Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի «ֆիզիկական անձանց» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատերերի» բառերով.
2) 3-րդ մասից հանել «, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Հաստատագրված վճար վճարողները
Հաստատագրված վճար վճարողներ են իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` վճարողներ), որոնք զբաղվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակներով:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Հաստատագրված վճարի կառուցվածքը
Իրավաբանական անձանց համար հաստատագրված վճարի գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 10-րդ եւ 11-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Հայտարարությունների եւ այլ տեղեկությունների ներկայացում
1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» եւ «ժէ» կետերով սահմանված գործունեություն իրականացնողներն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում հաստատագրված վճարի հաշվարկման համար անհրաժեշտ համապատասխան ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձեւի հայտարարություն (այսուհետ` հայտարարություն):
Ընդ որում.
1) սույն օրենքով սահմանված ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները.
ա. հայտարարությունը ներկայացնում են մինչեւ գործունեությունն իրականացնելուն (սկսելուն, վերսկսելուն) նախորդող վերջին աշխատանքային օրը,
բ. գործունեության իրականացման ընթացքում հայտարարությունը ներկայացնում են հունիս եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում,
գ. ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությունների (բացառությամբ գործունեության դադարեցման) դեպքում նախապես, մինչեւ ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությանը նախորդող վերջին աշխատանքային օրը, ներկայացնում են նոր հայտարարություն.
2) Սույն օրենքով սահմանված տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները.
ա.հայտարարությունը ներկայացնում են գործունեությունն իրականացնելուց (սկսելուց, վերսկսելուց) առնվազն երեք աշխատանքային օր առաջ,
բ. գործունեության իրականացման ընթացքում հայտարարությունը ներկայացնում են յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը, ընդ որում գործունեության իրականացման յուրաքանչյուր ամսվա համար ներկայացված ելակետային տվյալները նվազեցման ենթակա չեն,
գ. ելակետային տվյալների ավելացման դեպքում տվյալ ամսվա համար ներկայացնում են նոր հայտարարություն՝ ելակետային տվյալների ավելացում կատարելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ.
3) Սույն օրենքով սահմանված խաղարկությունով եւ ոչ խաղարկությունով, ինչպես նաեւ համակցված վիճակախաղեր իրականացնողները հայտարարություն են ներկայացնում յուրաքանչյուր ամսվա համար` մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
2. Սույն օրենքով սահմանված ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները եւ տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները գործունեության դադարեցման դեպքում վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձեւի գործունեության դադարեցման մասին դիմում-հայտարարություն (այսուհետ` դիմում) տալու միջոցով նախապես, մինչեւ դադարեցմանը նախորդող վերջին աշխատանքային օրը, տեղեկացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին` նշելով դադարեցման ժամանակահատվածի սկիզբը:
3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «իա» կետով սահմանված գործունեություն իրականացնողներն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում տեղեկություններ (այսուհետ` տեղեկություններ)` ամսվա ընթացքում իրենց կողմից ստացված եւ իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ: Տեղեկությունները, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, վճարողները ներկայացնում են մինչեւ հաջորդ ամսվա 20-ը ներառյալ: Տեղեկությունների ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Սույն հոդվածով սահմանված հայտարարությունը, դիմումը, տեղեկությունները հարկային մարմին կարող են ներկայացվել՝
1) թղթային տարբերակով՝ առձեռն կամ փոստով.
2) էլեկտրոնային եղանակով՝ հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի Էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով՝ համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Հավելված N 2-ով սահմանված կարգի:
Հայտարարության, դիմումի, տեղեկությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգի ներդրման ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի «ավելացված արժեքի հարկի» բառերից հետո լրացնել «եւ շահութահարկի» բառերը.
2) 3-րդ մասից հանել «, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների» բառերը:
Հոդված 8. Օրենքի 16-րդ եւ 20-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի «մինչեւ հաջորդ ամսվա 15-ը ներառյալ» բառերը փոխարինել «մինչեւ հաջորդ ամսվա 20-ը ներառյալ» բառերով:
Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.
«, դ) ավտոտրանսպորտային գործունեություն է համարվում ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով ուղեւորների եւ ուղեբեռի, ինչպես նաեւ բեռնատար մեքենաներով բեռների փոխադրումների իրականացումը:»:
Հոդված 11. Օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի՝
1) առաջին պարբերության «Մինչեւ 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսներով» բառերը փոխարինել «Ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով» բառերով, իսկ «անհրաժեշտ միկրոավտոբուսների» բառերը փոխարինել «անհրաժեշտ ավտոբուսների կամ միկրոավտոբուսների» բառերով:
2) երկրորդ պարբերության «միկրոավտոբուսների» բառը փոխարինել «ավտոբուսների կամ միկրոավտոբուսների» բառերով:
Հոդված 12. Օրենքի 94-րդ հոդվածի
1) 2-րդ եւ 3-րդ մասերի առաջին պարբերություններից հանել «(բացառությամբ ամսվա մեջ աշխատած օրերի թվի)» բառերը.
2) 2-րդ եւ 3-րդ մասերի երկրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Գործունեության փաստացի սկսման օրվա որոշման անհնարինության դեպքում՝ խախտման ժամանակահատվածն ընդունվում է ոչ պակաս, քան վեց ամիսը:».
4) 4-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «եւ ինտերնետ շահումով խաղերի» եւ «կամ ինտերնետ շահումով խաղերի» բառերը:
Հոդված 13. Օրենքի 94.1 հոդվածի՝
1) 1-ին եւ 2-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ պարբերության «11-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը փոխարինել «13-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով:
Հոդված 14. Օրենքի 96-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Օրենքի 98-րդ հոդվածից հանել ««ը», «ժե», «, «ժզ», «ժը», «ի» տառերը եւ «(կասեցման)» բառը:
Հոդված 16.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին (այսուհետ՝ ՕԿԱԿ) ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
ՕԿԱԿ-ի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվում է հարկային ոլորտը, մասնավորապես գործող «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք):
Օրենքն ընդունվել է 1998 թվականին, որից հետո մինչ օրս ընդունվել են Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 26 օրենքներ, ինչի արդյունքում Օրենքում առաջացել են մի շարք տեխնիկական թերություններ եւ անհամապատասխանություններ (օրինակ, ուժը կորցրած չեն ճանաչվել մի շարք հոդվածներ, որոնք այլ հոդվածներում կատարված փոփոխությունների արդյունքում պետք է ուժը կորցրած ճանաչվեին եւ այլն):
Հաստատագրված վճար վճարողները պարտադիր տարեկան 2 անգամ, իսկ գործունեության որոշ տեսակների դեպքում՝ յուրաքանչյուր ամիս, հարկային մարմին են ներկայացնում ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների մասին հայտարարությունը (այսուհետ՝ Հայտարարություն), նույնիսկ եթե որեւէ փոփոխություն չի կատարվել նախկինում ներկայացված հայտարարության համեմատ: Հայտարարությունը հարկային մարմին հնարավոր է ներկայացնել միայն թղթային տարբերակով:
Թեեւ Օրենքով հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկին եւ (կամ) շահութահարկին, այնուամենայնիվ գործունեության իրականացման ընթացքում անհրաժեշտ է տարվա արդյունքներով հարկային մարմին ներկայացնել շահութահարկի հաշվարկ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում, ձեռնարկատիրության սուբյեկտների համար գործունեության նպաստավոր պայմանների ձեւավորման նպատակով ոլորտում անհրաժեշտ է կատարել իրականացվող քաղաքականության փոփոխություններ:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման ու վերանայման միջոցով, հաշվի առնելով ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը եւ վերը թվարկված խնդիրները, առաջարկվում է.
- Հնարավորություն ստեղծել Հայտարարությունը, գործունեության դադարեցման եւ վերսկսման դիմումները, տեղեկությունները հարկային մարմին ներկայացնել նաեւ Էլեկտրոնային եղանակով,
- Տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչների կողմից գործունեությունը սկսելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ ներկայացվող Հայտարարության ժամկետը սահմանել՝ առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
- Բացառապես Հաստատագրված վճարներով հարկվող գործունեություն իրականացնողների համար հանել շահութահարկի հաշվարկ ներկայացնելու պարտավորությունը:
- Հաստատագրված վճարի վճարման ժամկետ սահմանել մինչեւ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, գործող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ի փոխարեն:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Առաջարկները մշակվել են ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից եւ եւ քննարկվել հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակներով զբաղվող բիզնեսի ներկայացուցիչների հետ:
6. Ակնկալվող արդյունքը.
Օրենքի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի ոլորտի կարգավորման եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը:
Մասնավորապես,
- Հայտարարությունը, գործունեության դադարեցման եւ վերսկսման դիմումները, տեղեկությունները հնարավոր կլինի հարկային մարմին ներկայացնել նաեւ Էլեկտրոնային եղանակով՝ հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի Էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով,
- Բացառապես հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակներ իրականացնողներն այլեւս չեն ներկայացնի շահութահարկի հաշվարկ,
- Կվերացվեն Օրենքում առկա տեխնիկական թերություններն ու անհամապատասխանությունները:
««Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
««Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
Եզրակացություն
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:
Նախագծով սահմանվում է.
Բացառապես հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներն այլեւս չեն ներկայացնի շահութահարկի հաշվարկ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է հարկային ոլորտում կատարել գործող կարգավորումների հստակեցում, մասնավորապես` բացառապես հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար կհանվի շահութահարկի հաշվարկ ներկայացնելու պարտավորությունը:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկաների հետ, ուստի Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ`
1) «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները եւ տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները հաստատագրված վճարը հաշվարկում եւ վճարում են նույն օրենքով սահմանված ամսական չափով՝ անկախ տվյալ ամսվա ընթացքում գործունեության իրականացման փաստացի օրերի քանակից,
2) գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում հարկային մարմնին գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ դիմում-հայտարարություն են ներկայացնում միայն ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները եւ տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները,
3) ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը հաստատագրված վճար վճարողների կողմից (բացառությամբ` խաղարկությունով եւ ոչ խաղարկությունով, ինչպես նաեւ համակցված վիճակախաղեր իրականացնողների) պարտադիր ներկայացվում է ոչ թե հունիս եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում, այլ գործունեությունը սկսելուց եւ նշյալ տվյալներում փոփոխություններ կատարվելու դեպքերում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի ընդունման արդյունքում կնվազի հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակների նկատմամբ իրականացվող վարչարարության արդյունավետությունը՝ գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել բացասական, իսկ համայնքների բյուջեների եկամուտների, ինչպես նաեւ պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի վրա կլինի չեզոք:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման
1.«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: