Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-185) 10-րդ հոդվածի՝
ա) 8-րդ կետի «բ» ենթակետում «2500-5000 դրամ» բառերը փոխարինել «2500-3500 դրամ» բառերով.
բ) 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր`«դ» ենթակետով`
«դ) մինչեւ 2006 թվականի հոկտեմբերի 1-ը`ծխախոտի արտաքին գովազդի համար` 3000 5000 դրամ.
գ)8-րդ կետի «Սույն կետի «գ» ենթակետով սահմանված տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվում է նաեւ համայնքի տարածքում տեղադրված դատարկ գովազդային վահանակների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար:» բառերը փոխարինել «ե) դատարկ գովազդային վահանակների համար՝ 700 դրամ։» բառերով.
դ) 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«11. Սույն հոդվածով (բացառությամբ 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի) սահմանված դրույքաչափերի վերին սահմանները քաղաքային համայնքներում կարող են լինել 1.5, իսկ թաղային համայնքներում՝ 1.75 անգամ ավելի։»։
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: