Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով՝
«4. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաեւ Ազգային ավտանգության մարմինների ծառայողները պարտավոր են տարեկան երկու անգամ անցնել Կառավարության կարգով սահմանված թեստավորում՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով:»:
Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում
1. լրացնել նոր՝ 16-րդ կետ՝
«16) օրենսդրությամբ սահմանված դեպքերում բժշկական ստուգումից, թեստավորումից, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելու դեպքում:»:
2. լրացնել նոր՝ 17-րդ կետ՝
«17) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելու դեպքում:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
5. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Կառավարությունը սահմանում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: