Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9278-26.09.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 40.3-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը «խախտմամբ» բառերից հետո լրացնել «լրացնելը կամ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 40.7-րդ հոդվածում՝

1) երկրորդ պարբերության «հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ)» բառերը եւ կետադրական նշանը փոխարինել  «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերով» բառերով,

2) երրորդ պարբերության «հեռուստառադիոընկերությունների» բառը փոխարինել «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների» բառերով, «հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ)» բառերը եւ կետադրական նշանը փոխարինել  «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերով» բառերով եւ «հեռուստառադիոհաղորդում (հեռուստահաղորդում կամ ռադիոհաղորդում)» բառերը եւ կետադրական նշանը փոխարինել «տեսալսողական հաղորդում» բառերով,

3) չորրորդ պարբերության «հեռուստառադիոհաղորդումները (հեռուստահաղորդումները կամ ռադիոհաղորդումները)» բառերը եւ կետադրական նշանը փոխարինել «տեսալսողական հաղորդումները» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 40.11-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր տեղադրելու համար առանձնացված տեղերում տեղադրված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը դիտավորյալ պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը, կամ այլ կերպ վնասելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 40.17-րդ հոդվածով՝

«Հոդված 40.17. Կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության) կամ թեկնածուի կողմից գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիր չներկայացնելը

1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության) կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության) պաշտոնատար անձի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

2. Թեկնածուի կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 40.18-րդ հոդվածով՝

«Հոդված 40.18. Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնի եւ քվեարկության սենյակի բնութագրերի վերաբերյալ սխալ տեղեկություն տրամադրելը, տեղամասային կենտրոնի եւ քվեարկության սենյակի սահմանման կամ քվեարկության սենյակի կահավորման պարտականությունը չկատարելը, քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր տեղադրելու համար անվճար վահանակներ չառանձնացնելը

1. Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնի եւ քվեարկության սենյակի բնութագրերի վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին սխալ տեղեկություններ տրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

2. Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնի եւ քվեարկության սենյակի սահմանման կամ քվեարկության սենյակի կահավորման վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջը սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

3. Համայնքի ղեկավարի կողմից քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր տեղադրելու համար անվճար վահանակներ չառանձնացնելը կամ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ առանձնացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 40.19-րդ հոդվածով.

«Հոդված 40.19. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ կամ օրենքով չթույլատրված վայրում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր տեղադրելը

1. Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կամ օրենքով չթույլատրված վայրում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր տեղադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 223-րդ հոդվածի առաջին պարբերության 6-րդ կետում «40.16» թիվը փոխարինել «40.19» թվով:

Հոդված 8. Օրենսգրքի 254-րդ հոդվածի՝

1) առաջին պարբերության 1-ին կետում «40.16» թիվը փոխարինել «40.19» թվով,

2) առաջին պարբերության 1-ին կետում «հանձնաժողովը» բառը փոխարինել «հանձնաժողովի նիստն արձանագրողը կամ հանձնաժողովի այն անդամը, ում հայտնի է դարձել իրավախախտման մասին» բառերով,

3) երրորդ պարբերությունում «40.16» թիվը փոխարինել «40.19» թվով,

4) երրորդ պարբերությունում «ընտրական հանձնաժողովի կողմից» բառերը փոխարինել «ընտրական հանձնաժողովի նիստն արձանագրողի կողմից կամ հանձնաժողովի այն անդամի կողմից, ում հայտնի է դարձել իրավախախտման մասին,» բառերով եւ կետադրական նշանով,

5) Օրենսգրքի 254-րդ հոդվածը լրացնել նոր չորրորդ պարբերությամբ.

«Սույն օրենսգրքի 40.1-ին, 40.2-րդ, 40.4-րդ, 40.6-40.9-րդ, 40.11-րդ, 40.13-40.19-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ իրավասու ընտրական հանձնաժողովի նիստում վարչական իրավախախտում ենթադրյալ կատարած անձի բացակայությամբ հարցը քննարկվում եւ արձանագրությունը կազմվում է, երբ տվյալներ կան գործի քննության տեղի եւ ժամանակի մասին նրան ծանուցելու վերաբերյալ, եւ եթե նա չի ներկայացել եւ կամ չի ցանկացել մասնակցել նիստին կամ արձանագրության կազմմանը: Այդ դեպքում արձանագրությունը կազմվում է նրա բացակայությամբ եւ դրա օրինակն անմիջապես ուղարկվում է նրան նշելով սույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքներն ու պարտականությունները:»:

Հոդված 9. Օրենսգրքի 255-րդ հոդվածի՝

1) երրորդ պարբերության առաջին նախադասությունը «արձանագրությունը» բառից հետո լրացնել «, իսկ 40.1-ին, 40.2-րդ, 40.4-րդ, 40.6-40.9-րդ, 40.11-րդ, 40.13-40.19-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով նաեւ, եթե անձը ծանուցված լինելով նիստի մասին ներկա չի գտնվել նիստին կամ չի մասնակցել արձանագրության կազմմանը,» բառերով եւ կետադրական նշաններով,

2) չորրորդ պարբերության առաջին նախադասությունում «կազմելիս» բառից հետո լրացնել «, իսկ 40.1-րդ, 40.2-րդ, 40.4-րդ, 40.6-40.9-րդ, 40.11-րդ, 40.13-40.19-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով նաեւ ծանուցման մեջ,» բառերով եւ կետադրական նշաններով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը չեղյալ ճանաչելու մասին» օրենքի, «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում, սակայն, պետական բյուջեում նախատեսվում են ծախսերի ավելացումներ,  որոնց հաշվարկը այս փուլում գնահատել հնարավոր չէ համապատասխան տվյալների բացակայությամբ պայմանավորված:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն