Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-783-13.05.2015-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 42-րդ հոդվածի վերնագիրը եւ առաջին մասը «բացի» բառից հետո լրացնել «սննդամթերքի անվտանգության ոլորտի եւ» բառերով:

Հոդված 2. Oրենսգրքի 158-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումները՝

1. 158-րդ հոդվածի հինգերորդ եւ վեցերորդ մասերը՝ «չապահովելը» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածի երեսունհինգերորդ մասով սահմանված դեպքերի՝» բառերով:

2. 158-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երեսունհինգերորդ մասով.

«Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող առեւտուր եւ (կամ) հանրային սննդի ծառայություն իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, կազմակերպչի (պատասխանատու անձ) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 2382 -րդ հոդվածի առաջին մասի «եւ երեսուներորդ» բառերը փոխարինել «, երեսուներորդ եւ երեսունհինգերորդ» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) նախագծի ընդունումը պայմանավորված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 02/14.8/21307-14 Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականի 1-ին եւ 2-րդ կետերով՝ (1.մանկապարտեզներում, սնունդ տրամադրող դպրոցներում, հատուկ (այդ թվում՝ մասնագիտական) կրթական եւ երեխաների խնամքի հաստատություններում պետական վերահսկողություն սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների ողջ ծավալի նկատմամբ իրականացվող վերահսկողության բացը լրացնելու վերաբերյալ, ընդ որում, սահմանել, որ այդ միջոցառումները իրականացնող լիազոր մարմինն է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը /այսուհետ՝ Ծառայություն/), եւ (2. քննարկել եւ անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնել ստուգումների արդյունքում սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենայի պահանջների եւ/կամ սննդամթերքի որակի ապահովման առնչությամբ հայտնաբերված խախտումների համար տուգանքների չափի վերաբերյալ) կրթական եւ երեխաների խնամքի հաստատություններում պետական վերահսկողություն սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների ողջ ծավալի նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունքում կիրառվող սանկցիաների բացը լրացնելու վերաբերյալ, ընդ որում, սահմանել, որ այդ միջոցառումները իրականացնող լիազոր մարմինն է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն): 2014 թվականի հունիսի 21-ին «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ, «Սննդամթերքի անվտանգության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում իրականացված փոփոխություններով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների եւ նորմերի պահպանման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում հայտաբերված խախտումների մասով վարչական պատասխանատվության ենթարկելու բացը լրացնելու նպատակով:

Սույն Օրենքի նախագիծը մշակվել է հիմք ընդունելով` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Այսօր Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների եւ նորմերի պահպանման նկատմամբ իրականացված վերահսկողության ոլորտում, թույլ տրված իրավախախտումների վերացման եւ կանխարգելման օրենսդրական դաշտը բարոյապես մաշված է եւ թերի: Մանրածախ առեւտրում կամ հանրային սննդի ծառայությունում սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների եւ նորմերի խախտումներ հայտնաբերման դեպքերում, կապված գործի առանձնահատկությունից կիրառվում է սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերով եւ 188-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սանկցիաներ: Ինչն հնարավորություն չի ստեղծում Ծառայության կողմից լիարժեք իրականացնելու իր առջեւ դրված խնդիրները եւ հավելյալ խոչընդոտներ է ստեղծում Ծառայություն եւ տնտեսավարող հարաբերություններում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Սույն նախագծի նպատակը սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների եւ նորմերի պահպանման նկատմամբ իրականացված վերահսկողության ոլորտում, թույլ տրված իրավախախտումների վերացման եւ կանխարգելման քաղաքականությանը վերաբերող օրենսդրության արդյունավետ իրականացումը, կիրառումն Ծառայության կողմից:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Սույն Օրենքի ընդունմամբ հստակեցվում է թե ինչ սանկցիա է կիրառվում մանրածախ առեւտրում եւ հանրային սննդի ծառայությունում սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնները եւ նորմերը չպահպանելու դեպքում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Ծառայության կողմից, մշակման գործընթացում այլ ինստիտուտները եւ անձինք չեն ներգրավվել:

6. Ակնկալվող արդյունքը

Սույն Օրենքի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի Ծառայության կողմից լիարժեք իրականացնելու իր առջեւ դրված խնդիրները եւ հավելյալ խոչընդոտները Ծառայության եւ տնտեսավարող հարաբերություններում կվերանա:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են.)

Սույն նախագծի վերաբերյալ այլ տեղեկություններ չկան:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրպետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել մանրածախ առեւտրում եւ հանրային սննդի ծառայությունում սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնները եւ նորմերը չպահպանելու դեպքում:

Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են մանրածախ առեւտրի եւ հանրային սննդի ծառայության շուկաների հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկաներում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող առեւտուր եւ (կամ) հանրային սննդի ծառայություն իրականացնելու համար կիրառվող սանկցիաների հստակեցմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման


«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է`

1. սահմանել վարչական պատասխանատվություն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարական կանոններին եւ նորմերին չհամապատասխանող առեւտուր եւ հանրային սննդի ծառայություն իրականացնելու համար` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով,

2. վերը նշված իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու լիազորությունները վերապահել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական: Միաժամանակ, հայտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել Նախագծով վարչական պատասխանատվություն սահմանող իրավախախտումների քանակը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: