Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 54-րդ հոդվածի 3-րդ մասի «ակնհայտ կեղծ» բառերը փոխարինել «սուտ» բառով:
Հոդված 2. Օրենքի 55-րդ հոդվածի «ակնհայտ կեղծ» բառերը փոխարինել «սուտ» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգքում եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա հակասություները եւ բացերը վերացնելու անհրաժեշտությամբ:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փորձագետը նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու եւ եզրակացություն տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին, 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վկան նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ բացատրություն տալու եւ բացատրություն տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին, 55-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական դատարանում ակնհայտ կեղծ եզրակացություն կամ ակնհայտ կեղծ բացատրություն տալը կամ թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը, ինչպես նաեւ եզրակացություն եւ բացատրություն տալուց հրաժարվելն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն: Մինչդեռ, ՀՀ քրեական օրենագրքի համապատասխանաբար 337-րդ 338-րդ 339-րդ եւ 340-րդ հոդվածներով համապատասխան պատասխանատվություն նախատեսված չէ:
Հաշվի է առնվել այն համգամաքը, որ ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված ոչ թե՝ ակնհայտ սուտ ցուցմունք, այլ՝ սուտ ցուցմունք տալու համար: