Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7892-15.05.2015-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 201.3-201.6-րդ հոդվածներով.

«Հոդված 201.3. Թափոնների անձնագրերը չհամաձայնեցնելը

Թափոններ առաջացնողների կողմից կազմված թափոնների անձնագրերը բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված  մարմնի հետ չհամաձայնեցնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում  անհատ ձեռնարկատերերի  նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի չափով:

Հոդված  201.4. Թափոնների հեռացման վայրերի  ռեեստրային գրանցման  թերթիկը չներկայացնելը

Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված  մարմին սահմանված կարգով  չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի  չափով:

Հոդված 201.5. Թափոնների գոյացման, վերամշակման եւ օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն չներկայացնելը

Թափոնների գոյացման, վերամշակման եւ օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն սահմանված կարգով  չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց  եւ անհատ ձեռնարկատերերի  նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի չափով:

Հոդված 2. Օրենսգրքի 242-րդ հոդվածի «201.1-րդ, 201.2-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «201.1 - 201.6-րդ հոդվածներով»  բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: