Armenian ARMSCII Armenian
Կ-881-09.07.2024-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆԵ

Հոդված 1.

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 2-ից 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.Ներմուծվող սննդամթերքի ու կենդանական ծագման մթերքի զննման ու ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար սահմանված վճարի մասով մինչեւ սույն Օրենքի ուժի մեջ մտնելը պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարների վերադարձն իրականացվում է՝ վճարողի կամ նրա իրավահաջորդի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմին (ՀՀ ֆինանսների նախարարություն)` պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարների վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նշված պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարները վերադարձնելու մասին դիմումին կցվում են Օրենքով սահմանված վճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաեւ տվյալ վճարը գանձած մարմնի տեղեկանքը՝ պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարները վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, եթե՝

1) պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարներն առաջացել են մինչեւ 2023 թվականի փետրվարի 28-ը ներառյալ, ապա Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված տեղեկանքի հիման վրա,

2) պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարներն առաջացել են 2023 թվականի փետրվարի 28-ից հետո` մինչեւ սույն Օրենքն ուժի մեջ մտնելը, ապա Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրվող տեղեկաքի հիման վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

«Սննդամթերքի  անվտանգության պետական վերահսկողության մասին»  օրենքի (մինչ 06.07.2022թ. N ՀՕ-324-Ն օրենքով կատարված խմբագրությունը) 15-րդ հոդվածի համաձայն` սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ` ՍԱՏՄ) սահմանային անցումային կետում զննում էր ներմուծվող սննդամթերքը եւ կենդանական ծագման մթերքը եւ որոշում՝ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանությունը? ըստ էության, նշված ծառայության համար նույն հոդվածով սահմանված կարգով եւ չափերով գանձում էր վճար (այսուհետ` ՍԱՏՄ վճար):

Միաժամանակ, մաքսային մարմինները ներմուծվող նույն ապրանքների զննման եւ հաշվառման համար գանձում էին (են) պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքի 19.9-րդ հոդվածով սահմանված կարգով:

«Սննդամթերքի  անվտանգության պետական վերահսկողության մասին»  օրենքի  (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասում 06.07.2022թ. N ՀՕ-324-Ն օրենքով կատարված փոփոխության համաձայն՝ 01.03.2023թ.-ից ՍԱՏՄ-ի փոխարեն մաքսային մարմինն է պետական սահմանի անցման կետում զննում ներմուծվող սննդամթերքը եւ կենդանական ծագման մթերքը եւ որոշում ուղեկցող փաստաթղթերին համապատասխանությունը:

Նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավակարգավորման համաձայն՝ ներմուծվող սննդամթերքի եւ (կամ) կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար գանձման ենթակա գումարը (այսուհետ` ՍԱՏՄ վճար) տնտեսավարող սուբյեկտը կամ նրա ներկայացուցիչը փոխանցում կամ վճարում է պետական բյուջե՝ նախքան ներմուծվող սննդամթերքի եւ (կամ) կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման գործողությունների ավարտը: Ընդ որում, այս ծառայության վճարի գանձումը կատարվում է մաքսային մարմնի կողմից 01.03.2023թ.-ից:

Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» օրենքի 19.9-րդ հոդվածով սահմանված  է պետական տուրք, ինչպես ապրանքների ձեւակերպման, այնպես էլ` ապրանքների զննման եւ հաշվառման համար: Այս վճարի գանձումը նույնպես կատարվում է մաքսային մարմնի կողմից:

Այստեղ հատկանշական է այն, որ ապրանքների զննման եւ հաշվառման համար, ըստ էության, մաքսային մարմինը կատարում է նույն գործողությունները, ինչը սահմանված է նաեւ  «Սննդամթերքի  անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով, այսինքն` ստացվում է փաստացի ներկայումս մաքսային մարմինների կողմից գանձվող ՍԱՏՄ վճարի եւ տվյալ պետական տուրքի տեսակի գանձման օբյեկտը նույնն է, եւ ստացվում է, որ նույն գործողության համար գանձվում է եւ' պետական տուրք, եւ' ՍԱՏՄ վճար, ինչը մի կողմից լրացուցիչ եւ կրկնակի բեռ է հանդիսանում տնտեսվարողի համար, մյուս կողմից` բարդացնում է մաքսային վարչարարության գործընթացը:

Բացի այդ, Օրենքի գործող կարգավորումներով սահմանված չէ պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարների մասով վերադարձման իրավակարգավորումներ: Նշվածի համատեքստում, մաքսային մարմինները առաջարկում են տնտեսվարողներին, որպեսզի համապատասխան գանձապետական հաշվեհամարին մուտքագրեն այնչափ ՍԱՏՄ վճար, որը ենթակա է վճարման տվյալ ներմուծման համար՝ առանց գերավճարների, որպեսզի չառաջանան գերավճարներ կամ ավել վճարված գումարների ետ վերադարձման կամ հաշվանցման խնդիրներ, սակայն, այնուամենայնիվ, գործնականում տնտեսվարողները վճարում են ավել գումարներ:

Ընդ որում, հատկանշական է, որ գանձվող ՍԱՏՄ վճարի չափը կազմում է միջին ամսական շուրջ 25-30 մլն. դրամ, եւ հետեւաբար, տվյալ վճարի առհասարակ հանելը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազման:

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով նախատեսված
ներմուծվող սննդամթերքի եւ կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարը, քանի որ մաքսային մարմինների կողմից սահմանին իրականացվող հսկողության գործառույթի շրջանակներում «Պետական տուրքի մասին» օրենքով արդեն իսկ նախատեսված է պետական տուրքի գանձում՝ մաքսային գործառնությունների իրականացման համար: Միեւնույն ժամանակ, նախատեսվում է սահմանել պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարների վերադարձման հնարավորություն:

Նախագծի ընդունման արդյունքում՝ գործարար միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն նաեւ իրականացվող գործընթացի պարզեցմանը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն