Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այuուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) մթնոլորտային օդի աղտոտում` աղտոտող (վնասակար) նյութերի թափանցումը մթնոլորտային օդ կամ այնտեղ նրանց առաջացումը այնպիսի կոնցենտրացիաներով, որոնք գերազանցում են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները.».
2) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) արտանետման աղբյուր` տեխնոլոգիական սարքավորում կամ օբյեկտ, որից աղտոտող (վնասակար ) նյութն արտանետվում (թափանցում) է մթնոլորտային օդ.».
3) 16-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«16) լավագույն հասանելի տեխնոլոգիա` գիտատեխնիկական ժամանակակից նվաճումների վրա հիմնված արտադրական տեխնոլոգիական լուծումներ, գործընթացներ եւ ռեժիմներ, որոնք հաստատել են իրենց գործնական կիրառելիությունը, եւ որոնց կիրառումը նպաստում է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, կանխարգելում է, իսկ երբ դա հնարավոր չէ՝ նվազեցնում է շրջակա միջավայրի վրա (մթնոլորտ, ջրային ռեսուրսներ, հողային ծածկույթ, կենսոլորտ) վնասակար ներգործությունը.».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ կետով.
«20) աղտոտող նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվներ (չափաքանակների տիրույթներ)՝ արտանետումներ, որոնք առաջանում են լավագույն հասանելի տեխնոլոգիայի կիրառման դեպքում:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը «- արտանետումների պետական հաշվառման կարգի սահմանումը» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
« - Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակների սահմանումը, մթնոլորտ արտանետումների կազմի նորմերի եւ հսկման մեթոդների սահմանումը,»:
Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը: