Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-894-29.07.2024-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 Օրենքի (այսուհետ Օրենք) ամբողջ տեքստում «հավաքական թիմ» բառերը իր բոլոր հոլովաձեւերով փոխարինել «հավաքական» բառով՝ իր բոլոր հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.6» ենթակետը «(նաեւ օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու» բառերից հետո լրացնել «, կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետը լրացնել «դ.18» եւ «դ.19» ենթակետերով՝ հետեւյալ բովանդակությամբ:

«դ.18) պետական բյուջեից մարզական կազմակերպությունների ֆինանսավորման կարգը սահմանելու վերաբերյալ.

դ.19) մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահներին եւ լողավազաններին ներկայացվող չափորոշիչները սահմանելու վերաբերյալ».:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել «գ.1» «զ.1» եւ «ժ.8» կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ. «գ.1) «մարզական ենթակառուցվածքների կառավարման ուղղությամբ համագործակցում է մասնավոր ոլորտի հետ՝ պետություն մասնավոր համագործակցության շրջանակներում կնքելով համապատասխան հուշագիր.

զ.1) իրականացնում է մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների, անկախ սեփականության ձեւից, մարզիչների արտոնագրումը.

ժ.8) սահմանում է մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների, անկախ սեփականության ձեւից մարզիչների արտոնագրման կարգը.»:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «դրամաշնորհի ձեւով:» բառերից հետո լրացնել հետեւյալ նախադասությամբ. «Մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների ու լողավազանների գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել եւ սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում ստանալ՝ ֆինանսավորում պետության միջոցներից՝ կառավարության սահմանած կարգի համաձայն:»:

Հոդված 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ եւ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն