Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-348-06.08.2004-ԵԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես անօտարելի եւ բարձրագույն արժեք: Իշխանությունն իրականացնելիս ժողովուրդն ու պետությունը սահմանափակված են սահմանադրորեն ամրագրված այդ իրավունքներով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:»:

Հոդված 2. Սահմանադրության 5 հոդվածի 1-ին մասում «իշխանությունների տարանջատման» բառերից հետո ավելացնել «եւ հավասարակշռման» բառերը:

Նույն հոդվածի 2-րդ մասում «Պետական» բառից հետո ավելացնել «եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու» բառերով, իսկ «մարմինները եւ» բառերը հանել:

Հոդված 3. Սահմանադրության 6 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են իրավունքի գերակայությունը եւ օրենքի իշխանությունը:

Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն:

Հայաստանի Հանրապետության օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ նորմատիվ եւ անհատական բնույթի իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, օրենքներին եւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Օրենքները եւ համապարտադիր վարքագծի կանոններ պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով պաշտոնական հրապարակումից հետո:

Հայաստանի Հանրապետության համար միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:

Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը կարող են վավերացվել միայն Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:

Միջազգային պայմանագրերի կնքման կարգը սահմանվում է օրենքով:»:

Հոդված 4. Սահմանադրության 7 հոդվածում «Հանրապետությունում» բառից հետո «ճանաչվում է» արտահայտությունը փոխարինել «ճանաչվում են գաղափարական բազմակարծությունը եւ» բառերով:

Նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունում հանել «կառուցվածքն ու» բառերը:

Հոդված 5. Սահմանադրությունը 7 հոդվածից հետո ավելացնել նոր 7.1. եւ 7.2. հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 7.1. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու պատմական բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

Հոդված 7.2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կոչված են ապահովելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:»։

Հոդված 6. Սահմանադրության 8 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են շուկայական տնտեսական հարաբերությունների սկզբունքների հիման վրա տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը:

Արգելվում են շուկայում մենաշնորհ վիճակի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը:»:

Նույն հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Մենաշնորհի թույլատրելի տեսակներն ու սահմանները սահմանվում են օրենքով:»:

Հոդված 7. Սահմանադրության 9 հոդվածում «միջազգային իրավունքի» բառերից հետո ավելացնել «սկզբունքներին եւ» բառերը:

Հոդված 8. Սահմանադրության 10 հոդվածում «բանական» բառը փոխարինել «ողջամիտ» բառով:

Հոդված 9. Սահմանադրության 11 հոդվածի 1-ին մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Պետությունը նպաստում է ազգային եւ համաշխարհային մշակութային ժառանգությանը յուրաքանչյուրի ազատ հաղորդակցվելուն:»:

Նույն հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում նպաստում է հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը, այլ պետություններում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը»:

Հոդված 10. Սահմանադրության 11 հոդվածից հետո ավելացնել նոր 11.1., 11.2 եւ 11.3. հոդվածներ հետեւյալ բովանդակությամբ.

Վարչատարածքային միավորների անվանումներն ու սահմանները սահմանվում են օրենքով:

Հոդված 11.2. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում եւ երաշխավորում է տեղական ինքնակառավարումը:

Հոդված 11.3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման եւ դադարման կարգը սահմանվում է օրենքով: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:

Ոչ ոք չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչպես նաեւ քաղաքացիությունից հրաժարվելու իրավունքից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: Հանձնման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետությանպաշտպանության ներքո:»:

Հոդված 11. Սահմանադրության 13 հոդվածի 3-րդ մասում «Մեր Հայրենիքն» է» բառերը փոխարինել «սահմանվում է օրենքով» արտահայտությամբ:

Հոդված 12. Սահմանադրության 14 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա ազատությունների ու իրավունքների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից:

Հայաստանի Հանրապետությունն ապահովում է Սահմանադրությամբ ամրագրված մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:»:

Հոդված 13. Սահմանադրության 14 հոդվածից հետո ավելացնել նոր 14.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 14.1. Մարդիկ՝ անկախ ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, իրավահավասար են, ունեն Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված բոլոր իրավունքները, ազատություններն ու պարտականությունները եւ առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով:»:

Հոդված 14. Սահմանադրության 15 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 15. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:»:

Հոդված 15. Սահմանադրության 16 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել կամ նրա ազատությունը սահմանափակել միայն օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում:

Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների եւ ներկայացվող մեղադրանքի մասին: Ձերբակալության մասին անհապաղ տեղեկացվում է ձերբակալվածի ընտանիքը կամ նրա կողմից ընտրված անձը։ Ձերբակալվածը պարտավոր չէ առանց իր պաշտպանի մասնակցության որեւէ ցուցմունք տալ։

Ձերբակալված յուրաքանչյուր ոք պետք է 48 ժամվա ընթացքում բերման ենթարկվի դատարան, որը պետք է ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում որոշում կայացնի նրա նկատմամբ կալանք կամ այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Անձի ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:

Մարդուն կարելի է կալանավորել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կալանավորման ձերբակալման եւ խուզարկման օրինականությունն ու հիմնավորվածությունը վիճարկել վերադաս դատական ատյանում:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապօրինի կալանավորման, ձերբակալման եւ խուզարկման կամ կալանքի տակ պահվելու համար օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով պատճառված վնասի հատուցման:

Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու պայմանագրային պարտավորությունները:

Մարդուն չի կարելի խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 16. Սահմանադրության 17 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17. Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի: Ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք:

Մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկական եւ այլ փորձերի:

Մինչեւ 16 տարեկան երեխաներին արգելվում է ենթարկել գիտական, բժշկական եւ այլ փորձերի:»:

Հոդված 17. Սահմանադրության 18 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 18. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով ստանալ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:

Յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով դիմել մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին, եթե սպառվել են ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները:

Հոդված 18. Սահմանադրության 19 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 19. Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով լրատվության միջոցների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական քննության ընթացքում կամ դրա մի մասում կարող է արգելվել օրենքով, սակայն վերջնական դատական ակտերը ենթակա են հրապարակման՝ դռնբաց դատական նիստում:»:

Հոդված 19. Սահմանադրության 20 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

Դատապաշտպանի ծառայության դիմաց վճարման բավարար միջոցներ չունեցող մեղադրյալին, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

Յուրաքանչյուր ոք ունի հարցաքննության, ձերբակալման, կալանավորման կամ մեղադրանքի առաջադրման պահից պաշտպան ունենալու իրավունք:

Յուրաքանչյուր դատապարտյալ ունի օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից դատավճռի վերանայման իրավունք: Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք:

Տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 20. Սահմանադրության 21 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 21. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:»:

Հոդված 21. Սահմանադրության 22 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Մարդը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու եւ մերձավոր ազգականների դեմ: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:

Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:

Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին գործող օրենքով:

Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:

Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի:

Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատապարտվել նույն արարքի համար:»:

Հոդված 22. Սահմանադրության 23 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:

Պետական իշխանության մարմինները չեն կարող անձի վերաբերյալ հավաքել, պահպանել, օգտագործել եւ տրամադրել այլ տեղեկատվություն, քան նախատեսված է օրենքով:

Յուրաքանչյուր քաղաքացի, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, իրավունք ունի ծանոթանալ իր վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը եւ պահանջել դրանց ճշգրտում կամ վերացում, եթե դրանք հավաստի չեն կամ ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով։

Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով, դատարանի որոշմամբ:»:

Հոդված 23. Սահմանադրության 24 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Բնակարանը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված կարգով՝ դատարանի որոշմամբ:»:

Հոդված 24. Սահմանադրության 25 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 25. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յ ուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի ՀայաստանիՀանրապետությունից դուրս գալու իրավունք:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ յուրաքանչյուր ոք, ով օրինական հիմքերով բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, ունի Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք:»:

Հոդված 25. Սահմանադրության 26 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունք:»:

Հոդված 26. Սահմանադրության 27 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկա-տվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Մամուլի եւ տեղեկատվության մյուս միջոցների ազատությունը երաշխավորվում է: Տեղեկատվության միջոցների գործունեության եւ պատասխանատվության կարգը սահմանվում է օրենքով:»:

Հոդված 27. Սահմանադրության 27 հոդվածից հետո ավելացնել նոր 27.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 27.1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ պատշաճ պատասխան ստանալու իրավունք»:

Հոդված 28. Սահմանադրության 28 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում՝ արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:

Կուսակցություններ եւ արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամակցելու իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են սահմանափակվել զինված ուժերի ծառայողների եւ պետական ծառայողների առանձին խմբերի նկատմամբ:

Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվելու որեւէ կուսակցության կամ միավորման:

Միավորումների, այդ թվում՝ կուսակցությունների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ դատական կարգով:»:

Հոդված 29. Սահմանադրության 29 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 29. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունք:

Զինված ուժերում եւ պետական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման սահմանափակումներ կարող են նախատեսվել միայն օրենքով։»:

Հոդված 30. Սահմանադրության 30 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 30. Տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու իրավունք:

Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրական իրավունքը:

Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները: Օրենքով կարող են սահմանվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրական իրավունքի լրացուցիչ սահմանափակումներ:»:

Հոդված 31. Սահմանադրության 30 հոդվածից հետո ավելացնել նոր 30.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 30.1. Քաղաքացիներն ունեն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով պետական ծառայության ընդունվելու իրավունք:

Պետական ծառայության սկզբունքները եւ կազմակերպման կարգը սահմանվում են օրենքով:»:

Հոդված 32. Սահմանադրության 31 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 31. Յուրաքանչյուր ոք ունի սեփականության եւ ժառանգման իրավունք:

Սեփականատերն իր հայեցողությամբ տիրապետում, տնօրինում եւ օգտագործում է իրեն պատկանող գույքը, իր մտավոր գործունեության արդյունքները: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:

Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ հողի սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում՝ օրենքով սահմանված կարգով նախնական համարժեք փոխհատուցմամբ:

Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը:»:

Հոդված 33. Սահմանադրության 31 հոդվածից հետո ավելացնել նոր 31.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 31.1. Պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ:»:

Հոդված 34. Սահմանադրության 32 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 32. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի արդարացի եւ օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաեւ անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որի իրականացման հետ կապված սահմանափակումները սահմանվում են օրենքով:

Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական եւ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որի իրականացման կարգը եւ սահմանափակումները սահմանվում են օրենքով:

Պետությունն իրականացնում է գործազրկության կրճատման եւ արդյունավետ զբաղվածության ծրագրեր։ Մինչեւ 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է։ Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով։

Հարկադիր աշխատանքն արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:

Հոդված 35. Սահմանադրության 33 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 33. Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք:

Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը եւ ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տեւողությունը սահմանվում են օրենքով»:

Հոդված 36. Սահմանադրության 33 հոդվածից հետո ավելացնել նոր 33.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 33.1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրել իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը:

Պետությունը վարում է ներկա ու ապագա սերունդների բնապահպանական ան-վտանգությունն ապահովող քաղաքականություն:

Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար»:

Հոդված 37. Սահմանադրության 34 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 34. Յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար:»:

Հոդված 38. Սահմանադրության 35 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 35. Ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջն է: Ընտանիքը, մայրությունը եւ մանկությունը գտնվում են հասարակության եւ պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:

Ամուսնական տարիքի կանայք եւ տղամարդիկ ունեն ամուսնանալու եւ ընտանիք ստեղծելու իրավունք։ Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում եւ ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից:»:

Հոդված 39. Սահմանադրության 36 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 36. Ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման եւ կրթության համար:

Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ եւ կարիքավոր ծնողների համար:»:

Հոդված 40. Սահմանադրության 37 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 37. Յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ սոցիալական ապահովության իրավունք:»:

Հոդված 41. Սահմանադրության 38 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 38. Յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք: Բժշկական օգնության եւ սպասարկման կարգը սահմանվում է օրենքով: Պետությունն իրականացնում է բնակչության առողջության պահպանման ծրագրեր, նպաստում ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացմանը:»:

Հոդված 42. Սահմանադրության 39 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 39. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:

Միջնակարգ կրթությունը պետական եւ համայնքային ուսումնական հաստատություններում անվճար է:

Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆինանսական եւ այլ աջակցություն է ցուցաբերում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին եւ դրանցում սովորողներին:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով:

Ուսումնական հաստատությունների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցույթային հիմունքներով անվճար բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 43. Սահմանադրության 40 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 40. Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու եւ հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք:

Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:»:

Հոդված 44. Սահմանադրության 41 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 41. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների պահպանման, էթնիկական, լեզվական, մշակութային եւ կրոնական ինքնությունն անարգել արտահայտելու, պահպանելու եւ զարգացնելու իրավունք:»:

Հոդված 45. Սահմանադրության 42 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 42. Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները եւ ազատությունները սպառիչ չեն եւ չեն բացառում օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու եւ քաղաքացու այլ հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքները եւ ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

Մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտականություններով սահմանված շրջանակները:»:

Հոդված 46. Սահմանադրության 43 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 43. Սահմանադրության 23-30-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի չորրորդ մասով ամրագրված մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարքերի, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար:»:

Հոդված 47. Սահմանադրության 44 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 44. Մարդու եւ քաղաքացու առանձին իրավունքներ ու ազատություններ, բացառությամբ Սահմանադրության 15, 17-22, 26-րդ եւ 42-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:»:

Հոդված 48. Սահմանադրության 45 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 45. Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:»:

Հոդված 49. Սահմանադրության 46 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 46. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:»:

Հոդված 50. Սահմանադրության 47 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 47. Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը:

Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն եւ պատերազմ քարոզելու նպատակով:»:

Հոդված 51. Սահմանադրության 48 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 48. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով օժտված են նաեւ իրավաբանական անձինք՝ այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:»:

Հոդված 52 . Սահմանադրության 3-րդ գլխի վերնագրում «Հանրապետության» բառից առաջ ավելացնել «Հայաստանի» բառը:

Հոդված 53 . Սահմանադրության 49 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
  
«Հոդված 49. Հայաստանի Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:

Հանրապետության Նախագահը հետամուտ է Սահմանադրության պահպանմանը, ապահովում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Հանրապետության Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, անվտանգության եւ պետության հաջորդայնության երաշխավորն է:»: 
  
Հոդված 54. Սահմանադրության 51 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
  
«Հոդված 51. Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ՝ Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով:

Հանրապետության Նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է վավեր ձայների կեսից ավելին: Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու եւ նրանցից որեւէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա քվեարկությունից հետո տասնչորսերորդ օրն անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել վավերձայներ ստացած թեկնածուն:

Այն դեպքում, երբ քվեարկվում է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

Եթե Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ սահմանադրական դատարանը գործ է ընդունում քննության, ապա որոշում պետք է կայացնի դիմումի մուտքագրումից հետո տասնօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվվում են դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից։

Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո քառասուներորդ օրն անցկացվում է նոր ընտրություն:

Հանրապետության Նախագահն իր պաշտոնն ստանձնում է Հանրապետության նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը:

Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրությունից հետո՝ տասնօրյա ժամկետում:»: 
  
Հոդված 55. Սահմանադրության 52 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 

«Հոդված 52. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Այդ ժամկետում անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո քառասուներորդ օրն անցկացվում է նոր ընտրություն:

Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում քառասուներորդ օրն անցկացվում է նոր ընտրություն»: 
  
Հոդված 56. Սահմանադրության 54 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
  
«Հոդված 54. Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»: 
  
Հոդված 57. Սահմանադրության 55 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
  
«Հոդված 55. Հանրապետության Նախագահը՝

1) ուղերձով դիմում է ժողովրդին եւ Ազգային ժողովին.

2) Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո քսանմեկօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է այն:

Այդ ժամկետում կարող է օրենքն առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: Հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.

3) Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ խորհրդակցելուց հետո, Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով, կարող է կրճատել գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը եւ նշանակել արտահերթ ընտրություն: Արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը կրճատելուց ոչ շուտ, քան երեսուն եւ ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում։

Իր պաշտոնավարության վերջին վեց ամսվա ընթացքում չի կարող կրճատել գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը.

4)նշանակում եւ ազատում է վարչապետին: Վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին:

Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու, վարչապետի հրաժարականի կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում ընդունում է կառավարության հրաժարականը, նշանակում է վարչապետ եւ կազմավորում կառավարություն.

5) օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.

6) կազմավորում է Ազգային անվտանգության խորհուրդ եւ նախագահում այն, կարող է կազմավորել խորհրդակցական այլ մարմիններ.

7) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր եւ ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ դադարեցնում է վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.

8) նշանակում եւ հետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը եւ հետկանչագրերը.

9) նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազին, գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին.

10) նշանակում է սահմանադրական դատարանի անդամներ:

Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել սահմանադրական դատարանի՝ իր նշանակած անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.

11) Սահմանադրության 95-րդ հոդվածով նախատեսված կարգով նշանակում է վճռաբեկ դատարանի եւ նրա պալատների, վերաքննիչ, առաջին ատյանի, եւ մասնագիտացվածդատարանների նախագահներին ու դատավորներին, համաձայնություն է տալիս դատավորին՝ որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.

12) զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում եւ ազատում է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը.

13) Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք եւ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին: Պատերազմի ժամանակ Հանրապետության Նախագահը կարող է նշանակել եւ ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին։

Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.

14) սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին.

15) օրենքով սահմանված կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության եւ քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը.

16) պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ.

17) ներում է շնորհում դատապարտյալներին»: 
  
Հոդված 58. Սահմանադրության 56 հոդվածի առաջին մասը լրացնել «եւ չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին» նախադասությամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը հանել: 
  
Հոդված 59. Սահմանադրության 56 հոդվածից հետո ավելացնել նոր 56.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ. 
  
«Հոդված 56.1. Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է:»:

Հոդված 60 . Սահմանադրության 57 հոդվածը ավելացնել նոր 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից»: 
  
Հոդված 61. Սահմանադրության 58 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 58. Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Տասնօրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապետության Նախագահի հրաժարականը համարվում է ընդունված, եւ Սահմանադրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում անցկացվում է արտահերթ ընտրություն:»:

Հոդված 62. Սահմանադրության 59 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
  
«Հոդված 59. Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տեւականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Ազգային ժողովը՝ կառավարության առաջարկով եւ սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին: Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը բացակայում են, ապա կառավարությունը չի կարող նման առաջարկով դիմել Ազգային ժողով:»: 
  
Հոդված 63. Սահմանադրության 60 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
  
«Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա՝ վարչապետը: Այդ ընթացքում արգելվում է կրճատել գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը, նշանակել հանրաքվե, ազատել վարչապետին, գլխավոր դատախազին»:

Նույն հոդվածում ավելացնել նոր 2-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«Եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը ժամանակավորապես չի կարող կատարել իր պարտականությունները, ապա այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այդ ժամանակահատվածում իր վրա է վերցնում Հանրապետության Նախագահի պարտականությունների կատարումը՝ բացառությամբ Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-6-րդ եւ 8-12-րդ կետերով նախատեսված դեպքերի:»: 
  
Հոդված 64 . Սահմանադրության 60 հոդվածից հետո ավելացնել նոր 60.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ. 
  
«Հոդված 60.1. Ռազմական դրության պայմաններում Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը: Այս դեպքում ռազմական դրության ավարտից հետո քառասուներորդ օրն անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրություն:»: 
  
Հոդված 65. Սահմանադրության 61 հոդվածի սկզբում ավելացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ. 
  
«Հանրապետության Նախագահը օրենքով սահմանված կարգով ձեւավորում է իր աշխատակազմը:»: 
  
Հոդված 66 . Սահմանադրության 4-րդ գլխի վերնագրում «Ազգային ժողովը» բառերը փոխարինել «Օրենսդիր իշխանությունը» բառերով:

Հոդված 67 . Սահմանադրության 62 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 62. Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը: Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով, 57, 59, 66, 67, 73, 74, 74.1., 77, 81, 83, 84, 85.1, 111-րդ եւ 112-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Ազգային ժողովն իր կանոնակարգ օրենքով նախատեսված կարգով կարող է ընդունել ուղերձներ եւ հայտարարություններ:

Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Ազգային ժողովի գործունեության, նրա մարմինների ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ եւ Ազգային ժողովի կանոնակարգով:»: 
  
Հոդված 68. Սահմանադրության 63 հոդվածի 1-ին մասում «հարյուր երեսունմեկ» բառակապակցությունը փոխարինել «հարյուր քսանմեկ» բառերով:

Նույն հոդվածի 2-րդ մասում «չորրորդ» բառը փոխարինել «հինգերորդ» բառով:

Նույն հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը կարող է կրճատվել Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով:

Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը չի կարող կրճատվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաեւ, երբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարց է հարուցված:

Ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչեւ ռազմական դրության ավարտից հետո նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը:»: 
  
Հոդված 69 . Սահմանադրության 65 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
  
«Հոդված 65. Պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, լինել տեղական ինքնակառավարման մարմինների կազմում, ինչպես նաեւ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Պատգամավորն իր լիազորությունները կատարում է մշտական հիմունքներով:

Պատգամավորի կարգավիճակը եւ գործունեության երաշխիքները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքով:»: 
  
Հոդված 70 . Սահմանադրության 66 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել պատգամավորի իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել՝ առանց Ազգային ժողովի համաձայնության:»:

Նույն հոդվածում ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մաս.

« Պատգամավորին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունը կատարվում է հանցագործության վայրում եւ բխում է գործի քննության շահերից։ Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:»: 
  
Հոդված 71. Սահմանադրության 67 հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
  
«Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը կրճատվելու, Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու, ազատազրկման դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու եւ հրաժարականի դեպքերում:»: 
  
Հոդված 72. Սահմանադրության 68 հոդվածի 4-րդ մասում «երկրորդ» բառը փոխարինել «երրորդ» բառով: 
  
Հոդված 73. Սահմանադրության 69 հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
 
«Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրվանից մինչեւ դեկտեմբերի երրորդ չորեքշաբթին եւ հունվարի երրորդ երկուշաբթի օրվանից մինչեւ հուլիսի առաջին չորեքշաբթին:»: 
  
Հոդված 74. Սահմանադրության 70 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
  
«Հոդված 70. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ կարող է գումարել Հանրապետության Նախագահը՝ սահմանելով օրակարգը եւ ժամկետը:

Արտահերթ նստաշրջան կարող է հրավիրվել միայն հերթական նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում:»: 
  
Հոդված 75. Սահմանադրության 71 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
  
«Հոդված 71. Օրենքները եւ Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրության 57-րդ հոդվածի երրորդ մասով, 59, 72, 74, 84-րդ եւ 111-րդ հոդվածներով, 75-րդ հոդվածի երրորդ եւ չորրորդ, 79-րդ հոդվածի առաջին մասերով, 83-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:»: 
  
Հոդված 76. Սահմանադրության 73 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
  
«Հոդված 73. Ազգային ժողովում կարող են ստեղծվել ոչ ավելի, քան տասը մշտական հանձնաժողովներ:

Մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ առաջարկությունների նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու համար:

Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ՝ առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:»: 
  
Հոդված 77. Սահմանադրության 74 հոդվածի 1-ին մասում «ներկայացնում իր գործունեության» բառերից հետո ավելացնել «ծրագրի հիմնադրույթները`» բառերը:

Նույն հոդվածի 2-րդ մասում «մեկ երրորդի կողմից» բառերից հետո ավելացնել «կառավարության կողմից իր» բառերը, իսկ «դնելուց» բառից հետո` «հետո» բառը:

Նույն հոդվածի 4-րդ մասում «գործունեություն» բառից հետո ավելացնել «ծրագրի հիմնադրույթները» բառերը, իսկ «համարվում է» բառը փոխարինել «համարվում են» բառով: 
  
Հոդված 78. Սահմանադրության 74 հոդվածից հետո ավելացնել նոր 74.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ. 
  
«Հոդված 74.1. Եթե Ազգային Ժողովը վստահության քվե չի տալիս ՀՀ նախագահի կողմից երրորդ անգամ ձեւավորված կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթներին, ապա Հանրապետության Նախագահը Սահմանադրության 55-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված կարգով կրճատում է գործող Ազգային Ժողովի լիազորությունների ժամկետը՝ նշանակելով արտահերթ ընտրություններ, որոնք անցկացվում են Սահմանադրության 55-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված կարգով:

Հանրապետության Նախագահի կողմից գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը կարող է կրճատվել նաեւ.

ա) եթե Ազգային ժողովը երկու աշխատանքային ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ.

բ) եթե հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երկու ամսից ավելի չեն գումարվում.

գ) եթե հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երկու ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում:»: 
  
Հոդված 79. Սահմանադրության 75 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
  
«Հոդված 75. Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին, Հանրապետության Նախագահին եւ կառավարությանը:

Կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը եւ կարող է պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:

Կառավարության եզրակացության համաձայն՝ պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերն Ազգային ժողովը կառավարության պահանջով ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Կառավարությունն իր կամ պատգամավորի կողմից ներկայացված օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 74-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում չի ընդունում կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, ապա կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված կամ պատգամավորի կողմից ներկայացված օրենքի նախագիծը՝ չընդունված:

Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:»: 
  
Հոդված 80 . Սահմանադրության 77 հոդվածի երկրորդ մասից հանել «Ազգային ժողովի» բառակապակցությունը:

Հոդված 81 . Սահմանադրության 78 հոդվածը հանել: 
  
Հոդված 82 . Սահմանադրության 79 հոդվածի 1-ին մասում հանել «իր լիազորությունների ամբողջ ժամկետով» բառերը:

Նույն հոդվածի 2-րդ մասում հանել «ֆինանսական» բառը: 
  
Հոդված 83. Սահմանադրության 80 հոդվածից հետո ավելացնել նոր 80.1. հոդված հետեւյալ բովանդակությամբ. 
  
«Հոդված 80.1. Ազգային ժողովի գործունեությունը կազմակերպելու համար ստեղծվում է Ազգային ժողովի խորհուրդ: Խորհրդի կազմը եւ գործունեության կարգը սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգով;»: 
  
Հոդված 84 . Սահմանադրության 81 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
  
«Հոդված 81. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝

1) հայտարարում է համաներում.

2) վավերացնում, կասեցնում կամ դադարեցնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը: Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը՝

ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն,

բ) որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին,

գ) որոնք ֆինանսական պարտավորություններ են նախատեսում Հայաստանի Հանրապետության համար,

դ) որոնց կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ սահմանում են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն օրենքներում,

ե) որոնցով նախատեսված է վավերացում,

զ) օրենքով սահմանված այլ դեպքերում.

3) որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելու մասին: Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Հանրապետության Նախագահը:

Ազգային ժողովը կարող է դադարեցնել Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված միջոցառումների իրականացումը:»: 
  
Հոդված 85 . Սահմանադրության 83 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
  
 «Հոդված 83. Ազգային ժողովը՝

1) Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կենտրոնական բանկի նախագահին եւ վերահսկիչ պալատի նախագահին.

2) նշանակում է սահմանադրական դատարանի անդամներ եւ սահմանադրական դատարանի կազմից՝ սահմանադրական դատարանի նախագահ:

Սահմանադրական դատարանի կազմավորումից հետո երեսնօրյա ժամկետում Ազգային ժողովի կողմից սահմանադրական դատարանի նախագահ չնշանակվելու դեպքում Հանրապետության Նախագահը նշանակում է սահմանադրական դատարանի նախագահ.

3) սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել սահմանադրական դատարանի՝ իր նշանակած անդամի լիազորությունները, համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.

4) նշանակում է մարդու իրավունքների պաշտպանին: Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով:»: 
  
Հոդված 86 . Սահմանադրության 83 հոդվածից հետո ավելացնել նոր 83.1., 83.2. եւ 83.3. հոդվածներ հետեւյալ բովանդակությամբ. 
  
«Հոդված 83.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է։ Կենտրոնական բանկը մշակում, հաստատում եւ իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը։

Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը՝ հայկական դրամը։

Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված խնդիրները եւ գործառույթներն իրականացնելիս անկախ է։ 
  
Հոդված 83.2. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատն անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական սեփականության օգտագործման նկատմամբ։

Վերահսկիչ պալատի նախագահ կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրության համար նախատեսված պահանջներին։

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել վերահսկիչ պալատի նախագահ։

Վերահսկիչ պալատը տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ Ազգային ժողով է ներկայացնում վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունը։

Վերահսկիչ պալատի գործունեության կարգը եւ իրավասությունները սահմանվում են օրենքով։

Հոդված 83.3. Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում՝

1) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը.

2) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանց կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.

3) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը.

4) իրավաբանական անձինք ստեղծելու, դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը եւ պայմանները.

5) ֆիզիկական անձանց անձնական եւ ընտանեկան, ինչպես նաեւ իրավաբանական անձանց՝ առեւտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը.

6) քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները, քրեական պատիժների իրականացման կարգը, դատական եւ վարչական ակտերի հարկադիր կատարման կարգը, դատախազության ու փաստաբանների կարգավիճակը եւ լիազորությունները.

7) հանրաքվեի, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը.

8) պետական բյուջեի ձեւավորման եւ դրա ծախսման կարգը.

9) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, չեղյալ համարելու կարգը եւ պայմանները.

10) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգային դրույթները.

11) Հայաստանի Հանրապետությունում ռազմական եւ արտակարգ դրության հայտարարման կարգը.

12) կուսակցությունների եւ այլ հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների իրավական կարգավիճակը.

13) գործադիր իշխանության մարմինների գործունեության հիմունքները.

14) մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը.

15) վերահսկիչ պալատի կարգավիճակը.

16) կենտրոնական բանկի կարգավիճակը.

17) տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը.

18)հանրային ծառայության հիմնադրույթները:»:

Հոդված 87. Սահմանադրության 84 հոդվածի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 

«Այդ իրավունքից Ազգային ժողովը չի կարող օգտվել իր լիազորությունների ժամկետի կրճատման դեպքում, ինչպես նաեւ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:»:

Հոդված 88 . Սահմանադրության 5-րդ գլխի վերնագրում «Կառավարությունը» բառը փոխարինել «Գործադիր իշխանությունը» բառերով: 
  
Հոդված 89. Սահմանադրության 85 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
  
«Հոդված 85. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ օրենքով սահմանված գործադիր իշխանության գործառույթներ իրականացնող այլ մարմիններ:

Կառավարությունը՝ որպես գործադիր իշխանության բարձրագույն մարմին, կենսագործում է Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը։ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների, Ազգային ժողովի եւ Հանրապետության Նախագահի նորմատիվ ակտերի հիման վրա եւ դրանց կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում:

Կառավարությունը կազմված է վարչապետից եւ նախարարներից:

Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվում են վարչապետը եւ բոլոր նախարարները:

Վարչապետը եւ նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

Վարչապետը նախարարներից մեկին նշանակում է իրականացնելու վարչապետի լիազորությունները՝ իր բացակայության ժամանակ։

Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Կառավարության կառուցվածքը, ինչպես նաեւ կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում են Նախագահի հրամանագրով:»: 
  
Հոդված 90 . Սահմանադրության 85 հոդվածից հետո ավելացնել նոր 85.1. հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 85.1. Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից կամ կառավարության հրաժարականն ընդունելուց հետո Հանրապետության Նախագահի կողմից ձեւավորված կառավարությունն Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագրի հիմնադրույթները: Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս ծրագրի հիմնադրույթներին, ապա Հանրապետության Նախագահը տասնչորսօրյա ժամկետում ձեւավորում է նոր կառավարություն: Այդ կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթները Ազգային ժողովում հավանություն չստանալու դեպքում Հանրապետության Նախագահը 14-օրյա ժամկետում երրորդ անգամ ձեւավորում է կառավարություն:»: 
  
Հոդված 91. Սահմանադրության 86 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
  
«Հոդված 86. Կառավարության նիստերը հրավիրում եւ վարում է վարչապետը:

Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը:

Կառավարության նիստ կարող է հրավիրել եւ վարել Հանրապետության Նախագահը:

Հանրապետության Նախագահը կարող է կասեցնել կառավարության որոշումների գործողությունը մեկ ամիս ժամկետով եւ դիմել սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը եւ օրենքներին դրանց համապատասխանության հարցը պարզելու համար։

Սահմանադրության 59-րդ հոդվածով նախատեսված դեպքերում վարչապետը կառավարության անդամների մեծամասնության պահանջով անհապաղ կառավարության նիստ է հրավիրում:»: 
  
Հոդված 92. Սահմանադրության 87 հոդվածի 1-ին մասի «ընթացիկ» բառը հանել, իսկ 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վարչապետն ընդունում է որոշումներ՝ կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով:»: 
  
Հոդված 93 . Սահմանադրության 88 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
  
«Հոդված 88. Կառավարության անդամը չի կարող լինել որեւէ ներկայացուցչական մարմնի անդամ, իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:»: 
  
Հոդված 94. Սահմանադրության 88 հոդվածից հետո ավելացնել նոր 88.1. հոդված հետեւյալ բովանդակությամբ. 
  
«Հոդված 88.1. Մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ։

Երեւանի քաղաքապետը նշանակվում եւ ազատվում է Հանրապետության Նախագահի կողմից՝ կառավարության ներկայացմամբ: Երեւանի քաղաքապետը օրենքով նախատեսված դեպքերում կարող է պաշտոնանկ արվել նաեւ Երեւանի ավագանու կողմից:

Մարզպետները եւ Երեւանի քաղաքապետը իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, անմիջականորեն ղեկավարում գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:

Հոդված 95. Սահմանադրության 89 հոդվածի`

ա) 1-ին կետում «ծրագիրը» բառը փոխարինել «ծրագրի հիմնադրույթները» բառերով,

բ) 2-րդ կետում «ժողովին» բառը փոխարինել «ժողով» բառով,

գ) 4-րդ կետից հետո ավելացնել նոր 4.1) կետ հետեւյալ բովանդակությամբ.

«4.1) ապահովում է տարածքային զարգացման պետական քաղաքականության իրականացումը».

դ) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման ուղղությամբ:»:

Հոդված 96 . Սահմանադրության 90 հոդվածի 2-րդ մասում «նոր կառավարությունը» բառերից հետո «Ազգային ժողովին բյուջեի նախագիծ» բառակապակցությունը փոխարինել «բյուջեի նախագիծն Ազգային ժողով» բառակապակցությամբ:

Հոդված 97. Սահմանադրության 91 հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատական որոշումները, վճիռները եւ դատավճիռները ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից:»:

Հոդված 98. Սահմանադրության 92 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 92. Հայաստանի Հանրապետությունում գործում են սահմանադրական դատարանը, ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ այլ մասնագիտացված դատարաններ:

Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:»:

Հոդված 99. Սահմանադրության 93 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 93. Ընդհանուր իրավասության եւ այլ մասնագիտացված դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները եւ որոշումները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կարող են վերանայվել վճռաբեկ դատարանի կողմից:»:

Հոդված 100. Սահմանադրության 94 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 94. Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Սահմանադրական դատարանի լիազորություններն ու կազմավորման կարգը սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը՝ Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով:»:

Հոդված 101. Սահմանադրության 94 հոդվածից հետո ավելացնել նոր 94.1. հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 94.1. Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով ձեւավորվում եւ գործում է Արդարադատության խորհուրդը:

Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ մինչեւ հինգ տարի ժամկետով ընտրված մինչեւ ինը դատավորներ եւ Հանրապետության Նախագահի կողմից նշանակված երեք իրավաբան գիտնականներ:

Արդարադատության խորհուրդը գլխավորում է Հանրապետության Նախագահը:»:

Հոդված 102. Սահմանադրության 95 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 95. Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով՝

1) կազմում եւ Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածուների պաշտոնեական պիտանիության եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.

2) եզրակացություն է տալիս ներկայացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ.

3) Հանրապետության Նախագահի հարցմամբ կարծիք է հայտնում ներման հարցերի վերաբերյալ:

4) դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության.

Արդարադատության խորհուրդը՝ գլխավոր դատախազի առաջարկով, Հանրապետության Նախագահին եզրակացություն է տալիս դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին:

Արդարադատության Խորհրդի գործունեության կարգը սահմանվում է օրենքով:»:

Հոդված 103. Սահմանադրության 96 հոդվածի առաջին եւ երկրորդ նախադասությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամն անփոփոխելի են: Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում են մինչեւ իրենց 65 տարին լրանալը:»:

Հոդված 104 . Սահմանադրության 97 հոդվածի 1-ին մասում «անկախ են,» բառից հետո հանել «եւ»-ը, իսկ «ենթարկվում են միայն» բառերից հետո ավելացնել «Սահմանադրությանը եւ» բառով:

Նույն հոդվածը ավելացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող որպես մեղադրյալ ներգրավվել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել առանց Սահմանադրությամբ նախատեսված մարմնի համաձայնության։ Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ այն կատարվում է հանցագործության վայրում եւ բխում է գործի քննության շահերից։ Նման դեպքում անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը, սահմանադրական դատարանի նախագահը եւ համապատասխան դատարանի նախագահը:»:

Հոդված 105. Սահմանադրության 98 հոդվածի 1-ին մասում հանել «կամ» բառը եւ «այլ պաշտոն,» բառերից ավելացնել «լինել տեղական ինքնակառավարման մարմինների կազմում, իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաեւ» բառերը:

Հոդված 106 . Սահմանադրության 100 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 100. Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը:

Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով՝

1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը.

1.1) որոշում է Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների, վարչապետի որոշումների՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության հարցը.

2) մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրա-գրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը.

3) լուծում է հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերը.

3.1) լուծում է Հանրապետության Նախագահի եւ պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.

4) անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները.

5) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.

6) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին.

7) եզրակացություն է տալիս սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության հարց հարուցելու մասին.

8) օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին:

Հոդված 107. Սահմանադրության 101 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 101. Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել՝

1) Հանրապետության Նախագահը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 1.1, 2, 3, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.

2) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1.1, 3, 5, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.

3) պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում.

4) կառավարությունը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 1.1, 6, եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.

5) տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինները՝ իրենց սահմանադրական իրավունքներին առնչվող պետական մարմինների՝ սահմանադրական լիազորությունների գերազանցումը վիճարկելու հարցով.

6) յուրաքանչյուր ոք՝ որոշակի գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը եւ վիճարկվում է իր նկատմամբ կիրառված օրենքի այս կամ այն դրույթի սահմանադրականությունը.

7) դատարանները եւ գլխավոր դատախազը՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով.

8) մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով.

9) Հանրապետության Նախագահի եւ պատգամավորության թեկնածուները՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-ին եւ 4-րդ կետերի շրջանակներում իրենց առնչվող հարցերով.

Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:»:

Հոդված 108. Սահմանադրության 102 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 102. Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ եւ եզրակացություններ՝ Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով։

Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ, բայց ոչ ավելի, քան սահմանադրական դատարանի որոշումն ընդունելու պահից վեց ամիս հետո:

Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-4-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ, իսկ 5-7-րդ կետերով նախատեսված հարցերով՝ եզրակացություններ։ Եզրակացությունները եւ 8-րդ կետով նախատեսված հարցերով որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մնացած որոշումները՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Եթե սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից։

Քաղաքացիների անհատական դիմումների հիման վրա սահմանադրական դատարանը, օրենքով սահմանված կարգով, կարող է գործը քննել եւ որոշում կայացնել սահմանադրական դատարանի երեք անդամի կազմով, եթե որոշումն ընդունվել է միաձայն։ Ձայները բաժանվելու դեպքում որոշումն ընդունում է սահմանադրական դատարանը՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։

Հոդված 108 . Սահմանադրության 103 հոդվածում`

ա) 1-ին մասի երկրորդ նախադասությունում «Դատախազությունն» բառից հետո ավելացնել «օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով`» բառերը,

բ) 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) հարուցում է քրեական գործ եւ իրականացնում քրեական հետապնդում.

2) հսկողություն է իրականացնում հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ.»,

գ) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ:»,

դ) 2-րդ մասում «դատախազության մասին» բառերը հանել:

Հոդված 109. Սահմանադրության 7-րդ գլխի վերնագրում «Տարածքային կառավարումը եւ» բառերը հանել:

Հոդված 110. Սահմանադրության 104 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 104. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:

Տեղական ինքնակառավարումը համայնքի՝ պետության կողմից ապահովված ու երաշխավորված իրավունքն է՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով տեղական հարցերը Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան լուծելու համար:»:

Հոդված 111. Սահմանադրության 104 հոդվածից հետո ավելացնել նոր 104.1. հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 104.1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրությունն է:

Համայնքն իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք եւ գույքային այլ իրավունքներ:»:

Հոդված 112. Սահմանադրության 105 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 105. Համայնքի սեփականությունը կառավարելու եւ տնօրինելու, համայնքային նշանակության հարցեր լուծելու եւ համայնքի պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունները համայնքն իրականացնում է որպես սեփական լիազորություններ՝ իր անունից եւ իր պատասխանատվությամբ: Համայնքի սեփական լիազորությունների մի մասն օրենքով կարող է համարվել պարտադիր:

Պետական իշխանության լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել համայնքային մարմիններին:»:

Հոդված 113. Սահմանադրության 105 հոդվածից հետո ավելացնել նոր 105.1. հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 105.1. Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետական կարիքների համար անհրաժեշտ եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է:»:

Հոդված 114. Սահմանադրության 106 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 106. Համայնքներն իրենց բյուջեն ձեւավորում են ինքնուրույն:

Համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով:

Օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ, որոնք ապահովում են նրանց լիազորությունների իրականացումը:

Համայնքներին պատվիրակված լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման:

Համայնքները սահմանում են տեղական հարկեր եւ տուրքեր՝ օրենքով նախատեսված սահմաններում: Համայնքներն իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կարող են սահմանել վճարներ՝ օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 115. Սահմանադրության 107 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 107. Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի միջոցով, որոնք, օրենքով սահմանված կարգով, ընտրվում են չորս տարի ժամկետով:

Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը, համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի բյուջեն, վերահսկում բյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, ընդունում է համայնքի տարածքում պարտադիր կատարման ենթակա իրավական ակտեր: Համայնքի ավագանու կողմից ընդունվող ակտերը չեն կարող հակասել օրենսդրությանը, դրանց հրապարակման եւ ուժի մեջ մտնելու կարգը սահմանվում է օրենքով:

Համայնքի ղեկավարի լիազորությունները եւ դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով:

Համայնքի անդամները կարող են ուղղակիորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով: Տեղական հանրաքվեի անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:»:

Հոդված 116. Սահմանադրության 108 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 108. Երեւան քաղաքը համայնք է: Համայնքի ղեկավարի լիազորությունները Երեւան քաղաքում իրականացնում է Երեւանի քաղաքապետը: Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ մարմինների լիազորությունները սահմանվում են Երեւան քաղաքի մասին օրենքով:

Օրենքով Երեւան քաղաքի համար կարող է նախատեսվել նաեւ տեղական ինքնակառավարում թաղային մակարդակով:

Երեւան քաղաքն ունի ինքնուրույն բյուջե:»:

Հոդված 117. Սահմանադրության 108 հոդվածից հետո ավելացնել նոր 108.1. հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 108.1. Համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ պետական վերահսկողության կարգը սահմանվում է օրենքով: Համայնքի ընդհանուր գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, իրականացվում է իրավական հսկողություն:»:

Հոդված 118. Սահմանադրության 109 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 109. Կառավարությունը, օրենքով նախատեսված դեպքերում կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին կամ կրճատել համայնքի գործող ավագանու լիազորությունների ժամկետը:

Մինչեւ համայնքի նորընտիր ղեկավարի՝ իր պարտականությունների ստանձնումը մարզպետը, ոչ ավելի, քան մինչեւ երեք ամիս ժամկետով, նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար:»:

Հոդված 119. Սահմանադրության 110 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 110. Համայնքների միավորում կամ բաժանում կարող է կատարվել ինչպես համայնքների կամքով, այնպես էլ Ազգային ժողովի կողմից՝ կառավարության առաջարկությամբ:

Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքներն ու կարգը սահմանվում են օրենքով:»:

Հոդված 120 . Սահմանադրության 111 հոդվածը ավելացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Եթե նախաձեռնությամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը, ապա Ազգային ժողովը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո եռամսյա ժամկետում նախագիծը հանրաքվեի դնելու հարցը ներկայացնում է քվեարկության։ Եթե Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը կողմ է քվեարկում նախագծին, ապա վերջինս համարվում է ընդունված, եւ այն Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում իր սահմանած ժամկետում:»։

Հոդված 121. Սահմանադրության 111 հոդվածից հետո ավելացնել նոր 111.1. հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 111.1. Սահմանադրական փոփոխություններ կարող են նախատեսվել նաեւ օրենքով, որի նախաձեռնությամբ կարող է հանդես գալ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կամ Հանրապետության Նախագահը։

Սահմանադրական փոփոխություն նախատեսող օրինագիծն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով։

1, 2, 7, 8-րդ եւ 9-րդ գլուխների դրույթները, ինչպես նաեւ 49, 50, 55, 56.1, 57, 59, 60, 60.1, 61, 62, 63, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74, 74.1, 75, 76, 77, 80, 81, 82, 83, 83.1, 83.2, 83.3, 84, 85, 85.1, 86, 87, 88.1, 89, 90, 91, 92, 94, 94.1, 95, 96, 97, 98, 99, 100, 101, 102-րդ եւ 103-րդ հոդվածների դրույթները, բացի 1-ին, 2-րդ եւ 114-րդ հոդվածներից, կարող են փոփոխվել միայն 111-րդ հոդվածով նախատեսված կարգով։

Ազգային ժողովն իր լիազորությունների ժամանակահատվածում չի կարող ավելի քան երկու անգամ նախաձեռնել օրենքով սահմանադրական փոփոխությունների գործընթաց։

Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամանակահատվածում չի կարող ավելի քան երկու անգամ նախաձեռնել օրենքով սահմանադրական փոփոխությունների գործընթաց։

Սահմանադրական փոփոխություն չի կարող նախաձեռնվել ռազմական կամ արտակարգ իրավիճակներում:»։

ԳԼՈՒԽ 9. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ (կլրացվի բարեփոխումների փաթեթը քննարկելուց հետո)

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկրի գլխավոր օրենքը արդի աշխարհում ընթացող ժողովրդավարական գործընթացներին լիարժեքորեն ներդաշնակեցնելու, համամարդկային ձեռքբերումներին արձագանքելու, դրանց հետ համընթաց` նաեւ հայ ազգային - պետական, պատմական եւ ժամանակակից զարգացումներն արտացոլելու, պետականաշինության լավագույն կառուցակարգերն ամրագրելու անհրաժեշտությամբ:

Նշվածին հետամուտ` առաջարկվող փոփոխությունները մասնավորապես ուղղված են հետեւյալ խնդիրների իրագործմանը.

Նշված փոփոխությունների ընդունմամբ մեր երկրում լուրջ առաջընթաց կարձանագրվի համաշխարհային ընտանիքի լիիրավ անդամ լինելու, ժողովրդավար հասարակարգ կառուցելու, հայ ազգային պատմական եւ մշակութային արժեքներ կրելու եւ պահպանելու պետության պատրաստակամության ուղղությամբ: