Armenian ARMSCII Armenian
Կ-7961-26.05.2015,11.06.2015-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 18. Վեճի հանձնումը արբիտրաժի լուծմանը

Դատարանին ընդդատյա վեճը մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը կողմերի համաձայնությամբ օրենքով սահմանված կարգով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում կարող է հանձնվել արբիտրաժի լուծմանը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու՝ կողմերի միջեւ առկա համաձայնությանը (արբիտրաժային համաձայնությանը), եւ այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնության առկայությունը օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի` դատարան դիմելու իրավունքը».:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  օրվան հաջորդող տասներորդ օրը: