Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9111-10.09.2024-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 93-րդ հոդվածի 2-րդ մասի
3-րդ կետից հանել «հրապարակային» բառը:

Հոդված 2. Օրենսգրքի 968.1-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «(ֆոնդի կառավարչի)» բառերից հետո հանել «հրապարակած» բառը:

2) 5-րդ մասում «Ֆոնդի կառավարիչը» բառերը փոխարինել «Ֆոնդի կառավարումն իրականացնող անձը կամ կառավարիչը (այսուհետ սույն գլխում՝ կառավարիչ)» բառերով:

3) 8-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Օրենքով կարող են սահմանվել ոչ հրապարակային ֆոնդերի կառավարման պայմանագրերի նկատմամբ այլ պահանջներ:»:

Հոդված 3 . Օրենսգրքի 968.10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ֆոնդի կանոնների փոփոխությունն իրականացնում է ֆոնդի կառավարիչը՝ ֆոնդի բոլոր փայերի 50 տոկոսից ավելի սեփականատերերի համաձայնությամբ: Ընդ որում, ֆոնդի կանոնների՝ իր իրավունքների սահմանափակմանը հանգեցնող փոփոխության համար իր համաձայնությունը չտված ֆոնդի մասնակիցն իրավունք ունի ողջամիտ ժամկետում լուծելու ֆոնդի կառավարման պայմանագիրը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով: Օրենքով կարող է նախատեսվել ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխման այլ կարգ:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: