով.

«3) սույն օրենսգրքի 186 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար՝ կարգապահական գումարտակի հրամանատարը կամ կայազորային ռազմական ոստիկանության պետը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: