Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28 հուլիսի 1998թվական, ՀՕ-239, այսուհետ՝ օրենսգիրք) 1144-րդ հոդվածի 1-ին կետում «արտոնագրային գերատեսչության» բառերը փոխարինել «պետական լիազոր մարմնի» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 1154-րդ հոդվածի 3-րդ կետում «արտոնագրային գերատեսչությունում» բառերը փոխարինել «պետական լիազոր մարմնում» բառերով։
Հոդված 3. Օրենսգրքի 1175-րդ հոդվածի 2-րդ կետում «արտոնագրային գերատեսչությունում» բառերը փոխարինել «պետական լիազոր մարմնում» բառերով։
Հոդված 4. Օրենսգրքի 1179-րդ հոդվածի 2-րդ կետում «արտոնագրային գերատեսչությունը» բառերը փոխարինել «պետական լիազոր մարմինը» բառերով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։