Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-785-13.05.2015-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 11-րդ կետը «4-րդ կետով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով» բառերով.

2) 14-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետ.

«15) աշխատող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված անձ:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը «չունեցող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ մասնագիտական կրթություն եւ որակավորում ունեցող, սակայն ստացած մասնագիտությանը համապատասխան վերջին 5 տարվա ընթացքում աշխատանքային գործունեություն  չիրականացնող» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) վերնագիրը «եւ» բառից հետո լրացնել «աշխատանք փնտրող անձի» բառերով.

2) 4-րդ մասը «կետով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «հաշվառումը» բառից հետո լրացնել «, հաշվառումից հանումը,» բառերով:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերում «մարզերի» բառից հետո լրացնել «, տարածքների» բառով:

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի՝

1) 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետական կառավարչական հիմնարկների եւ համայնքային կառավարչական հիմնարկների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առեւտրային եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան թվաքանակի 3 տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան թվաքանակը 100 եւ ավելի է:

4. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) ոչ պետական կազմակերպությունների համար, բացառությամբ համայնքային կառավարչական հիմնարկների եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան թվաքանակի 1 տոկոսի չափով, եթե  տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան թվաքանակը 100 եւ ավելի է:».

2) 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1, 4.2 եւ 4.3 մասերը.

«4.1 Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է տվյալ հարկային տարում յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ կազմակերպության աշխատողների թվաքանակների հանրագումարը հարաբերելով 12-ի, իսկ տվյալ տարում նոր ստեղծված կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան թվաքանակը՝ ստեղծման օրվանից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ, կազմակերպության աշխատողների թվաքանակների հանրագումարը հարաբերելով կազմակերպության ստեղծման օրվանից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի ամիսների թվի վրա:

4.2 Եթե կազմակերպությունն ստեղծվել է տվյալ տարվա դեկտեմբեր ամսին, ապա աշխատողների միջին տարեկան թվաքանակ է համարվում տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպությունում առկա աշխատողների թվաքանակը:

4.3 Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան թվաքանակի նկատմամբ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված տոկոսների կիրառման արդյունքում տասնորդական կոտորակային թիվ ստացվելու դեպքում այն կլորացվում է մինչեւ միավորները, ընդ որում՝ տասնորդական կոտորակի ստորակետից հետո 5-ից ցածր թվանշանի դեպքում հավասարեցվում է իրենից ցածր բնական թվին, իսկ տասնորդական կոտորակի ստորակետից հետո 5 եւ  բարձր թվանշանի դեպքում՝ իրենից վերեւ ընկած բնական թվին:».

3) 5-րդ մասում «աշխատատեղը» բառը փոխարինել «յուրաքանչյուր աշխատատեղ» բառերով.

4) 6-րդ մասում «պարտադիր կուտակային» բառերը փոխարինել «սոցիալական» բառով:

Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) գործատուներին այցելության համար դրամական օգնության իրավունք.»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտի հիմնավորումը

1. Անհրաժեշտությունը

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը պայմանավորված է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծման, աշխատաշուկայում անմրցունակ անձանց իրավունքների շրջանակն առավել հստակեցնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Oրենքի կիրառման ընթացքում վեր են հանվել մի շարք անճշտություններ եւ բացթողումներ, մասնավորապես՝ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ աշխատաշուկայում անմրցունակ անձի իրավունքի իրացման պարագայում «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության» ծրագրում ընդգրկվող շահառուների գործազուրկի կարգավիճակը օրենքի 9-րդ հոդվածի համաձայն դադարեցվում է, ինչը շահառուների հետ հետագա աշխատանքը շարունակելու տեսանկյունից նպատակահարմար չէ:

Օրենքի 20-րդ հոդվածով հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի եւ զբաղվածության խթանման նպատակով      կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձեւից, սահմանված աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (քվոտա) պահանջի առաջացման, կատարման ցուցանիշների հաշվարկման մեխանիզմները հստակեցման կարիք ունեն:

Նախագծով առաջարկվում է  աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար նախատեսված` զբաղվածության պետական գործակալության միջնորդությամբ հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցման ծրագիրը վերափոխել գործատուների այցելության համար դրամական օգնության տրամադրման ծրագրի, որն օբյեկտիվորեն նպատակաուղղված է աշխատաշուկայում անմրցունակ անձի համար աշխատանք փնտրելու սկզբնական փուլում (երեք ամիս տեւողությամբ) անհրաժեշտ նվազագույն ծախսերը կատարելու հնարավորության ընձեռմանը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Օրենքով ամրագրված զբաղվածության քաղաքականության նոր մոդելը կարելի է բնութագրել որպես «ակտիվ» քաղաքականության մոդել, հիմնված` «աջակցել եւ պահանջել» հիմնարար սկզբունքի վրա:

Ընդ որում, կարգավորման նոր մոտեցումների տեսանկյունից, բովանդակային առումով կարեւորվում է այն, որ ստեղծված են իրատեսական հնարավորություններ զբաղվածության ակտիվ ծրագրերում գործազուրկների ընդգրկման անհատական ծածկույթն էապես մեծացնելու համար: Այս առումով հատկանշական է, որ օրենքով ամրագրված կարգավորմամբ` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ստանալ գործազուրկի կարգավիճակ, համարվել աշխատաշուկայում անմրցունակ եւ, հետեւաբար, ներգրավվել զբաղվածության կարգավորման պետական բոլոր ծրագրերում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծով առաջարկվում է.

Նախատեսված են նաեւ որոշ խմբագրական շտկումներ:

5. Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված  ինստիտուտները  եւ անձինք

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի աշխատաշուկայում անմրցունակ անձանց իրավունքի նորմեր պարունակող առանձին դրույթների հստակեցում, օրենքի կիրառման արդյունավետության բարձրացում:

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 18 հավելվածում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զբաղվածության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. ««Զբաղվածության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զբաղվածության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է`

-  սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրում ընդգրկվելու  ժամանակահատվածում անձի զբաղվածությունը համարել ժամանակավոր,

-  կազմակերպությունների համար քվոտայի պահանջի առաջացման հիմք ընդունել տվյալ հարկային տարում, իսկ տվյալ տարում նոր ստեղծված կազմակերպությունների համար՝ ստեղծման օրվանից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ կազմակերպության աշխատողների միջին տարեկան թվաքանակը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնք ստեղծվել են տվյալ տարվա դեկտեմբեր ամսին: Վերջիններիս կողմից քվոտայի պահանջի կատարման համար հիմք է ընդունվում տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպությունում առկա աշխատողների թվաքանակը: Նախագծով տրվում է նաեւ կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան թվաքանակի հաշվարկման մեխանիզմները,

- գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցման պետական ծրագիրը վերանվանել` որպես գործատուներին այցելության ծախսերի համար դրամական օգնության (գործազրկության նպաստի) տրամադրման ծրագիր,

- իրականացնել որոշ խմբագրական շտկումներ:

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ Նախագծի ընդունումն ինչպես ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի, այնպես էլ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զբաղվածության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Զբաղվածության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` հստակեցվում են զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանը գործատուների մասնակցության հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զբաղվածության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Զբաղվածության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է աշխատանքի եւ զբաղվածության խթանման նպատակով կազմակերպությունների համար սահմանված աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի պահանջի առաջացման եւ կատարման ցուցանիշների հաշվարկման մեխանիզմների հստակեցմանը, մասնավորապես` առաջարկվում է քվոտայի պահանջի առաջացման հիմք ընդունել տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան թվաքանակը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զբաղվածության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Զբաղվածության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ  ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զբաղվածության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

««Զբաղվածության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: