Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-787-14.05.2015,01.06.2015-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել նոր «ժթ» մաս հետեւյալ բովանդակությամբ`

«ժթ) կախոց` սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով նախատեսված  դեպքերում, հարգորոշողի կողմից անմիջապես թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա ամուր, անվնաս թելով կախված կապարե կնիք:»

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ  մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «է» կետով`

«է) սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով նախատեսված   թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը:»:

Հոդված 3.  Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը կարող է իրականացվել միայն նրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի եւ տարբերանիշի առկայության դեպքերում, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի յոթերորդ մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» կետերում նշված իրերի, ինչպես նաեւ «է» կետով նախատեսված այն դեպքի, երբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշելուց հետո ներմուծողի հայեցողությամբ դրանց վրա ամրացնում են իրենց տարբերանիշով դրոշմված կախոց:»

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի`

1. 1-ին եւ 2-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված «ներմուծում» ազատ շրջանառության համար» ռեժիմով» բառերը փոխարինել ««Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով:

2. 2-րդ մասի`

- «ա» կետի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Վերջիններս ներկայացված իրերը (խմբաքանակը) հարգորոշելուց հետո դրանց վրա ներմուծողի հայեցողությամբ կամ դրոշմում են իրենց տարբերանիշը, կամ դրանց վրա ամրացնում են իրենց տարբերանիշով դրոշմված կախոց, որոնց համար տալիս են համապատասխան տեղեկանք:»:

- «գ» կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի» բառերով:

3. 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված մյուս ռեժիմներով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայսատանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ մաքսային ընթացակարգերով  բաց թողնված » բառերով:

Հոդված 5. Օրենքի հավելվածում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԳԵՐԸ» աղյուսակի «Ոսկի» սյունակը լրացնել նոր տողով` հետեւյալ «999.9» թվերով»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը: