Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-9061-02.09.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածը լրացնել նոր՝ 9-րդ մասով.

«9. Փրկարար ծառայությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաեւ փրկարար ծառայության ծառայողները պարտավոր են տարեկան երկու անգամ անցնել Կառավարության կարգով սահմանված թեստավորում՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով:»:

Հոդված 2. Օրենքի 61-րդ հոդվածի 1-րդ մասում՝ «Ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ:» նախադասությունից առաջ

1. Լրացնել նոր՝ «ժե» կետ.

«ժե) օրենսդրությամբ սահմանված դեպքերում  բժշկական ստուգումից, թեստավորումից, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելու դեպքում:»:

2. լրացնել նոր՝ «ժզ» կետ.

«ժզ) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելու դեպքում:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Կառավարությունը սահմանում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն