Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9115-10.09.2024-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի
ՀՕ-186-Ն օրենքի  19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.5-րդ մասով.
 
«4.5.  ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: