Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3432-23.07.2004-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հունվարի, 1998թվական, ՀՕ-186, այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի՝

ա) 1-ին կետը լրացնել «իգ» եւ «իդ» ենթակետերով հետեւյալ բովանդակությամբ`

«իգ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2».

իդ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10».

բ) 2-րդ կետը լրացնել «ի» եւ «իա» ենթակետերով հետեւյալ բովանդակությամբ.

«ի) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2».

իա) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10».

գ) 3-րդ կետը լրացնել «ի» եւ «իա» ենթակետերով հետեւյալ բովանդակությամբ.

«ի) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2».

իա) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10».

դ) 4-րդ կետում՝

1. «է» ենթակետից հանել «եւ վկայական տալու» բառերը.

2. «թ» ենթակետը լրացնել նոր տողով հետեւյալ բովանդակությամբ՝

«ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ լրացուցիչ 10».

3. «ժե» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման հայտ ներկայացնելու համար 50».

4. «իբ» ենթակետից հետո լրացնել «իգ» եւ «իդ» ենթակետերով հետեւյալ բովանդակությամբ՝

«իգ) ապրանքային նշանի հայտը զատելու մասին դիմում

ներկայացնելու համար 10

իդ) ապրանքային նշանի գրանցումը բաժանելու մասին դիմում

ներկայացնելու համար 15»։

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում «ժէ»-«ի» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«ե», «է»-«ժ», «ժբ»(արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժգ»-«ժզ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ» S(արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով),«ժա»-«ժդ» ենթակետերով նախատեսված տուրքերը» բառերը փոխարինել «ժէ»-«իա» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«ե», «է»-«ժ», «ժբ»(արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժգ»-«ժէ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ»(արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով),«ժա»-«ժե» ենթակետերով նախատեսված տուրքերը» բառերով:

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։