Հոդված 1. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 29-րդ մասով.
«29) առնվազն աշխատողների ընդհանուր թվաքանակի 50%-ով հաշմանդամներից կազմավորված կազմակերպությունները` կատարված աշխատանքների, մատուցած ծառայությունների եւ արտադրված արտադրանքի իրացման մասով:
Սույն կազմակերպությունների ցանկը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: