Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 48-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ մասով.
«3. Դատախազը պարտավոր է տարեկան երկու անգամ անցնել Կառավարության կարգով սահմանված թեստավորում՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով:»:
Հոդված 2. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասում
3. Լրացնել նոր՝ 5-րդ կետ.
«5) օրենսդրությամբ սահմանված դեպքերում բժշկական ստուգումից, թեստավորումից, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելը:»:
4. լրացնել նոր՝ 6-րդ կետ.
«6) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելը:»:
Հոդված 3. Օրենքի 54-րդ հոդվածի 5-րդ մասում՝
1) «հետ» բառից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,
2) լրացնել «ընդ որում՝ սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետերով սահմանված դեպքերում «Պաշտոնից ազատում» կարգապահական տույժը ենթակա է պարտադիր կիրառման:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
6. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Կառավարությունը սահմանում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: