Armenian ARMSCII Armenian
Կ-9013-16.08.2024-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 52.4-րդ մասով.

«52.4. անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների եւ ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվություն տրամադրելու համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21-րդ կետով.

«

21)

Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրություն եւ վաճառք

ա. ֆիզիկական անձանցից

տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով

բ. իրավաբանական անձանցից

տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով

»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: