Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-780-11.05.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ» կետում «խաղի» բառից հետո լրացնել «կամ ինտերնետ շահումով խաղի» բառերը, իսկ «խաղատների» բառից հետո լրացնել «կամ անմիջականորեն (խաղասրահների միջոցով) ինտերնետ շահումով խաղերի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է լիցենզավորման «Լիզենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` բարդ ընթացակարգով: Ինտերնետ շահումով խաղերի (բացառությամբ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի) կազմակերպման նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները: Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար սահմանված պետական տուրքը ենթակա է գանձման (վճարման)` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու չափերով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
 


 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտերի հիմնավորումը

1. Անհրաժեշտությունը

Սույն նախագիծը մշակվել է սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանության, ինտերնետ շահումով խաղերի գովազդի միջոցով անչափահասներին եւ քաղաքացիներին մոլեխաղերով  հրապուրվելու, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելման նպատակով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքերով արգելվում է շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների գովազդը, բացառությամբ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների: Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման նկատմամբ վերը նշված սահմանապակումը չի տարածվում, չնայած այն հանգամանքին, որ ըստ էության ինտերնետ շահումով խաղը նույնպես համարվում է շահումով խաղ եւ նրա հանդեպ պետք է կիրառվեն այն բոլոր սահմանափակումներն, որոնք ուղղված են սպառողների, մասնավորապես անչափահասների իրավունքների եւ շահերի պաշտպանությանը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով արգելվում է նաեւ ինտերնետ շահումով խաղի կամ դրանց կազմակերպիչների գովազդը, բացառությամբ անմիջականորեն (խաղասրահների միջոցով) ինտերնետ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Սպառողների շահերի պաշտպանություն եւ անվտանգության  ապահովում: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է արգելել ինտերնետ շահումով խաղերի կամ դրանց կազմակերպիչների գովազդը, ինչպես նաեւ «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը» սահմանվում է որպես բարդ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

Նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են գովազդային եւ ինտերնետ շահումով խաղերի ծառայությունների շուկաների հետ:

Նախագծերի ընդունման պարագայում, ինտերնետ շահումով խաղեր կազմակերպելու հետ կապված գործունեություն իրականացնելու համար, առաջարկվում է  ներդնել բարդ ընթացակարգով լիցենզավորման համակարգ, ինչը կհանգեցնի վերոնշյալ շուկաներում մատակարարների քանակի սահմանափակմանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ոչ զգալի բացասական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է ոչ էական բացասական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը սահմանել որպես բարդ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ` խաղային բնագավառի հաստատությունների նկատմամբ վերահսկողության հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով, սակայն, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով արդեն իսկ սահմանված են նաեւ պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար ամրագրված պարտադիր պահանջների ու պայմանների կատարման նկատմամբ հսկողական մեխանիզմներ:

Եզրակացություն

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների (այսուհետ` նախագծեր) վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ


Նախագծերով առաջարկվում է`

1. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով արգելել նաեւ ինտերնետ շահումով խաղի կամ դրանց կազմակերպիչների գովազդը, բացառությամբ անմիջականորեն (խաղասրահների միջոցով) ինտերնետ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների,

2. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը» սահմանել որպես բարդ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ օրենքների նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեի եկամուտների վրա կլինի ոչ էական, իսկ ծախսերի վրա՝ չեզոք: