Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7981-29.05.2015-ԳԲ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Բուuական աշխարհի մաuին»  Հայաuտանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23 ՀO-22 oրենքի (այuուհետ` Oրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով.

«ժ) բնակավայրերի կանաչ գոտիների չափերին եւ տեսակային կազմին ներկայացվող պահանջների սահմանում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «է» ենթակետով.

«է) ապահովել բնակավայրերի կանաչ գոտիներում բուսական աշխարհի օբյեկտների պաշտպանությունը, դրանց ծավալների (քանակի) ավելացման եւ տեսակային կազմի պահպանության նպատակով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ե» ենթակետով.

«ե) Բնակավայրերում կանաչ գոտիների չափերին եւ տեսակային կազմին ներկայացված պահանջների խախտումը:»:

ՀՈԴՎԱԾ 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան  հաջորդող տաuներորդ oրը:

Uույն oրենքի 1-ին հոդվածի դրությները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: