Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-801-29.05.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքի մաս կազմող` «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» Ցանկ թիվ 1-ում՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության ընկերությունների ցանկը 90054 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
 
21.2
90073
« Հայփոստ» ՓԲԸ
 ՀՀ, ք, Երեւան, Սարյան 22

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 


1. Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման

1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է մասնավորեցման նպատակով «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքի մասնվորեցման առաջարկվող` պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների Ցանկ 1-ում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայության «Հայփոստ» ՓԲԸ-ի ընդգրկման անհրաժեշտությամբ: Ընկերության մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային կապի ոլորտի զարգացմանը,  հանձինս այդ ոլորտում իրականացվող նոր ներդումների, նոր, ժամանակակից սարքավորումների  եւ տեխնիկայի ներդրման, ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնմանը եւ արդիականացմանը, ինչպես նաեւ կիրականացնի սոցիալական ծրագրեր   աշխատատողների համար:

« Հայփոստ» ՓԲԸ -ն կվերածվի.

կբարելավվի փոստային կապի ծառայությունների որակը՝ նորացնելով եւ զարգացնելով էլեկտրոնային փոստային ծառայությունները, ինչպիսիք են էլեկտրոնային փոստարկղը եւ գրանցվող էլեկտրոնային փոստը:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հայփոստը /այսուհետ` Ընկերություն/  Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորն է: Որպես հիմնական գործունեություն` Հայփոստը մատուցում է փոստային կապի ունիվերսալ եւ փոստային կապի այլ ծառայություններ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Որպես վճարահաշվարկային ընկերություն` այն կարող է իրականացնել նաեւ առեւտրային եւ այլ գործունեության տեսակներ, որոնց ցանկը սահմանվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության  2006թ.-ի նոյեմբերի 30-ի թիվ 1656-Ա որոշմամբ:

Որպես իրավաբանական անձ՝ Հայփոստը հիմնադրվել է 1994թ.-ի հոկտեմբերի 12-ին: Պատմականորեն Հայփոստը եղել է եւ ներկայումս էլ պետական սեփականություն հանդիսացող ընկերություն է: Ժամանակի ընթացքում  Հայփոստի կարգավիճակը, կառավարման մարմինները եւ գործառույթները փոխվել են, Ընկերությունը վերակազմակերպվել է մի քանի անգամ: 1997թ.-ի ապրիլի 1-ին Հայփոստը վերածվել է Հայաստանի Հանրապետության Կապի նախարարության «ՀայՓոստ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության, որը կառավարվել է անմիջապես լիազորված պետական մարմնի կողմից:

Փոստային ենթակառուցվածքը արդիականացնելու եւ բարելավելու համար 2006թ.-ին Կառավարությունը որոշեց պրոֆեսիոնալ կառավարչի ներգրավել եւ Հայփոստի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց հավատարմագրային կառավարման` Հավատարմագրային Կառավարչին: Այդ ժամանակ ակնհայտ դարձավ, որ նշված արդիականացման եւ բարելավման շարունակման համար երկարաժամկետ եւ մեծածավալ ներդրումների անհրաժեշտություն կա:

Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է ՀՀ, ք, Երեւան, Սարյան 22 հասցեում:

Ընկերությունը՝ որպես Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ազգային օպերատորապահովում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում եւ իրականացնում է միջազգային փոստափոխանակումը Համաշխարհային փոստային միության շրջանակներում: |Ընկերությունն իր հիմնական գործունեությանը զուգընթաց մատուցում է փոստային ֆինանսական ծառայություններ, ներառյալ՝ դրամական միջոցների փոստային փոխադրություններ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, սոցիալական վճարումների իրականացում (կենսաթոշակներ, նպաստնր), հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների փոխանցման ապահովում, դրամական փոխանցումների տարատեսակ այլ ծառայությունների ապահովում ՀՀ ողջ տարածքում: Ընկերությունը մատուցում է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կառավարության 2006թ-ի նոյեմբերի 30-ի թիվ 1656-Ա որոշմամբ նախատեսված ծառայություններ:   Ընկերությունն օգտագործելով իր ֆիզիկական ենթակառուցվածները եւ տարածվածությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ներդնում է տարբեր տեսակի առեւտրային ծառայություններ, ներառյալ հեռակա առեւտրի միջոցով ապրանքների եւ ծառայությունների վաճառք ՀՀ ողջ տարածքում:

Ընկերությունը ինչպես փոստային կապի նշանակված (ազգային) օպերատոր կառավարում է 1209 փոստային դասիչներ՝ սպասարկելով ավելի քան 750.000 հասցե Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ իր 885 փոստային բաժանմունքների միջոցով: Նշված փոստային բաժանմունքներից 250-ը ամբողջովին վերանորոգվել, արդիականացվել եւ տեխնիկապես վերազինվել են:

Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության:

2015թ.-ի հունվարի 1-ի դրությամբ  Ընկերության աշխատակիցների ցուցակային թիվը կազմել է 2,959  մարդ:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 520 993 հազ. դրամ. Հայտարարված բաժնետոմսեր` 9,542 սովորական բաժնետոմս` 54,600 դրամ անվանական արժեքով:

Ընկերությունն առավել մրցակից, թափանցիկ, արդյունավետ եւ հաշվետու դարձնելու նպատակով /ի կատարումն ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1379-Ա որոշման` «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին»/ 2006թ. նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարության եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի /Հավատարմագրային կառավարիչ/ միջեւ կնքվել է պայմագիր /այսուհետ` կողմեր/, համաձայն որի Ընկերության  բաժնետոմսերով հավաստված իրավունքը հանձնվել է կառավարման Հավատարմագրային կառավարչին` 5 տարի ժամկետով: 2008թ.-ի սեպտեմբերի 8-ին կողմերի միջեւ կնքվել է համաձայնագիր` պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ: 2012թ.-ի հուլիսի 10-ին կողմերի միջեւ կնքվել է նոր համաձայնագիր` համաձայն որի Պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչեւ 2016թ. դեկտեմբերի 1-ը:

Ընկերության մասնավորեցումը կնպաստի Ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանը, ներդրումների ներգրավմանը:

2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Իրականացվող քաղաքականությունը նպատակ ունի ապահովելու Հայաստանի Հանրապետության զարգացած փոստային տարածք՝ հագեցված վերակառուցված ֆիզիկական փոստային կապի օբյեկտնեով, տրանսպորտային ենթակառուցվածքներով, կիրառվող ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով եւ կառավարման ժամանակակից մոդելով|:

Քաղաքականությունը նպատակ ունի նաեւ ապահովել թափանցիկությունը, մրցունակությունը եւ մատչելիությունը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծի նպատակն է համալրել մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկը այնպիսի ընկերությունով, որի մասնավորեցումը թույլ կտա բարելավել ընկերության գործունեությունը:

Նախագծում ընդգրկված Ընկերության մասնավորեցումը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը, ֆինանսական հոսքերի ավելացմանը, ընկերության արդիականացմանը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից Հայփոստի բաժնետոմսերի Հավատարմագրային Կառավարիչի եւ ներգրավված միջազգային փորձագետի մասնակցությամբ:

5. Ակնկալվող արդյունքը

Ընկերությաւն մասնավորեցումը ենթադրում է ներդրումների իրականացում որի արդյունքում կապահովի՝

Ընկերության մասնավորեցումը կնպաստի Հայաստանի փոստային տարածքի ֆիզիկական ենթակառուցվածքի արդիականացմանը, Համաշխարհային փոստային միության կողմից նախանշված նպատակային ուղղությունների իրագործմանը, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կունենա գործող, կենսունակ, արդիական եւ կայուն փոստային համակարգ, ֆիզիական, ֆինանսական եւ էլեկտրոնային ցանցերի հասանելիություն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, միատեսակ արդիական ենթակառուցվածքի ապահովում Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների բնակիչների համար եւ ֆինանսապես կայուն ու զարգացող խոշոր ընկերություն՝ իր կայուն աշխատատեղերով: Քաղաքականության իրականացմանը եւ ներդրումների միջոցով փոստային եռաչափ (ֆիզիկական, ֆինանսական եւ էլեկտրոնային) ենթակառուցվածի զարգացմանը զուգընթաց Հայաստանի Հանրապետությունում նպատակադրվում է նպաստել հեռակա առեւտրի զարգացումը, որն իր հերթին բազմաթիվ փոքր ու միջին բիզնեսով զբաղվող սուբյեկտների համար կստեղծի նոր հնարավորություններ իրեն վաճառքների կազմակերպման ու  իրականացման առնչությամբ:

Ի վերջո Հայաստանի Հանրապետությունում կապահովվի Համաշխարհային փոստային միության կանոնադրությանը եւ միության այլ փաստաթղթերին համապատասխանող մատչելի, հուսալի եւ հասանելի փոստային կապ՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր բնակչի համար:

6. Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ տեղի չեն ունենա:

7. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

Այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

9. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

Չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին եւ չի առաջացնում նոր պարտավորություններ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:
 


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է մասնվորեցման առաջարկվող` պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում ընդգրկել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայության «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում առաջարկվում է ներառել «Հայփոստ» ՓԲԸ-ն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայության «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդգրկել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված` պետական բաժնեմաս ունեցող  ընկերությունների ցանկում` գործունեությունը բարելավելու նպատակով:

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: