Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-802-01.06.2015-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ապրանքային նշանների գրանցման» բառերը եւ 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «ապրանքային նշանի գրանցման» բառերը համապատասխանաբար փոխարինել «ապրանքային նշանների» եւ «ապրանքային նշանի» բառերով, իսկ 45-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերից, 46-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից, 65-րդ հոդվածի 1-ին մասից հանել «գրանցման» բառը:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով.

«Հոդված 6.1. Ծանուցման ժամկետները

1. Պետական լիազոր մարմինը, որոշումն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով որոշումն ուղարկում է հայտատուին: Որոշումներն ուղարկվում են հայտատուի կողմից նախընտրած սույն մասում նշված եղանակներից մեկով: Անկախ հայտատուի կողմից նախընտրած եղանակից՝ hայտատուն կարող է նաեւ սույն մասում նշված ժամկետում պետական լիազոր մարմնում որոշումն ստանալ առձեռն:

2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումները ուղարկվում են, այդ թվում հարցումները կատարվում են օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Ծանուցումներն ուղարկվում են հայտատուի կողմից նախընտրած սույն մասում նշված եղանակներից մեկով:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) աշխատողների թվի մասին տեղեկանքը պետական տուրքի վճարման օրվա դրությամբ, եթե պետական տուրքը վճարվել է զեղչով՝ համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի:».

2) 5-րդ մասում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) աշխատողների թվի մասին տեղեկանքը պետական տուրքի վճարման օրվա դրությամբ, եթե պետական տուրքը վճարվել է զեղչով՝ համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի:»:

Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «չորս աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 8. Օրենքի 43-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել«10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 3-րդ մասում «հնգօրյա ժամկետում` ծանուցելով» բառերը փոխարինել«՝ հայտնելով» բառով.

3) 4-րդ մասում հանել «հնգօրյա ժամկետում» բառերը:

Հոդված 9. Օրենքի 44-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել«15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 3-րդ եւ 7-րդ մասերում հանել «` հնգօրյա ժամկետում,» բառերը.

3) 6-րդ մասում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 10. Օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ եւ 12-րդ մասերում հանել «հնգօրյա ժամկետում» բառերը:

Հոդված 11. Օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասում հանել «հնգօրյա ժամկետում» բառերը:

Հոդված 12. Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասում «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 13. Օրենքի 48-րդ հոդվածում՝

1) 1-ին եւ 2-րդ մասերում հանել «տասնօրյա ժամկետում» բառերը.

2) 3-րդ մասում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 14. Օրենքի 49-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 3-րդ մասում «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 15. Օրենքի 51-րդ հոդվածի 4 -րդ մասը «անդորրագիրը» բառից հետո լրացնել «, իսկ, եթե պետական տուրքը, համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, վճարվել է զեղչով, ապա ներկայացվում է նաեւ աշխատողների թվի մասին տեղեկանքը պետական տուրքի վճարման օրվա դրությամբ:» բառերով:

Հոդված 16. Օրենքի 52-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «անդորրագիրը» բառից հետո լրացնել «, իսկ, եթե պետական տուրքը, համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, վճարվել է զեղչով, ապա ներկայացվում է նաեւ աշխատողների թվի մասին տեղեկանքը պետական տուրքի վճարման օրվա դրությամբ:» բառերով.

2) 4-րդ մասում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 17. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «քսան աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: