Armenian ARMSCII Armenian
Կ-9132-13.09.2024-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի՝

1) վերնագրում «ուսումնական հաստատության» բառերից հետո լրացնել «ոստիկանության ծառայողներին,» բառերը եւ կետադրական նշանը:

2) 1-ին մասում «ուսումնական հաստատության» բառերից հետո լրացնել «ոստիկանության ծառայողները,» բառերը եւ կետադրական նշանը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: