Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-785-13.05.2015-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 11-րդ կետը «4-րդ կետով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով» բառերով.

2) 14-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետ.

«15) աշխատող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված անձ:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը «չունեցող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ մասնագիտական կրթություն եւ որակավորում ունեցող, սակայն ստացած մասնագիտությանը համապատասխան վերջին 5 տարվա ընթացքում աշխատանքային գործունեություն չիրականացնող» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) վերնագիրը «եւ» բառից հետո լրացնել «աշխատանք փնտրող անձի» բառերով.

2) 4-րդ մասը «կետով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «հաշվառումը» բառից հետո լրացնել «, հաշվառումից հանումը,» բառերով:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերում «մարզերի» բառից հետո լրացնել «, տարածքների» բառով:

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի՝

1) 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետական կառավարչական հիմնարկների եւ համայնքային կառավարչական հիմնարկների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առեւտրային եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան թվաքանակի 3 տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան թվաքանակը 100 եւ ավելի է:

4. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) ոչ պետական կազմակերպությունների համար, բացառությամբ համայնքային կառավարչական հիմնարկների եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան թվաքանակի 1 տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան թվաքանակը 100 եւ ավելի է:».

2) 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1, 4.2 եւ 4.3 մասերը.

«4.1 Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է տվյալ հարկային տարում յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ կազմակերպության աշխատողների թվաքանակների հանրագումարը հարաբերելով 12-ի, իսկ տվյալ տարում նոր ստեղծված կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան թվաքանակը՝ ստեղծման օրվանից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ, կազմակերպության աշխատողների թվաքանակների հանրագումարը հարաբերելով կազմակերպության ստեղծման օրվանից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի ամիսների թվի վրա:

4.2 Եթե կազմակերպությունն ստեղծվել է տվյալ տարվա դեկտեմբեր ամսին, ապա աշխատողների միջին տարեկան թվաքանակ է համարվում տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպությունում առկա աշխատողների թվաքանակը:

4.3 Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան թվաքանակի նկատմամբ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված տոկոսների կիրառման արդյունքում տասնորդական կոտորակային թիվ ստացվելու դեպքում այն կլորացվում է մինչեւ միավորները, ընդ որում՝ տասնորդական կոտորակի ստորակետից հետո 5-ից ցածր թվանշանի դեպքում հավասարեցվում է իրենից ցածր բնական թվին, իսկ տասնորդական կոտորակի ստորակետից հետո 5 եւ բարձր թվանշանի դեպքում՝ իրենից վերեւ ընկած բնական թվին:».

3) 5-րդ մասում «աշխատատեղը» բառը փոխարինել «յուրաքանչյուր աշխատատեղ» բառերով.

4) 6-րդ մասում «պարտադիր կուտակային» բառերը փոխարինել «սոցիալական» բառով:

Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) գործատուներին այցելության համար դրամական օգնության իրավունք.»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: