Armenian ARMSCII Armenian
Կ-8863-16.07.2024-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297-Ն օրենքի 6-րդ հոդվածի՝

1) 3.3-րդ մասից «ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին,» բառերը հանել.

2) լրացնել նոր 3.4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«3.4. Կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում

1) ուսման վճարի 100 տոկոսի չափով կրթաթոշակ տրվում է մրցույթի արդյունքներով արհեստագործական կրթական ծագիր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատությունում վճարովի համակարգ ընդունված կամ սովորող՝ «Պետական նպաստների մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող եւ ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի ուսանողին.

2) ուսման վճարի 30-100 տոկոսի չափով կրթաթոշակ տրվում է մրցույթի արդյունքներով միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատությունում վճարովի համակարգ ընդունված կամ սովորող՝ ըստ առաջադիմության՝ «Պետական նպաստների մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող եւ ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի ուսանողին.

3) ուսման վճարի 30-100 տոկոսի չափով փոխհատուցում նպաստի ձեւով տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատությունում վճարովի համակարգ ընդունված կամ սովորող՝ ըստ առաջադիմության՝ «Պետական նպաստների մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող եւ ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի ուսանողին:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքով նախատեսվող փոփոխությունը եւ լրացումը գործելու են անապահովության գնահատման նոր կարգը հաստատող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներին հաջորդող ուսումնական կիսամյակից: