Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7982-29.05.2015-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 36-րդ հոդվածի

1. 5-րդ մասի 2-րդ պարբերությունը «կարգը» բառից հետո լրացնել «, հանման նորմերի որոշմանը եւ հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջները» բառերով:

2. 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«7. Մարդու առողջության ու շրջակա բնական միջավայրի պահպանության նպատակով կառավարությունը սահմանում է հողն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկը, հողն աղտոտող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի նորմերը, հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման կարգը:»:

3.  Օրենսգրքի 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«9. Խախտված հողերի վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունը սահմանում է հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները եւ խախտված հողերի դասակարգումն` ըստ ռեկուլտիվացման ուղղությունների:»:

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան  հաջորդող տաuներորդ oրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ»  ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԲՈՒUԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱUԻՆ»  ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով փոփոխությունների ու լրացման կատարումը պայամանավորված է այն հանգամանքով, որ դեռեւս 1994 թվականին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀօրենքում հիմնական հասկացությունների հոդվածը թերի է: Նախագծի նշված հոդվածը մշակվել է գործող օրենքում առկա հասկացությունները արդիականացնելու նպատակով:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուuական աշխարհի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխութուն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մշակվել են ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 19-ի «Բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի վերանայման միջոցառումների ծրագիրը հստատելու եւ ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի 1401-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N286-Ն որոշմամբ հաստատված Ծրագրի համապատասխանաբար 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի կատարման շրջանակներում` ելնելով հետեւյալ նկատառումներից.

- նախկինում գործող «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը լիազորում էր ՀՀ կառավարությանը ընդունելու տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվող պահանջները, համաձայն նույն օրենքի 2-րդ հոդվածի, պարտադիր էին, եւ դա որեւէ իրավական հակասություն չէր առաջացնում: Մինչդեռ, հիշյալ օրենքն ուժը կորցրած ճանաչվելուց հետո ՀՀ կառավարությունը նույնատիպ պահանջներ սահմանող (իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող) կանոններ, կարգեր կամ տեխնիկական նորմեր  կարող է սահմանել միայն այն դեպքերում, երբ այդ իրավունքներն ու պարտականությունները սահմանված են որեւէ օրենքով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1-ին մասի պահանջի: Նախկինում գործող ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի 1401-Ն որոշման շրջանակներում մշակված նախագծերի նախաբանում, որպես ՀՀ կառավարության կողմից նման որոշում ընդունելու իրավասություն տվող հիմք, նշված չէր որեւէ օրենքի դրույթ: Արդյունքում, նախագծերի ընդունումը հակասում էր ՀՀ Սահմանադրության 83.5-րդ եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածների պահանջներն, համաձայն որոնց իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները եւ նրանց պարտականությունները ենթակա են սահմանման բացառապես օրենքով:

Ելնելով առկա հիմնախնդրից, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ բնապահպանության ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենքներում նման դրույթ նախատեսված չէ` անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել ոլորտը կանոնակարգող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» եւ «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում, ինչպես նաեւ ՀՀ հողային օրենսգրքում, որոնցում նախատեսվում է ավելացնել բնապահպանության ոլորտում  տեխնիկական պայմանները եւ (կամ) նորմերը ՀՀ կառավարության կողմից սահմանելու իրավասության դրույթ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է.

- սահմանել ՀՀ տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների սահմանային թույլատրելի մակարդակները, արտանետումների կազմի նորմերը եւ հսկման մեթոդները ՀՀ կառավարության կողմից սահմանելու դրույթ,

- հստակեցնել եւ արդիականացնել գործող օրենքի 2-րդ հոդվածը:

2. «Բուuական աշխարհի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսում է սահմանել բնակավայրերի կանաչ գոտիների չափերին եւ կազմությանը ներկայացվող պահանջները ՀՀ կառավարության կողմից սահմանելու դրույթ: Ինչպես նաեւ սույն նախագծով նախատեսվում է սահմանել դրույթ բնակավայրերում կանաչ գոտիների չափերին եւ տեսակային կազմին ներկայացված պահանջները խախտելու համար:

3. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսում է սահմանել հողի բերրի շերտի հանմանը, հողերի ռեկուլտիվացմանը, հողերն աղտոտումից պահպանելու համար ներկայացվող պահանջները ՀՀ կառավարության կողմից սահմանելու դրույթ:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից:

4. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

- «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի ընդունումը կնպաստի մթնոլորտի պահպանության ժամանակակից գաղափարների եւ հասկացությունների ամրագրումը

- «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Բուuական աշխարհի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխութուն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական հիմք բնապահպանության ոլորտի տեխնիկական պահանջները եւ նորմերը սահմանելու համար:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ   ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  ընդունման դեպքում

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուuական աշխարհի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխութուն կատարելու մասին»,  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուuական աշխարհի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխութուն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` հստակեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները մթնոլորտային օդի պահպանության, բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ վերարտադրության բնագավառում:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Բուuական աշխարհի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխութուն կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Բուuական աշխարհի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխութուն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով վերաբերում է ՀՀ կառավարության կողմից բնապահպանության ոլորտում տեխնիկական պայմաններ եւ (կամ) նորմեր սահմանելու իրավասության նախատեսմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

Եզրակացություն

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրեսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերով առաջարկվում է ստեղծել որոշակի իրավական հիմքեր բնապահպանության ոլորտի տեխնիկական պահանջները եւ նորմերը սահմանելու համար: Մասնավորապես` «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների սահմանային թույլատրելի մակարդակները, արտանետումների կազմի նորմերը եւ հսկման մեթոդները ՀՀ կառավարության կողմից սահմանելու մասին դրույթ, իսկ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխութուն կատարելու մասին» եւ «Բուuական աշխարհի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով` համապատասխանաբար հողի բերրի շերտի հանմանը, հողի ռեկուլտիվացմանը եւ աղտոտումից պահպանմանը, բնակավայրերի կանաչ գոտիների չափերին եւ կազմությանը ներկայացվող պահանջները ՀՀ կառավարության կողմից սահմանելու մասին դրույթներ:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ օրենքների նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների եկամուտների ու ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մթնոլորտային օդի պահպանության մաuին»  Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» «Բուuական աշխարհի մաuին»  Հայաuտանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մաuին»,  եւ  «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Մթնոլորտային օդի պահպանության մաuին»  Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մաuին»  «Բուuական աշխարհի մաuին»  Հայաuտանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մաuին», եւ  «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ կարող են առաջանալ` հաշվի առնելով, որ  ներկայացված նախագծերով նախատեսվում է ավելացնել բնապահպանության ոլորտում  տեխնիկական պայմանները եւ (կամ) նորմերը ՀՀ կառավարության կողմից սահմանելու իրավասության դրույթ` մասնավորապես.

- «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսում է սահմանել ՀՀ տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների սահմանային թույլատրելի մակարդակները, արտանետումների կազմի նորմերը եւ հսկման մեթոդները ՀՀ կառավարության կողմից սահմանելու դրույթ:

- «Բուuական աշխարհի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսում է սահմանել բնակավայրերի կանաչ գոտիների չափերին եւ կազմությանը ներկայացվող պահանջները ՀՀ կառավարության կողմից սահմանելու դրույթ:

- «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխութւոն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսում է սահմանել հողի բերրի շերտի հանմանը, հողերի ռեկուլտիվացմանը, հողերն աղտոտումից պահպանելու համար  ներկայացվող պահանջները ՀՀ կառավարության կողմից սահմանելու դրույթ:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

Եզրակացություն

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,  «Բուuական աշխարհի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխութուն կատարելու մասին», ՀՀ օրենքների նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուuական աշխարհի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխութուն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր)` կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի   «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  դրական ազդեցություն: