Հոդված 2.
Oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իե» ենթակետով.
«իե) ապրանքային նշանների պետական գրանցամատյանից քաղվածքներ տալու համար | 2»: |
Հոդված 3. Oրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում «4-րդ կետի «ա»-«ժդ»» բառերից հետո լրացնել «եւ «ժը» բառերը:
Հոդված 4. Oրենքի 33-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասում «50 տոկոսով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ապրանքային նշանների գրանցման եւ վկայագիր տալու համար տուրքերի, որոնց չափերն ավելացվում են 20 տոկոսով» բառերով.
2) 8-րդ մասում «50 տոկոսով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու համար տուրքի, որի չափն ավելացվում է 20 տոկոսով» բառերով:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի
1. Անհրաժեշտությունը.
ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտի կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Աշխատակազմի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվել են ձեռնարկատիրության ոլորտի կարգավորումները, մասնավորապես` ապրանքային նշանների գրանցման հետ կապված բիզնես գործընթացները: Կարգավորող իրավական ակտերն են՝
Ներկայումս ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գործակալության լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանվում են ապրանքային նշանների գրանցման հետ կապված հետեւյալ գործընթացները.
ապրանքային նշանների հայտի ներկայացում. գործընթացը բաղկացած է իրար փոխկապակցված մի քանի բիզնես գործընթացներից՝ ապրանքային նշանների հայտի ներկայացում, հայտի քննարկում, հայտի նախնական փորձաքննություն, հայտի ըստ էության փորձաքննություն:
ապրանքային նշանի գրանցում պետական գրանցամատյանում,
ապրանքային նշանների հայտում փոփոխությունների կատարում,
ապրանքային նշանների հայտի դիտողությունների եւ առարկությունների ներկայացում,
ապրանքային նշանի հայտի զատում,
ապրանքային նշանի զատում,
ապրանքային նշանների պետական գրացամատյանում փոփոխությունների կատարում,
ապրանքային նշանների պետական գրացամատյանից քաղվածքների տրամադրում,
ապրանքային նշանի գրանցման վկայագրի կրկնակի տրամադրում,
ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգում,
ապրանքային նշանների լիցենզիաների գրանցում,
ապրանքային նշանների լիցենզիայի պայմանների փոփոխության կատարում եւ լիցենզիայի չեղյալ հայտարում,
անձի ապրանքային նշանի փոխակերպում կոլեկտիվ նշանի,
կոլեկտիվ նշանի փոխակերպում անձի ապրանքային նշանի,
անձի ապրանքային նշանի հայտի փոխակերպում կոլեկտիվ նշանի հայտի եւ հակառակը,
ապրանքային նշանների միջազգային գրանցում,
նախատեսված ժամկետների երկարաձգման եւ բաց թողնված ժամկետների վերականգնման կարգ,
իրավունքների վերականգնման կարգ:
Ապրանքային նշանների գրանցման հետ կապված բիզնես գործընթացները հիմնականում համապատասխանում են միջազգային չափանիշներին: Հայտատուների եւ դիմումատուների համար հնարավորություն է ընձեռված ապրանքային նշանների գրանցման եւ առնչվող այլ ծառայությունների տրամադրման համար ներկայացվող հայտերն ու դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Պետական տուրքերը վճարվում են փուլային եղանակով՝ որը տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն է տալիս խուսափելու անհրաժեշտության դեպքում տուրքի ետ վերադարձի հետ կապված գործողություններն իրականացնելուց: Սակայն, ելնելով որոշ բիզնես գործընթացների կամ բիզնես գործընթացների առանձին քայլերի աշխատարարությունից, հրարավոր է բիզնես գործընթացների մի մասը իրականացնել ավելի կարճ ժամկետներում:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն, եւ այդ համատեքստում, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը անհրաժեշտ է իրականացնել սույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններ:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման ու վերանայման, կարգավորումների հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի նվազեցման միջոցով, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը եւ բիզնես գործընթացների առանձին քայլերի ընթացքում գործնականում իրականացվող աշխատանքների աշխատատարությունը ՝ առաջարկվում է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարել մի շարք փոփոխութուններ ու լրացումներ.
Նախագծերը մշակվել են ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից եւ քննարկվել են ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գործակալության, ինչպես նաեւ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի ոլորտի կարգավորման եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը, կարգավորումների հետ կապված տետեսավարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատումը:
2012թ. ընթացքում ապրանքային նշանի գրանցման համար ներկայացվել են 1790 հայտ: Գրանցման, ինչպես նաեւ ապրանքային նշանների հայտում փոփոխություններ կատարելու, հայտի զատման, դիտողությունների եւ առարկությունների ներկայացման, գրանցման վկայագրի, վկայագրի կրկնակի տրամադրման, պետական գրանցամատյանում փոփոխությունների կատարման եւ այլ գործընթացներով հայտատուների կողմից կատարված ծախսերը կազմել են 6,942,477,000 ՀՀ դրամ:
Առաջարկվող հիմնական փոխոխությունները հնարավոր կդարձնեն կրճատել բիզնես գործընթացների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող ծախսերը: Առաջարկվող փոփոխություններից հետո ծախսերը կկրճատվեն մոտ 49.4%-ով՝ կազմելով 3,510,715,000 ՀՀ դրամ:
Տնտեսական ազատության ցուցանիշը բարելավվել է 37%-ով:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` հստակեցվում են ապրանքային նշանների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում են հայտատուին ծանուցման կարգը եւ ժամկետները:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է ընդհանուր առմամբ դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվում է ապրանքային նշանների գրանցման եւ վկայագիր տալու համար պետական տուրքերը ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում վճարվելու դեպքում դրանց չափերն ավելացնել 20 տոկոսով` ներկայիս 50 տոկոսի փոխարեն, ինչպես նաեւ առաջարկվում է ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու դեպքը նույնպես ներառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված զեղչերի ցանկում, ինչը կնպաստի տնտեսվարող սուբյեկտների համար ֆինանսական ծախսերի եւ վարչարարության նվազեցմանը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծերով առաջարկվում է.
1. ապրանքային նշանի գրանցման գործողության երկարաձգման գործընթացը իրականացնել 10 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայումս սահմանված մեկ ամսվա փոխարեն,
2. ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման գրանցման գործընթացը իրականացնել 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայումս սահմանված մեկ ամսվա փոխարեն,
3. ապրանքային նշանների գրանցման հայտի եւ համապատասխան փաստաթղթերի համապատասխանության ստուգման եւ թերությունների վերացման համար հայտատուին ծանուցման համար սահմանել 4 աշխատանքային օր՝ ներկայումս սահմանված 5-օրյա ժամկետի փոխարեն,
4. ապրանքային նշանի գրանցման հայտի նախնական փորձաքննության անցկացման եւ ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում գրանցելու համար սահմանել 10 աշխատանքայի օր՝ ներկայումս սահմանված մեկ ամսվա փոխարեն,
5. գործակալության կողմից ապրանքային նշաններին առնչվող որեւէ որոշում կայացնելուց հետո հայտատուին (դիմումատուին) որոշման մասին էլեկտրոնային կապի միջոցներով ծանուցման համար սահմանել 1 աշխատաքային օր ժամկետ՝ ներկայիս 5, իսկ որոշ դեպքերում 10 աշխատանքային օրվա փոխարեն,
6. ապրանքային նշանը պետական գրանցամատյանում գրանցելու համար սահմանել 10 աշխատանքային օր՝ ներկայումս սահմանված մեկ ամսվա փոխարեն,
7. ապրանքային նշանի վկայագրի, ինչպես նաեւ վկայագրի կրկնակի հանձնման համար սահմանել 5 աշխատանքային օր՝ ներկայումս սահմանված համապատասխանաբար մեկ ամսվա եւ 10 օրվա փոխարեն,
8. հայտում եւ պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար սահմանել 5 աշխատանքային օր՝ ներկայումս սահմանված մեկ ամսվա փոխարեն,
9. միջազգային հայտի քննարկման համար սահմանել 20 աշխատանքային օր՝ ներկայումս սահմանված մեկ ամսվա փոխարեն,
10. պետական տուրքը օրենքով սահմանված կարգով զեղչով վճարելու դեպքերում, օրենքի համապատասխան հոդվածներում լրացնել պետական տուրքի վճարման օրվա դրությամբ աշխատողների թվի մասին տեղեկանքի ներկայացման պահանջը, որի նպատակն է տնտեսավարող սուբյեկտների համար օրենքով նախատեսված հնարավորությունների հստակեցումը,
11. ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու դեպքը նույնպես ներառել «Պետական տուրքերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված զեղչերի ցանկում, քանի որ գործնականում մինչեւ 25 եւ 25-ից 100 աշխատող ունեցող տնտեսավարող սուբյեկտները պետական տուրքերի զեղչերից օգտվելու նպատակով ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու հայտի փոխարեն ներկայացնում են ապրանքային նշանի գրանցման հայտ,
12. ապրանքային նշանների գրանցման եւ վկայագիր տալու համար պետական տուրքերը ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում վճարվելու դեպքում դրանց չափերն ավելացնել 20 տոկոսով ներկայիս 50 տոկոսի փոխարեն, ինչպես սահմանված է մի շարք Եվրամիության անդամ երկրներում,
13. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը լրացնել նոր՝ ապրանքային նշանների պետական գրանցամատյանից քաղվածքներ տալու համար պետական տուրքը սահմանող ենթակետով՝ տնտեսավարող սուբյեկտների եւ քաղաքացիների համար իրավական ակտի դրույթը ավելի հասկանալի դարձնելու նպատակով:
Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ օրենքների նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել բացասական, սակայն ոչ էական: Սակայն ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել` համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:
Միաժամանակ Նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
Եզրակացություն
«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` նախագծերի) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն: