Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-882-09.07.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.1. Առեւտրի օբյեկտներում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի կանաչ, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի նարնջագույն գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով): Կանաչ դարակաշարի տեսանելի մասում պետք է տեղադրված լինի «առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի», իսկ նարնջագույն դարակաշարում՝ «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակ:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.1.  Առեւտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի կանաչ, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի նարնջագույն գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով): Կանաչ դարակաշարի տեսանելի մասում պետք է տեղադրված լինի «առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի», իսկ նարնջագույն դարակաշարում՝ «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակ:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին, 15.2-րդ եւ 15.3-րդ մասերով.

«15.1. Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական    ծագման մթերքի եւ հումքի նույնականացումը ապահովելու նպատակով՝ սպանդանոցային ծագումը հիմնավորող Կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթերը փակցվում են սպառողներին տեսանելի տեղում:

15.2. Կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) կաթնամթերքի մանրածախ վաճառքին ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:

15.3. Կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի եւ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով տեղական կաթնամթերք արտադրողները եւ ներմուծողները կամավոր հիմունքով առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի եւ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի նույնականացման նպատակով կարող են կիրառել  կանաչ եւ նարնջագույն գունային ինքնակպչուն առնվազն 10X10 մմ չափսի շրջանաձեւ պիտակներ՝ փակցնելու միջոցով:»:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «եւ 15-րդ մասի «գ» կետի,»  բառերը փոխարինել «,15-րդ մասի «գ» կետի եւ 15.1-ին կետի,» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս լայն տարածում է գտել կաթնային յուղի (ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի վաճառքը, ուստի, որպեսզի սպառողները կարողանան տեսողականորեն տարբերել կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով, թե առանց փոխարինիչի, անհրաժեշտ է օրենքում կատարել փոփոխություն եւ սահմանել դրույթ, որ կաթնամթերքի վաճառքը առեւտրի օբյեկտներումեւ առեւտրի իրականացման վայրերում  տարանջատել գունային դարակաշարերով: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սպառողին տեսողականորեն առանձնացնել կաթնամթերքը բնական է, թե պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով: Բոլորին հայտնի է, որ կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքը ավելի էժան է,  քան բնական հումքով պատրաստվածը: Հստակ տարանջատման բացակայությունը սպառողին մոլորության մեջ է գցում եւ տվյալ դեպքում սպառողը  ավելի թանկ վճարելով գնում է ավելի էժան արտադրանք: Հարկ է նշել, որ նշված կարգավորումը էական ֆինանսական բեռ չի լինի տնտեսավարողների վրա, քանի որ ցանցային առեւտրի եւ փոքր օբյեկտները ունեն բավարար քանակությամբ առանձնացված դարակաշարեր, տվյալ դեպքում պետք է կիրառվի միայն գունային տարանջատման պահանջը:

  Նախագծում հաջորդ լրացմամբ արտադրողները սեփական արտադրանքի առավելությունը ցույց տալու նպատակով՝ կամավոր հիմունքներով կարող են կիրառել գունային ինքնակպչուն պիտակներ՝ արտադրատեսակների տուփերի վրա գունային տարանջատման միջոցով առանձնացնել առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի եւ կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքը, ինչը կկանխի սպառողների մոլորության մեդջ գցելը եւ յուրաքանչյուր արտադրող հնարավորություն կունենա ընդգծելու իր արտադրատեսակի առավելությունը: Հարկ է նշել, որ օրենքում պարբերաբար փոփոխություններ կատարելուց խուսափելու նպատակով՝ նախագծում սահմանվել է Կառավարության կողմից կաթնամթերքի մանրածախ վաճառքի պահանջներ սահմանելու վերաբերյալ լիազորող նորմը:

Նախագծով  նախատեսվում է առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի վայրերում կանոնակարգել նաեւ կենդանական ծագման մթերքի եւ հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները, այն է՝ սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի N 5 ձեւի անասնաբուժական վկայականը կամ պիտակի կամ պիտակի պիտակը փակցվում է սպառողներին տեսանելի տեղում, որը հնարավորություն է տալիս սպառողին նույնականացնել  մթերքի կամ հումքի ծագումը:

Միաժամանակ  Նախագծին զուգահեռ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաեւ նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում՝ մասնավորապես 158-րդ հոդվածի 43-րդ մասում կատարվել է փոփոխություն եւ վերանայել իրավախախտում կատարած անձանց նկատմամբ սահմանված վարչական պատասխանատվությունը՝ սահմանելով արարքին համարժեք վարչական  տույժեր, ինչպես նաեւ սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի նույնականացումը ապահովելու նպատակով՝ N 5 ձեւի անասնաբուժական վկայականը կամ պիտակը կամ պիտակի պիտակը  սպառողներին տեսանելի տեղում չփակցնելու դեպքերում՝ իրավախախտում  կատարած անձանց նկատմամբ նշանակել վարչական պատասխանատվություն՝ սահմանելով արարքին համարժեք վարչական տույժեր:

2. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում այն է՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը ապահոված լինի կանաչ գույնով, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի դեպքում նարնջագույն գույնով, ինչը միտված է կանխելու սպառողներին մոլորություն գցող գործողությունները, ինպես նաեւ սահմանել կամավոր հիմունքով գունային ինքնակպչուն պիտակների վերաբերյալ դրույթը, առեւտրի օբեկտներում եւ առեւտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները այն է՝ սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի N 5 ձեւի անասնաբուժական վկայականը կամ պիտակը փակցվում է սպառողներին տեսանելի տեղում, որը հնարավորություն է տալիս սպառողին նույնականացնել  մթերքի կամ հումքի ծագումը: Օրենքի նախագծով սահմանված բոլոր փոփոխությունները միտված է կանխելու սպառողներին մոլորության  մեջ գցող գործողությունները, ինպես նաեւ պաշտպանելու մարդու կյանքն ու առողջությունը:

 3. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին

Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:

Նախագծերի ընդունումը  բխում  Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Գյուղատնտեսություն» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6.  Ակնկալվող արդյունքը

««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն կենդանական ծագման մթերքի եւ հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ  առեւտրի օբեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կաթնամթերքի վաճառքին ներկայացվող պահանջները: Այս հատատեքստում բոլոր կարգավորումները միտված է կանխելու մարդու կյանքին եւ առողջությանը վնաս հասցնելը եւ սպառողներին մոլորության մեջ գցելը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն