Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8021-01.06.2015-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետից հանել «գրանցման» բառը:

Հոդված 2. Oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իե» ենթակետով.

«իե) ապրանքային նշանների պետական գրանցամատյանից քաղվածքներ տալու համար»:

2»:

Հոդված 3. Oրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում «4-րդ կետի «ա»-«ժդ»» բառերից հետո լրացնել «եւ «ժը» բառերը:

Հոդված 4. Oրենքի 33-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում «50 տոկոսով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ապրանքային նշանների գրանցման եւ վկայագիր տալու համար տուրքերի, որոնց չափերն ավելացվում են 20 տոկոսով» բառերով.

2) 8-րդ մասում «50 տոկոսով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու համար տուրքի, որի չափն ավելացվում է 20 տոկոսով» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: