Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-798-29.05.2015-ԳԲ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այuուհետ` օրենք) 2-րդ հոդվածում՝

1. 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) մթնոլորտային օդի աղտոտում` աղտոտող (վնասակար) նյութերի թափանցումը մթնոլորտային օդ կամ այնտեղ նրանց առաջացումը այնպիսի կոնցենտրացիաներով, որոնք գերազանցում են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենրացիաները.».

2. 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«արտանետման աղբյուր` տեխնոլոգիական սարքավորում կամ օբյեկտ, որից աղտոտող (վնասակար ) նյութն արտանետվում (թափանցում) է մթնոլորտային օդ.»

3. 16-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«16) լավագույն հասանելի տեխնոլոգիա` գիտատեխնիկական ժամանակակից նվաճումների վրա հիմնված արտադրական տեխնոլոգիական լուծումներ, գործընթացներ եւ ռեժիմներ, որոնք հաստատել են իրենց գործնական կիրառելիությունը, եւ որոնց կիրառումը նպաստում է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, կանխարգելում է, իսկ երբ դա հնարավոր չէ՝ նվազեցնում է շրջակա միջավայրի վրա (մթնոլորտ, ջրային ռեսուրսներ, հողային ծածկույթ, կենսոլորտ) վնասակար ներգործությունը.».

4. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ կետով`

«20) աղտոտող նյութերի  արտանետումների տեխնիկական նորմատիվներ (չափաքանակների տիրույթներ)՝ արտանետումներ, որոնք առաջանում են լավագույն հասանելի տեխնոլոգիայի կիրառման դեպքում:»:

ՀՈԴՎԱԾ 2. 5-րդ հոդվածը «- արտանետումների պետական հաշվառման կարգի սահմանումը» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

« - Հայաստանի Հանարապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակների սահմանումը, մթնոլորտ արտանետումների կազմի նորմերի եւ հսկման մեթոդների սահմանումը:»:

ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան  հաջորդող տաuներորդ oր: