Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հունվարի 1998 թվականի, ՀՕ-186) 18-րդ հոդվածի 1-ին մասում՝
ա) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իգ» եւ «իդ» ենթակետերով՝
«իգ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2
իդ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10».
բ) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժը» եւ «ժթ» ենթակետերով՝
«ժը) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2
ժթ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10».
գ) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժզ» եւ «ժէ» ենթակետերով՝
«ժզ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2
ժէ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10».
դ) 4-րդ կետում՝
1. «է» ենթակետից հանել «եւ վկայական տալու» բառերը.
2. «թ» ենթակետը լրացնելհետեւյալ բովանդակությամբ նոր տողով՝
«ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ լրացուցիչ 10».
3. «ժե» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ժե) նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման հայտ ներկայացնելու համար 50».
4. երկրորդ «իա» ենթակետը համարել «իբ» ենթակետ.
5. «իբ» ենթակետից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «իգ» եւ «իդ» ենթակետեր՝
«իգ) ապրանքային նշանի հայտը զատելու մասին դիմում ներկայացնելու համար 10
իդ) ապրանքային նշանի գրանցումը բաժանելու մասին դիմում ներկայացնելու համար15»։
Հոդված 2 . Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում «ժէ»-«ի» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«ե», «է»-«ժ», «ժբ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) եւ «ժգ»-«ժզ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) եւ «ժա»-«ժդ» ենթակետերով նախատեսված տուրքերը» բառերը փոխարինել «ժէ»-«իա» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«ե», «է»-«ժ», «ժբ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) եւ «ժգ»-«ժէ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժա»-«ժե» ենթակետերով նախատեսված տուրքերը» բառերով:
Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։