Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-92716-26.09.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետը՝ «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով» կետադրական նշանով եւ բառերով:

Հոդված 2. Օրենքի 40.2-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով բաց մրցույթն անցկացվում է կուսակցության տարեկան հաշվետվության ներկայացումից հետո՝ մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը: Բաց մրցույթի արդյունքներն ամփոփվում են մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվելուց ոչ շուտ, քան 14 օր հետո, բացառությամբ նոր մրցույթ հայտարարվելու դեպքերի: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում Հանձնաժողովը կարող է սահմանել բաց մրցույթի անցկացման՝ սույն հոդվածով նախատեսված ժամկետի համեմատ առավել կարճ ժամկետ: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում, ինչպես նաեւ տվյալ կուսակցության տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սույն օրենքով եւ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով անցկացվող բաց մրցույթին վերաբերող ժամկետները կարող են համապատասխանաբար հետաձգվել:»,

2) 4-րդ մասից հանել «առավելագույնը երեք» բառերը,

3) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները եւ աուդիտի իրականացման շրջանակները սահմանում է Հանձնաժողովը:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից:

2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետով կատարվող փոփոխության արդյունքում նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ընդունում է սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո մինչեւ դրա ուժի մեջ մտնելու պահը: Սույն մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ուժի մեջ է մտնում սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից: