Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7891-15.05.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետերով.

«35) ընդերքօգտագործման թափոններ` կիրառվում են այն իմաստով, որը սահմանված է «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով,

36) պոչամբար` օգտակար հանածոների հարստացման արդյունքում առաջացած պինդ կամ հեղուկ թափոնների պահման հիդրոտեխնիկական կառուցվածք»:

Հոդված 2. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 8-րդ մասում «(պոչամբարները)» բառերը փոխարինել «(պոչեր)» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «արդյունաբերական» բառը փոխարինել «արդյունաբերական (ընդերքօգտագործման)» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Հիմնավորում

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ  եւ  լրացումներ կատարելու  մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացումներ կատարելու  մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքների   նախագծերի  փաթեթի  ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ա. «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Թափոնների մասին» ՀՀ օրենքում առկա թերությունների եւ չլուծված հարցերը կարգավորելու անհրաժեշտությամբ:

Օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է նաեւ «Զարգացման քաղաքականության գործառնություն» բյուջետային աջակցության ծրագրի  երրորդ փուլի գործողությունների ժամանակացույցի 11-րդ կետի պահանջից (Կառավարությունը կանոնակարգում է հանքարդյունաբերության գործունեության արդյունքում առաջացող թափոնների հետ կապված խնդիրները):

Օրենքի ընդունման նպատակն է հստակեցնել վտանգավոր թափոններ առաջացնողների կողմից թափոնների անձնագրերի, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվության եւ թափոնների հեռացման վայրերի  ռեեստրային գրանցման թերթիկի ներկայացման հետ կապված իրավահարաբերությունները, «Թափոնների մասին» ՀՀ օրենքում օգտագործվող որոշ հասկացությունների սահմանումները, ինչպես նաեւ օրենքով կարգավորման ենթակա թափոնների տեսակների շրջանակը:

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2004 թվականին: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դրա որոշ դրույթների կատարման հետ կապված ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի շարք խնդիրներ, մասնավորապես, հանքարդյունահանող կազմակերպությունների մակաբացման շերտի ապարների հետ կապված, ինչպես նաեւ վտանգավոր թափոնների  անձնագրավորման, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվությունների եւ թափոնների հեռացման վայրերի  ռեեստրային գրանցման թերթիկների ներկայացման մասով:

Բ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում  անհրաժեշտություն է առաջացել «Թափոնների մասին» ՀՀ օրենքի կիրարկման նպատակով վարչական պատժամիջոցներ սահմանել թափոնների անձնագրերը չհամաձայնեցնելու, թափոնների հեռացման վայրերի  ռեեստրային գրանցման  թերթիկը չներկայացնելու, թափոնների գոյացման, վերամշակման եւ օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն չներկայացնելու եւ թափոնների գոյացման նորմատիվների եւ դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերը հաստատման չներկայացնելու համար:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերոգրյալ խնդիրների լուծման  նպատակով ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով `

Ա. «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով  իրականացվել է առկա խնդիրների լուծման նպատակով «Թափոնների մասին» ՀՀ օրենքի կարգավորման ոլորտի եւ որոշ սահմանումների հստակեցում, այդ թվում՝

Բ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացումներ կատարելու  մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծով «Թափոնների մասին» ՀՀ օրենքի կիրարկման նպատակով վարչական պատժամիջոցներ են սահմանվել թափոնների անձնագրերը չհամաձայնեցնելու, թափոնների հեռացման վայրերի  ռեեստրային գրանցման  թերթիկը չներկայացնելու, թափոնների գոյացման, վերամշակման եւ օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն չներկայացնելու եւ թափոնների գոյացման նորմատիվների եւ դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերը հաստատման չներկայացնելու համար:

Գ.«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «ընդերքօգտագործման թափոններ» հասկացության օրենսգրքում ներառելու անհրաժեշտությունով:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

Օրենքների նախագծերի փաթեթը վերջնական տեսքով լրամշակվել է 08.04.2015 թվականին Համաշխարհային Բանկում տեղի ունեցած քննարկման արդյունքներով:

4. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ներկայացված օրենքի նախագծերով  կկատարելագործվեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի եւ «Թափոնների մասին»  ՀՀ օրենքների առանձին  բաժինների եւ հոդվածների դրույթները` ավելի  արդյունավետ դարձնելով դրանք իրավակիրարկման համար:

Օրենքների ընդունումը կնպաստի ընդերքօգտագործման թափոնների գործածության,  վտանգավոր թափոնների  անձնագրավորման, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվության եւ թափոնների հեռացման վայրերի  ռեեստրային գրանցման թերթիկի ներկայացման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորմանը:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերի վերաբերյալ

««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ?Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ?Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված փաթեթի ընդունման դեպքում

««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ?Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված փաթեթի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չեն ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ  եւ  լրացումներ կատարելու  մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացումներ կատարելու  մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքների   նախագծերի    բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա կարող են առաջանալ բացասական հետեւանքներ, հաշվի առնելով, որ «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  եւ  լրացումներ կատարելու  մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են, եւ Օրենքների ընդունումը կնպաստի հանքարդյունաբերության թափոնների գործածության,  վտանգավոր թափոնների  անձնագրավորման, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվության եւ թափոնների հեռացման վայրերի  ռեեստրային գրանցման թերթիկի ներկայացման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորմանը:    Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունն առկա է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու  մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` կարգավորվում են վտանգավոր թափոնների անձնագրավորման եւ թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները:

 Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու  մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացումներ կատարելու  մասին»  ՀՀ օրենքների   նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով սահմանվում է վարչական պատասխանատվություն թափոնների անձնագրերը չհամաձայնեցնելու, թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը չներկայացնելու, թափոնների գոյացման, վերամշակման եւ օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն չներկայացնելու ու թափոնների գոյացման նորմատիվների եւ դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերը հաստատման չներկայացնելու համար, որոնց պարտադիր պահանջը արդեն իսկ ամրագրված է գործող օրենսդրությամբ:

Եզրակացություն

««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է՝

1)   սահմանել, որ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած՝ արտադրական լցակույտերի վերամշակման վերաբերյալ ծրագիրն իրականացնողին արտադրական լցակույտերը տրամադրվում են սեփականության իրավունքով, առանց համապատասխան բնապահպանական եւ բնօգտագործման վճարների վճարման,

2)   սահմանել նոր վարչական տուգանքներ՝ թափոնների անձնագրերը չհամաձայնեցնելու, թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը չներկայացնելու, թափոնների գոյացման, վերամշակման եւ օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն չներկայացնելու եւ թափոնների գոյացման նորմատիվների ու դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերը հաստատման չներկայացնելու համար:

Հաշվի առնելով վերոնշյալը` հայտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը ՀՀ  պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական:

Միաժամանակ նախագծերի փաթեթի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

Եզրակացություն

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն: