Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-800-29.05.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 337-րդ հոդվածում.

1) վերնագրում «ցուցմունք» բառը փոխարինել «ցուցմունք (սահմանադրական դատարանի նիստում՝ վկայի կողմից բացատրություն)» բառերով,

2) դիսպոզիցիայում «ցուցմունք» բառը փոխարինել «ցուցմունք (սահմանադրական դատարանի նիստում՝ վկայի կողմից բացատրություն)» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 338-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սահմանադրական դատարանի նիստում վկայի կողմից սուտ բացատրություն տալը, քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով սուտ ցուցմունք տալը, քրեական գործով վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալը, սահմանադրական, քրեական կամ քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալը, թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը` »,

2) 3-րդ մասում «ցուցմունք» բառը փոխարինել «ցուցմունք (սահմանադրական դատարանի նիստում՝ վկայի կողմից սուտ բացատրություն)» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 339-րդ հոդվածում.

1) վերնագրում «ցուցմունք» բառը փոխարինել «ցուցմունք (սահմանադրական դատարանի նիստում՝ վկայի կողմից  բացատրություն)» բառերով,

2) 1-ին մասի դիսպոզիցիայում «ցուցմունք» բառը փոխարինել «ցուցմունք (սահմանադրական դատարանի նիստում՝ վկայի կողմից  բացատրություն)» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 340-րդ հոդվածում.

1) վերնագրում «ցուցմունք» բառը փոխարինել «ցուցմունք (սահմանադրական դատարանի նիստում՝ վկայի կողմից սուտ բացատրություն)» բառերով,

2) 1-ին մասի դիսպոզիցիայում առաջին «ցուցմունք» բառը փոխարինել «ցուցմունք (սահմանադրական դատարանի նիստում՝ վկայի կողմից սուտ բացատրություն)» բառերով,

3) 2-րդ մասի դիսպոզիցիայում «ցուցմունք» բառը փոխարինել «ցուցմունք (սահմանադրական դատարանի նիստում՝ վկայի կողմից սուտ բացատրություն)» բառերով,

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգքում  եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա հակասություները եւ բացերը վերացնելու անհրաժեշտությամբ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի  53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փորձագետը նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու եւ եզրակացություն տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին, 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վկան նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ բացատրություն տալու եւ բացատրություն տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին, 55-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական դատարանում ակնհայտ կեղծ եզրակացություն կամ ակնհայտ կեղծ բացատրություն տալը կամ թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը, ինչպես նաեւ եզրակացություն եւ բացատրություն տալուց հրաժարվելն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն: Մինչդեռ,  ՀՀ քրեական օրենագրքի համապատասխանաբար 337-րդ 338-րդ 339-րդ եւ 340-րդ  հոդվածներով համապատասխան պատասխանատվություն նախատեսված չէ:

Հաշվի է առնվել այն համգամաքը, որ ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված ոչ թե՝ ակնհայտ սուտ ցուցմունք, այլ՝ սուտ ցուցմունք տալու համար: