Armenian ARMSCII Armenian
Կ-8862-16.07.2024-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1.1-ին մասի 1.1-ին կետում «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված» բառերը փոխարինել ««Պետական նպաստների մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող եւ ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված» բառերով:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքով նախատեսվող փոփոխությունը գործելու է անապահովության գնահատման նոր կարգը հաստատող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներին հաջորդող ուսումնական կիսամյակից: