Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9113-10.09.2024-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-80-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում.

1.  «ե.» պարբերությունից հանել «բացառությամբ կորպորատիվ ներդրումային ֆոնդերի կառավարիչների՝ ներդրումային ֆոնդերի կառավարման գործունեության մասով,» բառերը.

2. «ը.» պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ը. ներդրումային ֆոնդի կառավարիչները եւ ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձինք, այդ թվում՝ ներդրումային ֆոնդերի կառավարման հետ կապված հարաբերությունների մասով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: