Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9112-10.09.2024-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի օրենքի (այսուհետ՝ Օրենք) 391-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «արժեթղթավորման հիմնադրամների, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների,» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց,» բառերով.

2) 5-րդ մասում «կորպորատիվ ներդրումային ֆոնդերի» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց» բառերով.

3) 6-րդ մասում «կորպորատիվ ներդրումային ֆոնդերում ստուգումների, կորպորատիվ ներդրումային ֆոնդերում ընթացքում» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց մոտ ստուգումների ընթացքում» բառերով.

4) 7-րդ մասում «կորպորատիվ ներդրումային ֆոնդ, ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերը փոխարինել «ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 395-րդ հոդվածում.

1) «ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչ, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ,» բառերով՝ դրանց համապատասխան հոլովաձեւերով.

2) 6-րդ մասի 3-րդ պարբերության 3-րդ նախադասության «ներդրումային ընկերությունում,» բառերից հետո լրացնել «ներդրումային ֆոնդի կառավարչի մոտ,» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: