Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-7991-29.05.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻ

Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք)  53-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Եթե փորձագետն անհարգելի պատճառով չի ներկայացել սահմանադրական դատարանի նիստին, ապա նիստը նախագահողն իրավունք ունի կարգադրել նրան հարկադիր բերման ենթարկելու մասին: Նիստը նախագահողի կարգադրությունը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Եթե վկան անհարգելի պատճառով չի ներկայացել սահմանադրական դատարանի նիստին, ապա նիստը նախագահողն իրավունք ունի կարգադրել նրան հարկադիր բերման ենթարկելու մասին: Նիստը նախագահողի կարգադրությունը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին»  եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»   եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում առկա հակասություները եւ բացերը վերացնելու անհրաժեշտությամբ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի  50-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասության համաձայն՝ «Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:», սակայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համապատասխան լիազորություն նախատեսված չէ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Եթե փորձագետն անհարգելի պատճառով չի ներկայացել սահմանադրական դատարանի նիստին, ապա նա նիստը նախագահողի կարգադրությամբ կարող է բերման ենթարկվել սահմանադրական դատարան` օրենքով սահմանված կարգով:», սակայն սահմանադրական դատարանի նիստը նախագահողի կարգադրությամբ փորձագետին դատական նիստի բերման ենթարկելու հստակ կարգ եւ համապատասխան լիազորություն նախատեսված չեն:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվում է սահմանադրական դատավարության ընթացքում վկային եւ փորձագետին բերման ենթարկելու կարգը սահմանել  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ եթե կանչված վկան դատական նիստին չի ներկայանում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, դատարանն իրավունք ունի որոշում կայացնել նրան հարկադիր բերման ենթարկելու մասին: Այդ դեպքում դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Միաժամանակ առաջարկվում է լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում՝ նախատեսելով, որ հարկադիր կատարման են ենթակա նաեւ դատական տուգանք կիրառելու մասին սահմանադրական դատարանի որոշումները, ինչպես նաեւ փորձագետին կամ վկային բերման ենթարկելու վերաբերյալ սահմանադրական դատարանի նիստը նախագահողի կարգադրությունները: