Armenian ARMSCII Armenian
Կ-881-09.07.2024-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆԵ

Հոդված 1.

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 2-ից 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.Ներմուծվող սննդամթերքի ու կենդանական ծագման մթերքի զննման ու ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար սահմանված վճարի մասով մինչեւ սույն Օրենքի ուժի մեջ մտնելը պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարների վերադարձն իրականացվում է՝ վճարողի կամ նրա իրավահաջորդի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմին (ՀՀ ֆինանսների նախարարություն)՝ պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարների վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նշված պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարները վերադարձնելու մասին դիմումին կցվում են Օրենքով սահմանված վճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաեւ տվյալ վճարը գանձած մարմնի տեղեկանքը՝ պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարները վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, եթե՝

1) պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարներն առաջացել են մինչեւ 2023 թվականի փետրվարի 28-ը ներառյալ, ապա Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված տեղեկանքի հիման վրա,

2) պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարներն առաջացել են 2023 թվականի փետրվարի 28-ից հետո՝ մինչեւ սույն Օրենքն ուժի մեջ մտնելը, ապա Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրվող տեղեկաքի հիման վրա: