Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-784-13.05.2015-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) «ակտերով» բառից հետո լրացնել «, աշխատանքային» բառը,

2) 3-րդ կետի «պարտականությունների» բառը փոխարինել «պարտավորությունների» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 5-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «Աշխատանքի ընդունման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագիրը լուծելու» բառերով.

2) 5-րդ մասը «պահպանվում» բառից հետո լրացնել «, հաշվառվում» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «կողմերի համաձայնությամբ՝» բառերը:

2) 2-րդ մասից հանել «նաեւ» բառը:

Հոդված 4. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝

1) 2.1-ին մասում «101-րդ հոդվածին, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 155-րդ հոդվածին» բառերը փոխարինել «89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերին, 91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, 101-րդ հոդվածին, 140-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 143-րդ հոդվածի 1.1-ին մասին, 147-րդ հոդվածի 3-րդ մասին, 148-րդ հոդվածի 3-րդ մասին, 149-րդ հոդվածի 4-րդ մասին, 153-րդ հոդվածի 2-րդ մասին, 154-րդ հոդվածի 2-րդ մասին, 155-րդ հոդվածի 7-րդ մասին, 164-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին, 209-րդ հոդվածի 3-րդ մասին, 240-րդ հոդվածի 2-րդ մասին, 249-րդ հոդվածի 1-ին մասին, 257-րդ հոդվածին» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերի, 91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 101-րդ հոդվածի, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերի, 143-րդ հոդվածի 1.1-ին մասի, 147-րդ հոդվածի 3-րդ մասի, 148-րդ հոդվածի 3-րդ մասի, 149-րդ հոդվածի 4-րդ մասի, 153-րդ հոդվածի 2-րդ մասի, 155-րդ հոդվածի 7-րդ մասի, 164-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի, 209-րդ հոդվածի 3-րդ մասի, 249-րդ հոդվածի 1-ին մասի եւ 257-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ մինչեւ տասնչորս տարեկան անձինք կարող են ընդգրկվել կինեմատոգրաֆիայի, սպորտային, թատերական եւ համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում եւ ռադիոյում ստեղծագործությունների ստեղծմանը (ստեղծագործական աշխատանք) եւ (կամ) կատարմանը` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնության դեպքում, ինչը չպետք է վնասի նրանց առողջությանն ու բարոյականությանը, ինչպես նաեւ չպետք է խոչընդոտի կրթությանն ու անվտանգությանը:»:

3)  4-րդ մասից հանել «Տասնչորսից» բառը:

Հոդված 5. Օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «կատարվել է որոշակի» բառերը փոխարինել «կատարվել է քաղաքացու կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայականում նշված» բառերով:

Հոդված  6. Օրենսգրքի 84-րդ հոդվածում`

1) վերնագրում «իրավական ակտի» բառերից հետո լրացնել «, աշխատանքային պայմանագրի» բառերով.

2) 1-ին մասում «իրավական ակտում» բառերից հետո լրացնել «, աշխատանքային պայմանագրում» բառերով.

3) 1-ին մասի՝

ա. 1-ին կետը «ընդունելու» բառից հետո լրացնել «, աշխատանքային պայմանագիրը կնքելու» բառերով.

բ. 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում).».

գ. 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տեւողությունը եւ պայմանները.».

դ. 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմագրությամբ.

«11) աշխատաժամանակի ռեժիմը՝ աշխատաժամանակի նորմալ տեւողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տեւողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ.»

ե. 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) եւ տեւողությունը».

4) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 3-րդ մասում «եւ» բառը փոխարինել «կամ» բառով:

Հոդված 7. Օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասում`

1) հանել «Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը, իսկ «կողմերի» բառից հետո լրացնել «, իսկ մինչեւ տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի» բառերը.

2) «միջոցով» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ.

«, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչեւ տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:

Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաեւ կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է աշխատողին, իսկ մինչեւ տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:»:

Հոդված 8. Օրենսգրքի 89-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետից հանել «աշխատանքային գրքույկ (բացառությամբ առաջին անգամ կամ համատեղությամբ աշխատանքի ընդունվողների) եւ» բառերը, իսկ «տեղեկանք» բառից հետո լրացնել «կամ հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք» բառերով.

2) 1-ին մասի 5-րդ կետում «հոգաբարձուի» բառից հետո լրացնել «կամ խնամակալի» բառերը, իսկ «տասնչորսից» բառը հանել.

3) լրացնել նոր 1.1-րդ եւ 1.2-րդ մասերով հետեւյալ բովանդակություններով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը լուսապատճենահանվում  եւ հետ են վերադարձվում, իսկ 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը պահպանվում են գործատուի մոտ:

1.2. Անհրաժեշտության դեպքում գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ աշխատողը կարող է ներկայացնել անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք իր նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ»:

Հոդված 9. Օրենսգրքի 90-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «համար» բառերից հետո լրացնել  «գործատուի մոտ ուսուցում անցած եւ (կամ)» բառերը:

Հոդված 11. Օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասը «փորձաշրջան անցած,» բառերից հետո լրացնել «կնքված աշխատանքային պայմանագրի գործողությունը շարունակվում է» բառերով, իսկ «15-րդ գլխով նախատեսված հիմքերով» բառերը փոխարինել «109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «նշված է:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:»:

Հոդված 13. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) վաթսունհինգ տարին լրացած անձանց հետ՝ գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա:»:

Հոդված 14. Օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատանքային ժամանակից դուրս» բառերը փոխարինել «աշխատանքից ազատ ժամանակ» բառերով:

Հոդված 15. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասում «սահմանված» բառից հետո  լրացնել «կարգով կնքված» բառերը, իսկ «պայմանագրի»  բառից հետո լրացնել «կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 105-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«2. Աշխատանքի էական պայմաններ են աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը եւ (կամ) այն որոշելու ձեւը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի եւ հանգստի) ռեժիմը, տարակարգերը եւ պաշտոնների անվանումները, աշխատանքային պայմանագրի տեսակը, որոնց եւ (կամ) գործատուի փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է ծանուցի սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, բացառությամբ հետեւյալ դեպքերի՝

1) հիմնական աշխատավարձի չափի եւ (կամ) հավելումների, հավելավճարների բարձրացման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են.

2) օրական եւ (կամ) շաբաթական աշխատաժամանակի կրճատման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են:».

2) 3-րդ մասում «պայմանները» բառը փոխարինել «չափը եւ (կամ) այն որոշելու ձեւը» բառերով, իսկ «դեպքում» բառից հետո լրացնել «, որի մասին գործատուն գրավոր ձեւով պետք է ծանուցի աշխատողին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մինչեւ նոր պայմանների ուժի մեջ մտնելը».

3) 5-րդ մասում «համաձայն չէ աշխատանքը շարունակել նոր պայմաններում» բառերը փոխարինել «չի տվել իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար» բառերով:

Հոդված 17. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասում «ունի» բառից հետո լրացնել «անհատական իրավական ակտի հիման վրա» բառերը, իսկ «, ինչպես նաեւ» բառերը փոխարինել  «եւ (կամ) նույն ժամկետով» բառերով:

Հոդված 18. Օրենսգրքի 109-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 8-րդ կետում «հոգաբարձուն» բառից հետո լրացնել «կամ խնամակալը» բառերը.

2) 1-ին մասի 12-րդ կետում «89-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին մասի» բառերը.

3) 2-րդ մասը «ակտով» բառից հետո լրացնել «` բացառությամբ սույն օրենսգրքի 128-րդ հոդվածով նախատեսված դեպքի» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 113-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի`

ա. 1-ին կետը «դադարման» բառից հետո լրացնել «եւ օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու» բառերով.

բ. 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11) վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե  համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով:».

2) 2-րդ մասում «115-րդ հոդվածով» բառերը փոխարինել «115-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով:

Հոդված 20. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.2) արձակուրդում չգտնվող անձի՝ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ  սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերի.»:

Հոդված 21. Օրենսգրքի 115-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ պարբերությունից հանել «109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով եւ» բառերը, իսկ «լուծելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված» բառերով, իսկ «դեպքում» բառը փոխարինել «դեպքերում» բառով.

2) 2-րդ մասը «1-ին մասով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին եւ 111-րդ հոդվածի 2-րդ մասերով» բառերով.

3) 3-րդ մասի 1-ին կետի «պատճառը» բառից հետո լրացնել «, իսկ աշխատողին այլ աշխատանք առաջարկելու դեպքում` նաեւ պաշտոնի անվանումը, աշխատավարձի չափը կամ այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայության մասին» բառերով:

Հոդված 22. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին պարբերության առաջին անգամ նշված «թվաքանակի» բառից հետո լրացնել «եւ (կամ) հաստիքների» բառերով, «երեք ամիս» բառերը փոխարինել «երկու ամիս» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության զբաղվածության պետական ծառայություն» բառերը փոխարինել «զբաղվածության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերով.

2) 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 23. Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասում «գիտելիքների» բառը փոխարինել «ունակությունների» բառով:

Հոդված 24. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասում «եթե» բառից հետո լրացնել «մինչեւ տվյալ աշխատանքային կարգապահական խախտումը» բառերով:

Հոդված 25. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին պարբերության «ծառայության ամբողջ ժամանակահատվածով դադարեցնում է աշխատանքային հարաբերությունները աշխատողի հետ եւ» բառերը հանել.

2) 2-րդ պարբերության «աշխատանքային հարաբերությունները վերականգնելու եւ» բառերը հանել, «որի» բառից հետո լրացնել «էական» բառով, իսկ «նախորդ» բառը փոխարինել «մինչեւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելը գործող աշխատանքային» բառերով:

Հոդված 26. Օրենսգրքի 128-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 128. Աշխատանքային պայմանագրի լուծումը ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում

1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագիրը աշխատողը կարող է միակողմանիորեն լուծել գործատուի մահվան օրվանից` մահվան փաստը գրանցող լիազոր մարմնի տրամադրած փաստաթղթի հիման վրա:

2. Եթե աշխատողը չի լուծում աշխատանքային պայմանագիրը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում, ապա Ֆիզիկական անձ գործատուի մահվան օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում նրա հետ կարող է աշխատանքային հարաբերությունները շարունակվել` օրենքով սահմանված կարգով Ֆիզիկական անձ գործատուի գույքի հավատարմագրային կառավարիչ հանդիսացող անձի հետ, որն այս դեպքում դառնում է գործատու` աշխատանքային պայմանագրում գործատուի փոփոխմամբ:

3. Եթե չեն շարունակվում աշխատանքային հարաբերությունները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված Ֆիզիկական անձ գործատուի մահվան օրվանից` մահվան փաստը գրանցող լիազոր մարմնի տրամադրած փաստաթղթի հիման վրա:»:

Հոդված 27. Օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) «իսկ 113-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին մասի» բառերով.

2) 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) մինչեւ մեկ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով.

2) մեկից մինչեւ հինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քսանհինգապատիկի չափով.

3) հինգից մինչեւ տաս տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսունապատիկի չափով.

4) տասից մինչեւ տասնհինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսունհինգապատիկի չափով.

5) տասնհինգ տարի եւ ավելի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով:».

3) 2-րդ մասի «ժամանակահատվածով» բառից հետո լրացնել «եւ (կամ) ավելի մեծ չափով» բառերով:

Հոդված 28. Օրենսգրքի 130-րդ հոդվածի՝

1) 1.1-ին մասը «գործատուի» բառից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված կարգով  իրավահաջորդ ճանաչված գործատուի» բառերով.

2) 2-րդ մասը «սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան» բառերը փոխարինել «իսկ եթե այդ պարտավորությունը, գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը եւ դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 29. Օրենսգրքի 140-րդ  հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Աշխատաժամանակի կրճատ տեւողություն uահմանվում է`

1)  մինչեւ յոթ տարեկան երեխաների  համար օրական մինչեւ երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավել քան չորս ժամ.

2) յոթից մինչեւ տասներկու տարեկան երեխաների համար օրական  մինչեւ երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավել քան վեց ժամ.

3) տասներկուսից մինչեւ տասնչորս տարեկան երեխաների համար օրական մինչեւ չորս ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավել քան տասներկու  ժամ.

4) տաuնչորսից մինչեւ տաuնվեց տարեկան աշխատողների համար`  շաբաթական մինչեւ 24 ժամ.

5)  տաuնվեցից մինչեւ տաuնութ տարեկանների համար` շաբաթական մինչեւ 36 ժամ.

6) այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնաuակար գործոնների uահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության եւ անվտանգության մաuին իրավական ակտերով uահմանված առողջության համար անվտանգ մակարդակի,  աշխատաժամանակը uահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ:»:

Հոդված 30. Օրենսգրքի 142-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «կամ նրա ներկայացուցիչը» բառերը հանել.

2) 3-րդ մասի «երկու ամիս» բառերը փոխարինել «մեկ շաբաթ» բառերով.

3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Գործատուն պարտավոր է ստույգ հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական եւ (կամ) շաբաթական աշխատաժամանակը, ըստ որի՝ կապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել սույն օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը:»:

Հոդված 31. Օրենսգրքի 143-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «ժամանակահատվածի տեւողությունը» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր դեպքում» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Աշխատաժամանակի գումարային հաշվարկի կիրառումը արգելվում է մինչեւ 18 տարեկան աշխատողների նկատմամբ:»:

Հոդված 32. Օրենսգրքի 144-րդ հոդվածի՝

1)  1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Արտաժամյա աշխատանքը սույն  օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ   կամ 4-րդ մասերով կամ 140-րդ կամ 141-րդ հոդվածներով կամ 142-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով կամ 7-րդ մասով կամ 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատաժամանակից ավելի տեւողությամբ աշխատանքն է:»:

Հոդված 33. Օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 34. Օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ մասը «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «` նախնական բժշկական զննություն անցնելուց եւ գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո» բառերով:

Հոդված 35. Օրենսգրքի 149-րդ հոդվածում 2-րդ մասի «139-րդ հոդվածով» բառերը փոխարինել «139-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով:

Հոդված 36. Օրենգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասում «14» թիվը փոխարինել «16» թվով:

Հոդված 37. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ոչ լրիվ աշխատաժամանակով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առանձին կատեգորիայի աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում եւ դրա տեւողությունը որոշվում է յուրաքանչյուր օրացուցային շաբաթը համապատասխանաբար հաշվարկելով 5 աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, եւ 6 աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:»:

Հոդված 38. Օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասում «կարող է տրամադրվել» բառերը փոխարինել «տրամադրվում է» բառերով:

Հոդված 39. Օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի «դրա հետ» բառերը փոխարինել «միասին» բառով:

Հոդված 40. Օրենսգրքի 164-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «տվյալ» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով, իսկ «տարում:» բառից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Աշխատանքային տարին օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը սկսվում է աշխատողի հետ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված օրն աշխատանքի անցնելու օրվանից եւ ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին եւ ամսաթվին:».

2) 2-րդ  մասում «հետո» բառից հետո լրացնել «, բացառությամբ համատեղությամբ աշխատողների» բառերով:

Հոդված 41. Օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասում «աշխատողի եւ գործատուի համաձայնությամբ» բառերը հանել:

Հոդված 42. Օրենսգրքի 168-րդ հոդվածում՝

1) «109-րդ հոդվածի» բառերից  հետո լրացնել «1-ին մասի» բառերով.

2) «7-րդ» բառից հետո լրացնել «, 11-րդ,» բառով:

Հոդված 43. Օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասում «առաջ» բառից հետո լրացնել «, իսկ, եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը սկսելու աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 44. Օրենսգրքի 170-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Սույն օրենսգրքի 100-րդ կամ 101-րդ հոդվածներով սահմանված ժամկետներով կնքված, ինչպես նաեւ մինչեւ 6 ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:».

2) 2-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար»:

Հոդված 45. Օրենսգրքի 178-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 46. Օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասում «չեն ներառվում» բառերից հետո լրացնել «հարկերը, նպատակային սոցիալական վճարները» բառով:

Հոդված 47. Օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) «, պաշտոնների եւ ցուցանիշների ցուցակով» բառերը փոխարինել «եւ պաշտոնների ցանկով» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն մասով նախատեսված ցանկերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 48. Օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «Աշխատավարձը» բառից հետո լրացնել «վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով եւ» բառերով, իսկ  «վճարվել» բառից հետո լրացնել «կանխիկ կամ անկանխիկ՝ » բառերը:

Հոդված 49. Օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասում «բոլոր աշխատողներին» բառերը հանել, իսկ «պետք է ներկայացնի բառերը» փոխարինել «աշխատողի պահանջով ներկայացնում է» բառերով:

Հոդված 50. Օրենսգրքի 194-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 51. Օրենսգրքի 195-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 3-րդ պարբերությունը «ձեւավորվում» բառից հետո լրացնել «կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչեւ աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը» բառերով.

2) 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Միջին ժամային աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձի եւ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների արտադրյալը բաժանելով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների ընթացքում տվյալ աշխատողի փաստացի աշխատած ժամերի քանակին:»:

Հոդված 52. Օրենսգրքի 201.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 201.1. Գործատուի կողմից մասնագիտական ուսուցումը

Գործատուն իր միջոցների հաշվին իրավունք ունի կազմակերպությունում պայմանագրային հիմունքներով կազմակերպել աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցում` մինչեւ վեց ամիս տեւողությամբ, ուսուցման ընթացքում աշակերտին վճարելով կրթաթոշակ` առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով:»:

Հոդված 53. Օրենսգրքի 214-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն օրենսգրքի 213-րդ հոդվածով սահմանված պահումներն ու գանձումները կատարելուց հետո` աշխատողին վճարվող աշխատավարձը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված  նվազագույն աշխատավարձի չափից, բացառությամբ սույն օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերի»:

Հոդված 54. Օրենսգրքի 217-րդ հոդվածի 4-րդ կետի «անվտանգ» բառից հետո լրացնել «եւ առողջության համար անվնաս» բառերը:

Հոդված 55. Օրենսգրքի 228-րդ հոդվածում  «կարգով» բառից հետո լրացնել  «՝ տվյալ կարգապահական տույժը կիրառելու մասին իրավական ակտն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում» բառերը:

Հոդված 56. Օրենսգրքի 263-րդ հոդվածում «աշխատողի» բառից հետո լրացնել «կամ տվյալ գործատուի հետ նախկինում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված աշխատողի» բառերով, իսկ «առաջանում է» բառերից հետո լրացնել «կամ առաջացել է» բառերով:

Հոդված 57. Անցումային դրույթներ

1. Աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը դադարեցվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո աշխատանքի ընդունվողների մասով:

2. Հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները հանձնել աշխատողներին` աշխատանքային գրքույկում լրացնելով հանձնելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաեւ աշխատողի պահանջով` աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը, զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի մասին տեղեկությունները, համատեղության կարգով աշխատելու ժամանակահատվածը, եթե աշխատողը գործատուին է ներկայացնում համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ:

3. Եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով աշխատանքային գրքույկի հանձնումը, ապա հիմնական աշխատավայրի գործատուն սույն օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով աշխատողի հետ վերջնահաշվարկի հետ միասին աշխատողի աշխատանքային գրքույկը հանձնում է աշխատողին` լրացնելով սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:

Հոդված 58. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը ու գերակա խնդիրները հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի N 10-Ն ոորոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 777-Ն որոշման 1-ին հավելվածի 70-րդ կետի, ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը  հաստատելու մասին» N 303-Ն որոշման հավելվածով հաստատված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի 19-րդ կետի:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ աշխատանքային օրենսգիրքն (այսուհետ` Օրենսգիրք) ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին, ուժի մեջ է մտել 2005 թվականի հունիսի 21-ից: ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո ենթարկվել է մի շարք փոփոխությունների` սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացման պահանջներին համաչափ: Օրենսգրքի նշված փոփոխություններից հետո եւս առաջացել են կարգավորման ենթակա մի շարք խնդիրներ, որոնք հիմնականում հանգում են հետեւյալին.

1.  Իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրներ, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքային օրենսդրության դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման տեղիք տվող առանձին նորմերի հստակեցման անհրաժեշտություն, մասնավորապես`

1) աշխատանքային պայմանագրի եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակն աշխատողին տրամադրելու գործատուի պարտավորության` օրենքով ամրագրման անհրաժեշտությունը,

2) աշխատանքային հարաբերությունների ծագման իրավական հիմքերի եւ դրանց դադարման (այդ թվում` ֆիզիկական անձ գործատուի մահվան, զինվորական ծառայության անցնելու) հետ կապված հարաբերությունների կարգավորման ամբողջականացման եւ հստակեցման անհրաժեշտությունը,

3) հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժի հասկացության սահմանման` կիրառական տեսանկյունից հստակեցման անհրաժեշտությունը,

4) աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի` որպես աշխատանքային հարաբերությունների ծագման առանձին իրավական հիմքերի, առավել հստակ տարանջատման անհրաժեշտությունը,

5) աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում օրենքով սահմանված փորձաշրջանի տեւողությունը եւ պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը եւ տեւողությունը նշելու անհրաժեշտությունը,

6) աշխատանքային պայմանագրի՝ կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ կնքելու հնարավորության սահմանման, մինչեւ 14 տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրում որպես աշխատանքային պայմանագրի՝ աշխատողի ներկայացուցիչ հանդիսացող անձանց շրջանակի սահմանման անհրաժեշտությունը,

7) աշխատանքի ընդունվելու դեպքում փորձաշրջան չսահմանելը նաեւ գործատուի մոտ ուսուցում անցած անձանց համար,

8) աշխատանքային պայմանագրով սահմանված փորձաշրջանն ավարտվելուց հետո աշխատանքային շարունակվող հարաբերությունների կարգավորման հստակեցումը,

9) ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելու հարցը ընդհանուր կանոնից բացառություն սահմանելու եւ օրենսգրքով այդ հարցը կարգավորելու անհրաժեշտությունը,

10) աշխատանքային պայմանագրերի տեսակներով պայմանավորված` աշխատանքային հարաբերությունների կարգավորման եւ ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության դիմումի հիման վրա` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի եւ 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» որոշմանը համապատասխանեցման անհրաժեշությունը,

11) վաթսունհինգ տարին  լրանալու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի հստակեցումը, տարաբնույթ ընկալումների բացառումը եւ ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության դիմումի հիման վրա` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի եւ 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» որոշմանը համապատասխանեցման անհրաժեշությունը,

12) համատեղությամբ աշխատանքային հարաբերությունները կարգավորող` ոչ հստակ, տարաբնույթ ընկալումների տեղիք տվող նորմերի բացառումը եւ իրավակիրառական պրակտիկայում դրանց հետ կապված հարցերի կարգավորման անհրաժեշտությունը,

13) Օրենսգրքով սահմանված աշխատանքի էական պայմանների ամբողջական շրջանակի ներկայացման անհրաժեշտությունը` հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան,

14) աշխատողների համար ակնհայտ բարենպաստ պայմաններ սահմանելու դեպքերում` աշխատանքի էական պայմանների փոփոխման մասին ծանուցման այլ կարգավորման անհրաժեշտությունը,

15) աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին Օրենսգրքով սահմանված ծանուցման ժամկետները չպահպանելու բոլոր դեպքերում աշխատողին տուժանք վճարելու` գործատուի պարտավորության բացակայությունը եւ դրա կարգավորման անհրաժեշտությունը,

16) Օրենսգրքով սահմանված ժամկետում, գործատուից անկախ պատճառներով վերջնահաշվարկ վճարելու անհնարինության դեպքում` վերջնահաշվարկի կատարման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը,

17) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում` աշխատանքային պայմանագրի լուծման իրավական հիմքի հստակեցումը,

18) արտաժամյա աշխատանքի հասկացության շրջանակի հստակեցման եւ ամբողջականացման անհրաժեշտությունը,

19) առանձին կատեգորիայի աշխատողների ամենամյա նվազագույն արձակուրդների տեւողության որոշման՝ տարաբնույթ ընկալման տեղիք տվող նորմերի կագավորման անհրաժեշտությունը,

20)  մինչեւ 6 ամիս համատեղությամբ աշխատողին հիմնական աշխատավայրում ամենամյա արձակուրդ տրամադրելու հետ միաժամանակ ամենամյա արձակուրդի տրամադրման վերաբերյալ դրույթի բացակայությունը եւ դրա կարգավորման անհրաժեշտությունը,

21)  աշխատանքային տարի հասկացության սահմանման` կիրառական անհրաժեշտությունը,

22)  ժամանակավոր եւ սեզոնային աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ մինչեւ 6 ամիս աշխատողների աշխատանքային պայմանագրերի լուծման դեպքում` վերջնահաշվարկի կատարման հետ կապված հարաբերությունների լիարժեք կարգավորման անհրաժեշտությունը,

23)  նվազագույն ամսական աշխատավարձի կառուցվածքի սահմանման անհամապատասխանությունը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքին,

24)  մասնագիտական ուսուցման հետ կապված ոչ հստակ եւ տարաբնույթ ընկալումների տեղիք տվող կարգավորման հստակեցման անհրաժեշտությունը,

25)  գործատուի կողմից կարգապահական տույժ կիրառելու մասին իրավական ակտը բողոքարկելու ժամկետ սահմանելու անհրաժեշտությունը,

26)  օրենքով սահմանված դեպքերում աշխատավարձի չափի փոփոխման  վերաբերյալ աշխատողներին ծանուցելու կարգի` կիրառման տեսանկյունից պարզեցման անհրաժեշտությունը,

27)  միջին ժամային աշխատավարձի չափի որոշման առավել կարգավորման պարզեցման անհրաժեշտությունը:

2. Օրենսգրքի առանձին դրույթները Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի եւ ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը, մասնավորապես`

1)    մինչեւ տասնչորս տարեկան աշխատողների աշխատանքային հարաբերությունների չկարգավորված լինելը, այդ թվում` աշխատաժամանակի շաբաթական ռեժիմը, (Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 7-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերին անհամապատասխանություն, որն արձանագրվել է Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի 2011 թվականի եզրակացություններում եւ բխում է ԱՄԿ թիվ 138 կոնվենցիայի 8-րդ հոդվածի եւ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի 19-րդ կետի պահանջներից),

2) աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի բովանդակության մեջ արձակուրդի, ինչպես նաեւ աշխատողի աշխատաժամանակի մասին պայմանների սահմանման անհրաժեշտությունը (Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 2-րդ հոդվածի 6-րդ կետին անհամապատասխանություն, որն արձանագրվել է Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի 2010 թվականի եզրակացություններում),

3) աշխատանքի էական պայմանների ամբողջականացման եւ այդ պայմանների փոփոխման մասին ծանուցման ժամկետների հստակեցման անհրաժեշտությունը (բխում է ԱՄԿ թիվ 95 կոնվենցիայի 14-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջից),

4) Օրենսգրքով սահմանված ժամկետում, գործատուից անկախ պատճառով վերջնահաշվարկ վճարելու անհնարինության դեպքում` վերջնահաշվարկի վճարման հետ կապված հարաբերությունների կարգավորման բացը (բխում է ԱՄԿ թիվ 95 կոնվենցիայի 12-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջից),

5) աշխատաժամանակի գումարային հաշվարկը կարգավորող իրավական նորմի անհամապատասխանությունը Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի պահանջին, որն արձանագրվել է Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի 2011 թվականի եզրակացություններում,

6) Օրենսգրքի համաձայն` արտաժամյա աշխատանքի դեպքերի ոչ ամբողջական կարգավորումը (Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 2-րդ հոդվածի 1-ին կետին եւ 4-րդ հոդվածի 2-րդ կետին անհամապատասխանություն, որն արձանագրվել է Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի 2010 թվականի եզրակացություններում),

7) աշխատավարձ վճարելիս հաշվարկային թերթիկներ ներկայացնելու նորմի համապատասխանեցումը ԱՄԿ թիվ 95 կոնվենցիայի 14-րդ հոդվածի պահանջներին,

8) Օրենսգրքով սահմանված` նվազագույն ամսական աշխատավարձի կառուցվածքին վերաբերող դրույթի անհամապատասխանությունը ԱՄԿ թիվ 131 կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի, ԱՄԿ թիվ 26 կոնվենցիայի 4-րդ հոդվածի պահանջներին,

9) գործատուի կողմից աշխատանքի ընդունվող անձի համար մասնագիտական ուսուցման կազմակերպման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհամապատասխանությունը Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 7-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջին,

10) աշխատավարձը վճարելիս պահումների եւ գանձումների հետեւանքով աշխատողին վճարվող աշխատավարձի նվազագույն չափի սահմանման անհրաժեշտությունը` Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 4-րդ հոդվածի 5-րդ կետի, ինչպես նաեւ ԱՄԿ թիվ 95 կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջներին համապատասխան (անհամապատասխանությունն արձանագրվել է Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի 2010 թվականի եզրակացություններում):

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ աշխատանքային օրենսգիրքն ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին, ուժի մեջ է մտել 2005 թվականի հունիսի 21-ից: Ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ աշխատանքային օրենսգրքում թվով 17 անգամ կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ: Այս շրջանակներում մեծածավալ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել 2010 թվականի հունիսի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 2010 թվականի օգոստոսի 7-ից:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները ուղղված են եղել` աշխատանքային հարաբերություններում գործատուների կողմից վարվող փաստաթղթաշրջանառության բեռի թեթեւացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատողների ներկայացուցիչների իրավունքների ընդլայնմանը, աշխատանքային հարաբերությունների ծագման իրավական հիմքերի կարգավորմանը, աշխատաժամանակի ռեժիմի եւ հանգստի ժամանակի կարգավորմանը, միջին ամսական աշխատավարձի հաշվարկման միասնական կարգ սահմանելուն եւ այլն:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակը իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրների լուծման, Օրենսգրքի ոչ հստակ, տարաբնույթ ընկալումների տեղիք տվող դրույթների հստակեցման, ինչպես նաեւ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի եւ ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին Օրենսգրքի դրույթների համապատասխանեցման անհրաժեշտությունն է:

1. Նախագծով իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին տրվել են հետեւյալ լուծումները.

1) գործատուի համար սահմանվել է հստակ պարտավորություն աշխատանքային պայմանագրի եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակն աշխատողին տրամադրելու մասին,

2) ամբողջապես տարանջատվել են աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք հանդիսացող` աշխատանքային պայմանագրի եւ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կիրառման կարգը, եւ հստակեցվել են դրանցում ներառվող հիմնական պայմանները,

3) ամբողջական ձեւակերպմամբ սահմանվել է «հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը,

4) Նախագծով առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո աշխատանքի ընդունվողների համար աշխատանքային գրքույկ վարելու` գործատուի պարտավորությունը հանվել է,

5) հստակ կարգավորվել է աշխատանքային պայմանագրով սահմանված  փորձաշրջանի ժամկետն ավարտվելուց հետո աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքը,

6) փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը եւ դրա տեւողությունը նախատեսվել է ամրագրել աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում,

7) սահմանվել է կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու կողմերի իրավունքի տրամադրման հարցը,

8) նախատեսվել է վաթսունհինգ տարին լրացած անձանց աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը, մասնավորապես. այդ հիմքով գործատուին վերապահվել է իրավունք` վաթսունհինգ տարին լրացած անձի աշխատանքային պայմանագիրը դարձնել որոշակի ժամկետով, որը համապատասխանում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության դիմումի հիման վրա` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի եւ 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» որոշման պահանջներին,

9) համատեղությամբ աշխատանքային հարաբերությունների կարգավորման դրույթները խմբագրվել են եւ հստակեցվել է համատեղությամբ աշխատողի ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը,

10) աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիմնական պայմանները ներառվել են աշխատանքի էական պայմանների մեջ,

11) աշխատողի համար ակնհայտ բարենպաստ, աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքում գործատուի կողմից աշխատողին ծանուցման պահանջը հանվել է,

12) որոշակի ժամկետով կնքված աշախատանքային պայմանագրերի գործողության ժամկետը լրանալու, ինչպես նաեւ փորձաշրջանի անբավարար արդյունքների հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ գործատուի կողմից ծանուցման ժամկետները չպահպանելու դեպքերը եւս ներառվել են տուժանք վճարելու գործատուի պարտավորությունների մեջ,

13) սահմանվել է գործատուից անկախ պատճառով, Օրենսգրքով սահմանված ժամկետում աշխատողին վերջնահաշվարկ վճարելու անհնարինության դեպքում վերջնահաշվարկի կատարման կարգը,

14) սահմանվել է ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային  պայմանագրի լուծման առանձնահատկությունը,

15) կարգավորվել են ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի լուծման, ինչպես նաեւ մինչեւ վեց ամիս աշխատողների աշխատանքից ազատվելու դեպքերում վերջնահաշվարկ վճարելու հետ կապված հարաբերությունները,

16) հստակեցվել է աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում` աշխատանքային պայմանագրի լուծման իրավական հիմքը, ըստ որի նախատեսվել է, որ աշխատանքային պայմանագրի լուծումն այս հիմքով հնարավոր է, եթե աշխատողը աշխատանքից ազատման համար հիմք հանդիսացող խախտումը կատարելուց առաջ` վերջին մեկ տարվա ընթացքում ունի չհանված կամ չմարված երկու կարգապահական տույժեր,

17) ամբողջացվել է արտաժամյա աշխատանքի հասկացության շրջանակը, ըստ որի խմբագրական փոփոխություններ են առաջարկվել Օրենսգրքի 144-րդ հոդվածում,

18) հստակեցվել են օրենքով սահմանված կարգով աշխատավարձի փոփոխման վերաբերյալ աշխատողներին տրվող ծանուցումների կարգն ու ժամկետները,

19) սահմանվել է աշխատանքային տարի հասկացությունը, մինչեւ 6 ամիս ժամկետով համատեղությամբ աշխատողների համար ամենամյա արձակուրդների տրամադրման ժամկետի համար սահմանվել է բացառություն,

20)  հստակեցվել է մասնագիտական ուսուցում կազմակերպելու, դրանցում ներառվող անձանց շրջանակը, ուսուցման ընթացքում գործատուի կողմից ուսուցանվող անձի վճարի տեսակը,

21)  սահմանվել է գործատուի կողմից կարգապահական տույժ կիրառելու մասին իրավական ակտի բողոքարկման ժամկետը:

2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթները Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի եւ ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով տրվել են հետեւյալ լուծումները.

1) սահմանվում է մինչեւ տասնչորս տարեկան անձանց աշխատանքային գործունեության թույլատրելի ոլորտները, սահմանվել է նրանց անունից աշխատանքային պայմանագրեր կնքելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, այդ անձանց աշխատաժամանակի ռեժիմը եւ հանգստի ժամանակը.

2) աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում կամ աշխատանքային պայմանագրում նախատեսվում են ներառել ամենամյա արձակուրդի եւ աշխատաժամանակի տեւողություները,

3) աշխատանքի էական պայմաններում ներառվում են աշխատանքի վարձատրության որոշման ձեւը, աշխատանքային պայմանագրի տեսակը,

4) վերացվում է մինչեւ 18 տարեկան աշխատողների նկատմամբ  աշխատաժամանակի գումարային հաշվարկ կիրառելու գործատուի իրավունքը,

5) աշխատավարձ վճարելիս հաշվարկային թերթիկ ներկայացնելու` գործատուի պարտավորությունը սահմանվում է աշխատողի պահանջով,

6) սահմանվում է պահումների եւ գանձումների հետեւանքով աշխատողին նվազագույն աշխատավարձի չափից պակաս աշխատավարձի վճարման արգելք:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծում, ՀՀ աշխատանքային օրենսգրքի տարաբնույթ ընկալումների տեղիք տվող դրույթների հստակեցում, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների համապատասխանեցում Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի եւ ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ)  նախատեսվում է լուծել իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրները, ինչպես նաեւ մի շարք դրույթներ համապատասխանեցվում են Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի եւ ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին, մասնավորապես` Նախագծով հստակեցվում են աշխատանքային պայմանագրով կարգավորվող հարաբերությունները, աշխատավարձի փոփոխման վերաբերյալ աշխատողներին տրվող ծանուցումների կարգն ու ժամկետները, ինչպես նաեւ սահմանվում են մինչեւ տասնչորս տարեկան անձանց աշխատանքային գործունեության թույլատրելի ոլորտները եւ ամրագրվում է մինչեւ 18 տարեկան անձանց, հղի եւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային հարաբերությունների ընթացքում պարբերական բժշկական զննություն անցնելու պահանջը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա  ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի տարաբնույթ ընկալումների տեղիք տվող դրույթների հստակեցմանը, ինչպես նաեւ` Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի եւ ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին համապատասխանեցմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ աշխատանքային օրենսդրության ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման տեղիք տվող առանձին դրույթները: Մասնավորապես, ներկայացված նախագծով օրենսդրորեն ամրագրվում է աշխատանքային պայմանագրի եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակն աշխատողին տրամադրելու գործատուի պարտավորությունը, ամբողջականացվում եւ հստակեցվում են աշխատանքային հարաբերությունների ծագման իրավական հիմքերի եւ դրանց դադարման (այդ թվում` ֆիզիկական անձ գործատուի մահվան, զինվորական ծառայության անցնելու) հետ կապված հարաբերությունները:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ նշված օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնում:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն: