Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը «լուծարման, գործունեության» բառերից հետո լրացնել «կասեցման, » բառով:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 2.1-րդ մասով.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում մեկ անձի կողմից կուսակցությանը նվիրված անշարժ գույքի արժեքը չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատվարձի երկուհարյուրհազարապատիկը՝ նվիրատվության օրվանից առնվազն հինգ տարվա ընթացքում տվյալ գույքը չվաճառելու պայմանով:».
2) 4-րդ մասի «Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունների ստացման դեպքում» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 2-րդ կամ 2.1-րդ մասով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունների ստացման » բառերով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «եւ գործունեության արգելումը» բառերը փոխարինել «, գործունեության կասեցումը եւ արգելումը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Հոդված 30. Կուսակցության գործունեության կասեցումը կամ արգելումը
1. Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել սահմանադրական դատարանի որոշմամբ:
2. Կուսակցության գործունեության կասեցման կամ արգելման հարցով, սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հիմքերով, սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: